Լուկա Կամբյազո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկա Կամբյազո
Giovanni e Luca Cambiaso.jpg
Ծնվել էհոկտեմբերի 18, 1527[1]
ԾննդավայրՄոնելիա, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա[1]
Վախճանվել էսեպտեմբերի 6, 1585(1585-09-06)[1][2][3][…] (57 տարեկան)
Մահվան վայրԷլ Էսկորիալ
ՔաղաքացիությունԻտալիա[4]
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և գծանկարիչ
Ուշագրավ աշխատանքներVenus and Adonis?
Commons-logo.svg Luca Cambiaso Վիքիպահեստում

Լուկա Կամբյազո (նաև՝ Կամբյազի կամ Կանջաջո (իտալերեն՝ Luca Cambiaso, հոկտեմբերի 18, 1527[1], Մոնելիա, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա[1] - սեպտեմբերի 6, 1585(1585-09-06)[1][2][3][…], Էլ Էսկորիալ), իտալացի նկարիչ-մաներիստ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկա Կամբյազոն Ունայնություն, կամ Երկրային սեր, շուրջ 1570, Նոր Օռլեան

Լուկա Կամբյազոն ծնվել է 1527 թվականի հոկտեմբերի 18-ին Մոնելյայում (Ջենովա), նկարիչ Ջովաննի Կամբյազոյի ընտանիքում։ Սովորել է հոր մոտ և արդեն տասնհինգ տարեկանում հոր հետ միասին զբաղվել է որմնանկարչությամբ Ջենովայում։ 1544 թվականից աշխատել է Ջենովայի ու Լիգուրիայի այլ քաղաքների եկեղեցիներում, Հռոմում։ 1550-ական թվականների վերջին կնոջ մահվանից հետո հարաբերություններ է սկսել քենու հետ, որի հետ ամուսնանալու թույլտվություն Հռոմի պապից այդպես էլ չի ստացել։

1583 թվականին ընդունել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպի հրավերը և աշխատել է Էսկորիալում։ Կամբյազոյի աշխատանքը, որի համար նա առատորեն վարձատրվել է, մնացել է անավարտ։

Նրա որդին՝ Օրացիո Կամբյազին, նույնպես եղել է նկարիչ։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրել և պատճենել է Պերինո դել Վագայի, Բեկկաֆումիի և Ջովաննի Պորդենոնեի աշխատանքները։ Նրա ոճը ձևավորվել է Ռաֆայելի, Պարմիջանինոյի և Կոռեջոյի ազդեցությամբ։ Հայտնի է նաև որպես փայլուն գծանկարիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Suida W., Suida Manning B. Luca Cambiaso: la vita e le opere. Milano: Casa Editrice Ceschina, 1958
  • Torriti P. Luca Cambiaso: disegni. Genova: SAGEP, 1966
  • Magnani L. Luca Cambiaso Milano: Silvana; Maidstone: Amalgamated Book Services, 2007
  • Schulz H. Geometrie der Figur: Luca Cambiaso und die moderne Kunst. Osnabrück: Verlag des Museums- und Kunstvereins Osnabrück e.V., 2007.
  • Freedberg Sydney J. (1993)։ Pelican History of Art, ed.։ Painting in Italy, 1500-1600։ Penguin Books Ltd։ էջեր 600–604 
  • Luca Cambiaso, la vita e le opere, edited by Bertina Suida Manning and William Suida. Milano: Ceschina, 1957.
  • Luca Cambiaso, 1527-1585, edited by Jonathan Bober. Milano: Silvana Editoriale, 2006. Catalog of an exhibition held at the Blanton Museum of Art, University of Texas at Austin, Sept. 15, 2006-Jan. 14, 2007, and at the Palazzo ducale, Genoa, Mar. 3-July 8, 2007.
  • Mary Newcome, "Luca Cambiaso, Austin and Genoa," review in The Burlington Magazine, Vol. 148, No. 1245 (Dec., 2006), pp. 878–880.
  • Edward J. Olszewski, "Drawings by Luca Cambiaso as a Late Renaissance Model of Invenzione," Cleveland Studies in the History of Art, Vol. 5 (2000), pp. 20–41.
  • Frederick A. Sweet, "Venus and Cupid by Luca Cambiaso," Bulletin of the Art Institute of Chicago, Vol. 37, No. 1 (Jan., 1943), pp. 1–3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]