Լուկաս Բարիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաս Բարիոս
Lucas Ramón Barrios
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուկաս Ռամոն Բարիոս
Քաղաքացիությունը Պարագվայ Պարագվայ
Արգենտինա Արգենտինա
Մեքսիկա Մեքսիկա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 13, 1984(1984-11-13)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆեռնանդո, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 187 սմ
Քաշ 83 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա «Գրեմիո»
Պատանեկան կարիերա
Արգենտինա «Միտրե»
Արգենտինա «Յուվենտուս դե Լեներես»
1999-2002 Արգենտինա «Բարակաս Սենտրալ»
Արգենտինա «Պասիֆիկո»
Արգենտինա «Ուրական»
Արգենտինա «Արգենտինիոս Խունիորս»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 Արգենտինա «Արգենտինիոս Խունիորս» 17 (5)
2004 Արգենտինա «Տիրե» 16 (0)
2005 Չիլի «Դեպորտես Տեմուկո» 28 (12)
2006 Արգենտինա «Տիրո Ֆեդերալ» 12 (1)
2006-2007 Չիլի «Կոբրելոա» 39 (26)
2007 Մեքսիկա «Ատլաս» 14 (1)
2008-2009 Չիլի «Կոլո-Կոլո» 53 (49)
2009-2012 Գերմանիա «Բորուսիա Դորտմունդ» 83 (39)
2012-2013 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն «Գուանչժոու Էվերգրանդ» 17 (5)
2013-2015 Ռուսաստան «Սպարտակ» 16 (12)
2014-2015   Ֆրանսիա «Մոնպելե» 31 (11)
2015-2017 Բրազիլիա «Պալմեյրաս» 27 (8)
2017-այժմ Բրազիլիա «Գրեմիո» 22 (7)
Ազգային հավաքական
2010-այժմ Պարագվայ Պարագվայ 34 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լուկաս Ռամոն Բարիոս (իսպ.՝ Lucas Ramón Barrios, նոյեմբերի 13, 1984(1984-11-13)[1][2][3], Սան Ֆեռնանդո, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինական ծագմամբ պարագվայցի ֆուտբոլիստ, բրազիլական «Գրեմիո» ֆուտբոլային ակումբի հարձակվող։ 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։

Բարիոսի մայրը Պարագվայի քաղաքացի է, ինչը նրան հնարավորություն է տվել ծնվելուց հետո ստանալ այդ պետության քաղաքացիություն։ 2010 թվականի մարտին Բարիոսը ստացել է Պարագվայի քաղաքացիություն՝ հրաժարվելով արգենտինական անձնագրից (Արգենտինայում արգելված էր երկքաղաքացիությունը)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարիոսը «Պալմեյրասի» կազմում

Բարիոսը փառքի է արժանացել որպես խոստումնալից խաղացող «Կոբրելոա» ակումբում, որտեղ վերջինս բազմիցս դարձել է գոլերի հեղինակ։ Նախքան «Կոբրելոան»՝ Բարիոսն իր մասնագիտական ​​կարիերան անցկացրել է Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում՝ 1999 թվականից մինչև 2002 թվականը հանդես գալով «Միտրե», «Յուվենտուս դե Լեներես», «Բարակաս Սենտրալ», «Պասիֆիկո», «Ուրական» և «Արգենտինիոս Խունիորս» ակումբներում։ Սակայն նոր վայրում ֆուտբոլիստը հաջողությամբ ցուցադրել է իր բնածին հարձակողական ունակությունները՝ խփելով 14 գնդակ 2007 թվականի Ապերտուրայում՝ սկզբում «Կոբրելոայի», ապա մեքսիկական «Ատլաս» ակումբի կազմերում։

