Լուկաս Վիատրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաս Վիատրի
իսպ.՝ Hernan Viatri
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1987(1987-03-29)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Լուկաս Էսեկիել Վիատրի (իսպ․՝ Lucas Ezequiel Viatri, մարտի 29, 1987(1987-03-29)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս արգենտինական «Էստուդիանտես»-ի կազմում։

2011 թվականին հանդես է եկել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկաս Վիատրի իր կարիերան սկսել է արգենտինական «Բոկա Խունիորս»-ի կազմում։

2007 թվականին Վիատրին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է էկվադորական «Էմելեկ»։ Թիմի կազմում նա իր դեբյուտն է նշել Էկվադորի առաջնության և Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում։

Հաջորդ մրցաշրջանում արդեն նա վարձակալական հիմունքներով հանդես է եկել վենեսուելական «Մարակայբո»-ի կազմում։

2008 թվականին նա վերադարձել է «Բոկա Խունիորս», որի կազմում իր դեբյուտը նշել է 2008 թվականի մայիսի 17-ին՝ «Ռասինգ»-ի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը Լուկասը խփել է մայիսի 25-ին՝ «Վելես Սարսֆիլդոմ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։ 2008 թվականի օգոստոսի 18-ին Լուկասը դարձել է գոլի հեղինակ «Բարսելոնա»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ կապտանռնագույնների հաղթանակով[3]։

Օրեր անց՝ օգոստոսի 31-ին Վիատրին գոլի հեղինակ է դարձել «Ուրական»-ի դեմ խաղում[4]։ 2008 թվականի սեպտեմբերի 25-ին՝ «Նյուելես Օլդ Բոյս»-ի դեմ խաղում արգենտինացին ճանաչվել է հանդիպման լավագոյն ֆուտբոլիստ։

Իր չորրորդ գոլը թիմի կազմում Լոկաս Վիատրին խփել է «Էստուդիանտես»-ի դեմ խաղում, որն ավարտվել է իր թիմի պարտոթյամբ՝ 2-1 հաշվով։

2009 թվականի ամռանը Լուկասը մոտ էր մոսկովյան «Լոկոմոտիվ» կամ իտալական «Սիենա» տեղափոխվելուն։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում էր 5 միլիոն եվրո[4]։

2014 թվականի հուլիսի 2-ին Լուկաս Վիատրին տեղափոխվել է Չինական Սուպերլիագն ներկայացնող «Շանհայի Շենոա»։ Չինական թիմի կազմում իր դեբյուտը արգենտինացին նշել է հուլիսի 15-ին՝ «Չոնգինգ Լիֆան»-ի դեմ խաղում։ Իր դեբյուտից 6 օր անց նա խփել է իր առաջին գոլը՝ Չինաստանի Սուպերլիգայի շրջանակներում կայացած «Լիոնինգ»-ի դեմ խաղում։

2016 թվականի ամռանը Լուկաս Վիատրին վերադարձել է Արգենտինա՝ պայմանագիր կնքելով «Էստուդիանտես»-ի հետ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Լուկասը նշել է 2011 թվականի ապրիլի 20-ին՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում։

Վիատրին Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 3 հանդիպման։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Արգենտինա Բոկա Խունիորս 2008 2 1 - - - - 2 1
2008/2009 28 9 - - 7 0 35 9
2009/2010 22 4 - - 1 0 23 4
2010/2011 28 7 - - - - 28 7
2011/2012 15 4 2 1 4 0 21 5
2012/2013 15 3 - - 2 0 17 3
Всего 110 28 2 1 14 0 127 29
Արդյունք 110 28 2 1 14 0 127 29

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգենտինայի չեմպիոն - 2008, 2011
  • Արգենտինայի գավաթակիր - 2012

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարավային Ամերիկայի գավաթակիր - 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Boca no traerá refuerzos para reemplazar a Palermo» (իսպաներեն). La Nación. 26 августа 2008. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  4. 4,0 4,1 «Boca no necesitó a sus estrellas para llegar a la punta» (իսպաներեն). La Nación. 31 августа 2008. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Վիատրի» հոդվածին։