Լուկա Կացելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկա Կացելի
հուն․՝ Λούκα Κατσέλη
 
Կուսակցություն՝ Համահունական սոցիալիստական շարժում և Social Agreement?
Կրթություն՝ Սմիթ Քոլեջ (1972), Փրինսթոնի համալսարան (1978) և Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ, ձեռնարկատեր և համալսարանի դասախոս
Ծննդյան օր ապրիլի 20, 1952(1952-04-20) (71 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն  Հունաստան
Ի ծնե անուն հուն․՝ Λουκία Κατσέλη
Հայր Պելոս Կացելի
Մայր Ալեկա Կացելի
Ամուսին Գերասիմ Արսենիս

Լուկա Կացելի (հուն․՝ Λούκα Κατσέλη, ապրիլի 20, 1952(1952-04-20), Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ, ով 2011 թվականի հունիսի 17-ից զբաղեցնում է Հունաստանի աշխատանքի նախարարի պաշտոնը։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկայի ծնողները Պելոս և Ալեկա Կացելիները արվեստի գործիչներ են։ 1972 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Սմիթ քոլեջը։ Մագիստրոսական երկու աստիճան է ստացել Փրինսթոնի համալսարանում՝ մասնագիտանալով տնտեսական քաղաքականության և միջազգային ֆինանսական գործունեության ոլորտներում։ 1978 թվականին դոկտորական աստիճան է ստացել Փրինսթոնում։

1977—1985 թվականներին աշխատել է որպես ասիստենտ, այնուհետև պրոֆեսոր Եյլի համալսարանում, որտեղ 1980 թվականին դարձել է լավագույն երիտասարդ դասախոս և ստացել Մարշալի ֆոնդի կրթաթոշակ (1982—1984): Հրավիրովի դասախոս է եղել Լոնդոնի Birbeck և Աթենքի էկոնոմիկայի և բիզնեսի համալսարաններում։ 1987 թվականից դասավանդում է Աթենքի համալսարանում, որտեղ 1997- 2001 թվականներին զբաղեցրել է ռեկտորի պաշտոնը։

Մակրոտնտեսական միջազգային քաղաքականության վերաբերյալ շուրջ 40 աշխատությունների հեղինակ է։ Ամուսնացած է Գերասիմ Արսենիսի հետ։ Ունի երկու երեխա՝ որդին Դիմիտրիսը և դուստրը՝ Ամալյան։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր քաղաքական գործունեությունը սկսել է դեռևս 1976 թվականին։ 2009 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է Հունաստանի Զարգացման, մրցակցության և ջրային տրանսպորտի հարցերով նախարար։ 2010 թվականի սեպտեմբերի 7-ին Յորգոս Պապանդրեուն մասշտաբային փոփոխություններ է իրականացրել երկրի կառավարությունում[1]։ Արդյունքում Լուկա Կացելին նշանակվել է աշխատանքի հարցերով նախարար[2]։

2012 թվականի մարտի 14-ին Հարիս Կաստանիդիսի հետ միասին ստեղծել է «Հանրային համաձայնություն» կուսակցությունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]