Լուկաս Պերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաս Պերես
իսպ.՝ Lucas Pérez Martínez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուկաս Պերես Մարտինես
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1988(1988-09-10)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Լա Կորունյա, Իսպանիա
Հասակ 181
Քաշ 78
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 9
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Իսպանիա Ռայո Վալեկանո 7 (1)
2011-2013 Ուկրաինա Կարպատի Լվիվ 51 (14)
2013   Ուկրաինա Դինամո Կիև 0 (0)
2013-2015 Հունաստան ՊԱՕԿ 32 (9)
2014-2016 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 57 (23)
2016-ներկա Անգլիա Արսենալ 11 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 4, 2017:

Լուկաս Պերես Մարտինես (իսպ.՝ Lucas Pérez Martínez, սեպտեմբերի 10, 1988, Լա Կորունյա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Արսենալ»-ի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարպատի Լվով»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 17-ին Լուկաս Պերեսը 3 տարվա պայմանագիր է կնքել ուկրաինական «Կարպատի Լվով»-ի հետ[2]։ Թիմի կազմում իր առաջին գոլը նա խփել է հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած «Չեռնոմորեց»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։

Պերեսը հեթ-թրիկի հեղինակ է դարձել 2012 թվականի նոյեմբերի 4-ին՝ «Կրիվբաս»-ի դեմ խաղում[3]։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։

2013 թվականի հունվարին Պերեսը վարձավճարով տեղափոխվել է «Դինամո Կիև»[4]։ Նա թիմի կազմում անցկացրել է 6 ամիս։

«ՊԱՕԿ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 5-ին 700․000 եվրոյի դիմաց Լուկասը տեղափոխվել է հունական «ՊԱՕԿ»[5]։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։

Թիմի կամզում իր առաջին պաշտոնական գոլը Պերեսը հեղինակել է օգոստոսի 17-ին՝ «Քսանթի»-ի դեմ խաղում։ Նոյեմբերի 24-ին՝ «Թեսալոնիկ»-ի դեմ խաղում Լուկաս Պերեսը դարձել է հաղթական գոլի հեղինակ[6]։

Այդ մրցաշրջանում նա օգնել է թիմին դառնալ Հունաստանի գավաթի խաղարկության փոխչեմպիոն, որի եզրափակիչ խաղում թիմը պարտվել է «Պանաթինաիկոս»-ին։

«Դեպորտիվո Լա Կորունյա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 18-ին Լուկաս Պերեսը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյա»[7]։ Թիմի կազմում իր առաջին գոլը նա խփել է հոկտեմբերի 19-ին՝ Լա Լիգայի շրջանակներում կայացած «Վալենսիա»-ի դեմ խաղում[8]։

2015 թվականի օգոստոսի 12-ին «Դեպորտիվո Լա Կորունյա»-ն գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը և նրա հետ կնքել 4 տարվա պայմանագիր[9]։ 2015/16 մրցաշրջանի ընթացքում Լուկաս Պերեսը դարձել է 17 գոլի հեղինակ։ Այդ արդյունքը նրա կարիերայում լավագույնն էր[10]։

«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 30-ին 17 միլիոն եվրոյի դիմաց Լուկասը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Արսենալ»[11]։ Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է սեպտեմբերի 10-ին՝ «Սաութհեմփթոն» դեմ խաղում, որն ավատվել է 2-1 հաշվով՝ լոնդոնցիների հաղթանակով[12]։

2016 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Անգլիայի գավաթի խղարկության շրջանակներում կայացած «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը լոնդոնյան թիմի կազմում։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով[13]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ռայո Վալեկանո 2009/10 2 0 0 0 2 0
2010/11 5 1 0 0 5 1
Արդյունք 7 1 0 0 7 1
Ռայո Վալեկանո B 2010/11 14 5 14 5
Կարպատի Լվով 2010/11 8 0 0 0 8 0
2011/12 26 6 4 0 4 1 34 7
2012/13 17 8 1 0 18 8
Արդյունք 51 14 5 0 4 1 60 15
Դինամո
(վարձավճար)
2012/13 0 0 0 0 0 0 0 0
ՊԱՕԿ 2013/14 32 9 6 0 12 1 50 10
2015/16 0 0 0 0 2 2 2 2
Արդյունք 32 9 6 0 14 3 52 12
Դեպորտիվո Լա Կորունյա
(վարձավճար)
2014/15 21 6 0 0 21 6
Դեպորտիվո Լա Կորունյա 2015/16 36 17 1 0 37 17
2016/17 1 1 0 0 1 1
Արդյունք 58 24 1 0 59 24
Արսենալ 2016/17 11 1 7 3 3 3 21 7
Կարիերայի արդյունք 172 53 19 3 21 7 212 63

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիայի գավաթակիր - 2016/17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ОФІЦІЙНО. "Карпати" підписали іспанського нападника [Official. Karpaty signed Spanish striker] (Ukrainian). FC Karpaty Lviv. 2011 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «'Mendietazo' del ex rayista Lucas en su 'hat-trick' con el Karpaty» ['Goal à la Mendieta' from former Rayo player Lucas in his hat-trick for Karpaty]. Marca (Spanish). 2012 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Lucas Pérez: "En el Dinamo de Kiev pasé los peores cuatro meses de mi vida"» [Lucas Pérez: "I spent the worst four months of my life at Dinamo Kiev"]. Marca (Spanish). 2014 թ․ հունվարի 16. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Football: PAOK sign Spyropoulos and Lucas Perez – club». Global Post. 2013 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  6. «PAOK beats Aris 3–1 in Greek league». Special Broadcasting Service. 2013 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.
  7. «Lucas Pérez firma su contrato y se entrenará mañana sábado en Abegondo» [Lucas Pérez signs his contract and will train tomorrow Saturday in Abegondo] (Spanish). Deportivo La Coruña. 2014 թ․ հուլիսի 18. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Cavaleiro y Lucas Pérez revolucionan al Dépor» [Cavaleiro and Lucas Pérez shake Dépor up]. Marca (իսպաներեն). 2014 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «Lucas Pérez, nuevo jugador del Dépor para las cuatro próximas temporadas» [Lucas Pérez, new player of Dépor for the following four seasons] (իսպաներեն). Deportivo La Coruña. 2015 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  10. «"Es imposible pedirle a alguien los 17 goles y ocho asistencias de Lucas"» ["You cannot ask of anyone for Lucas' 17 goals and eight assists"]. La Opinión A Coruña (Spanish). 2016 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Arsenal sign Shkodran Mustafi for more than £35m and Lucas Perez for £17.1m». BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  12. Ed Malyon (2016 թ․ սեպտեմբերի 10). «Arsenal hand full debuts to Lucas Perez and Shkodran Mustafi for visit of Southampton». Daily Mirror. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. «Nottingham Forest 0–4 Arsenal». BBC Sport. 2016 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Պերես» հոդվածին։