«Կոլո-Կոլո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սկզբին «Կոլո-Կոլո» ակումբը 6 ամսով վարձակալության պայմանագիր է կնքում Բարիոս հետ՝ նպատակ ունենալով նոր կազմով հաջողություններ ունենա 2008 թվականի Լիբերտադորեսի գավաթի առաջնությունում։ Նույն տարվա հունիսին ավարտվում է ֆուտբոլիստի վարձակալական պայմանագրի ժամկետը և «Կոլո-Կոլոն» $ 1.5 մլն դոլար է առաջարկում Բարիոսի համար։ Շուտով պարզ է դառնում այն, որ «Ատլաս»-ը ֆուտբոլիստին գնահատել է 2 մլն։ Ի վերջո «Կոլո-Կոլոն» առաջարկել է անհրաժեշտ 2 մլն դոլարը, սակայն ակումբը կարողացել է վճարել այդ գումարի միայն 80%-ը և Բարիոսը լրացրել է գումարն իր գրպանից։ «Ատլասում» Բարիոսի տարեկան աշխատավարձը կազմում էր գրեթե $ 400,000, սակայն դա եղել է «Կոլո-Կոլոյում» նրա ստացած աշխատավարձի միայն 40%-ը։ 2008 թվականին Լուկասը օգնեց թիմին հաղթել առաջնությունում։

Լուկաս Բարիոսը համարյա քառամյա պայմանագիր է կնքում ֆրանսիական «Նանսի» ակումբի հետ, բայց «Կոլո-Կոլոի» նախագահ Գաբրիել Ռուիզ-Տագլեն 2009 թվականի հունվարի 1-ին մերժել է «Նանսիի» առաջարկը», նշելով, որ հետագա առաջարկությունները կքննարկվի։ 2008 թվականին «Կոլո-Կոլոյում» անցկացրած 44 խաղերի ընթացքում Բարիոս խփել է 38 գոլ և դարձել է ինչպես Չիլիի Կլաուսուրայի այնպես էլ Ապերտուրայի լավագույն ռմբարկուն։

«Բորուսիա» (Դորտմունդ)[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսին Բարիոսը տեղափոխվել է դորտմունդի «Բորուսիա»[4]։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո։ օգոստոսի 8-ին «Քյոլնի» դեմ խաղի ժամանակ Լուկասը նշել է իր նորամուտը Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում[5]։ Հոկտեմբերի 3- ին մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղի ժամանակ Բարիոսը խփել է իր առաջին գոլը «Դորտմունդի» կազմում[6]. խաղն ավարտվել է 1:0 հաշվով հոգուտ «Դորտմունդի։ 2010 թվականի ապրիլի 24-ին Նյուրնբերգի դեմ խաղում նա կատարել է հեթ-տրիկ[7]։ Առաջին մրցաշրջանի ընթացքում նա դարձել է ակումբի լավագույն ռմբարկուն, խփելով 23 գնդակ բոլոր մրցաշարերում։ Հաջորդ մրցաշրջանում նա աչքի է ընկել 21 անգամ բոլոր պաշտոնական մրցաշարերում, որոնց մասնակցել է գերմանական ակումբը։

Հարձակվողը գրավել է եվրոպական շատ ակումբների ուշադրությունը, ներառյալ ռուսական «Ռուբինը», Անգլիական «Մանչեսթեր Սիթին» և իտալական «Միլանը», բայց նա բոլորին մերժել է[8]՝ համաձայնվելով չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ֆուտբոլային ակումբի առաջարկին[9]։

«Գուանչժոու Էվերգրանդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 2-ին Բարիոսը տեղափոխվել է չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ֆուտբոլային ակումբ, ակումբի հետ ստորագրելով քառամյա պայմանագիր։ նրա տրանսֆերը «Գուանչժոու Էվերգրանդի» ակումբի կազմում կազմել է 8,5 մլն եվրո[10][11]։ Հուլիսի 15 «Գուանչժոու Ֆուլի» ակումբի դեմ խաղում Լուկասը նշել է իր դեբյուտը Չինաստանի ֆուտբոլի առաջնությունում[12]։ Հուլիսի 21-ին «Հենան Կոստրակշն» ակումբի դեմ պայքարում Բարիոսը խփեց իր առաջին գոլը նոր թիմի կազմում[13]։ 2013 թվականի ամռանը հայտնվել է այն մասնին, որ «Գուանչժոուն» խնդիրներ է ունեցել Բարիոսի աշխատավարձերի վճարման հետ կապված, ինչ պատճառով էլ Լուկաս Բարիոսը լքել է ակումբը։

«Սպարտակ» (Մոսկվա) և «Մոնպելե» վարձավճարով[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 10-ին Լուկաս Բարիոսը երեք տարով պայմանագիր է կնքել մոսկովյան «Սպարտակ ֆուտբոլային ակումբի» հետ։ Նրա տրանսֆերը «Սպարտակում» կազմել է 3 միլիոն եվրո, որը կարող էր դառնալ մինչև 7 միլիոն եվրո՝ տարբեր բոնուսների հաշվին[14]։ Օգոստոսի 18-ին «Ռուբին» ֆուտբոլային ակումբի դեմ խաղի ժամանակ Բարիոսը նշել է իր նորամուտը Ռուսական Պրեմիեր լիգայում[15]։ 2013 թվականի դեկտեմբերի-1ին Վոլգա ակումբի դեմ խաղի ժամանակ նա դարձել է գոլի հեղինակ՝ խփելով իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում[16]։ Խաղն ավարտվել է 6:1 ջախջախիչ հաշվով հոգուտ Սպարտակի։

2014 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվե լէ ֆրանսիական «Մոնպելե»։ Օգոստոսի 17-ին ֆրանսիական «Մարսելի» դեմ խաղում Բարիոսը նշել իր դեբյուտը Լիգա 1-ում[17]։ Դեկտեմբերի 6-ին «Ռենա» ակումբի դեմ խաղում Լուկասը խփել է իր առաջին գոլը «Մոնպելեի» կազմում[18]։ 2015 թվականի հունվարի 17-ին «Մեցա» ակումբի դեմ խաղում նա ձևակերպել է հեթ-տրիկը[19]։ Մրցաշրջանի վերջում Բարիոսը դարձել է թիմի լավագույն ռմբարկուն՝ խփելով 11 գնդակ։

«Պալմեյրաս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիս 18-ին հայտնի է դարձել, որ պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը կշարունակի իր կարիերան բրազիլական «Պալմեյրաս» ակումբում։ Մոսկվայի «Սպարտակի» խաղացողը այդ մասին հայտարարել է իր «Ֆեյսբուքյան» էջում։ Ֆուտբոլիստն ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր Չիլիի հյուրանոցներից մեկում[20]։ Հուլիսի 19-ին «Սանթոսի» դեմ խաղում Բարիոսը նշել է իր դեբյուտը Բրազիլիական Սերիա Ա-ում[21]:. Սեպտեմբերի 17-ին «Ֆլումինենսե» ակումբի դեմ պայքարում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ, խփելով իր առաջին գոլերը «Պալմեյրասի» կազմում[22]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 25-ին Իռլանդիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ Բարիոսը նշել է իր դեբյուտը Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[23]։ Այդ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմում։ Նույն տարում Լուկաս ընդգրկվել է ազգային թիմի հայտացուցակում, մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ որնա անցկացվելու էր Հարավային Աֆրիկայում։ մրցարշարի ընթացքում նա մասնակցել է Իտալիայի հավաքականի[24], Սլովակիայի[25], Նոր Զելանդիայի[26], Ճապոնիայի[27] և Իսպանիայի հավաքականների դեմ հանդիպումներին[28]։

2011 թվականին ազգային հավաքականի կազմում Բարիոսը Արգենտինայում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ դարձել է արծաթե մեդալակիր։ Մրցարշարի ընթացքում նա մասնակցել է Էկվադորի[29], Ուրուգվայի հավաքականի[30], երկու անգամ Վենեսուելայի հավաքականի[31][32] և Բրազիլիայի հավաքականի դեմ խաղերին[33][34]։ Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ հանդիպման ժամանակ Լուկասը դարձել է գոլի հեղինակ։

2015 թվականին «Մոնպելյեում» անցկացրած հաջող մրցաշրջանից հետո, Բարիոսը ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Չիլիում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցարշարի ընթացքում նա մասնակցել է Ուրուգվայի հավաքականի[35], Պերույի հավաքականի[36] երկու անգամ Արգենտինայի հավաքականի դեմ հանդեպումներին[37][38], յուրաքանչյուրում խփելով 1 գոլ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Չիլի «Կոլոլ-Կոլո»

  • 1Չեմպիոն Չիլիի ֆուտբոլի առաջնություն - Կլաուսուրա 2008

Գերմանիա «Բորուսիա Դորտմունդ»

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն «Գուանչժոու Էվերգրանդ»

  • 1Չեմպիոն Չինաստանի ֆուտբոլի առաջնություն - 2012
  • Չինաստանի ֆուտբոլային ասոցացիայի գավաթի դափնեկիր - 2012

Բրազիլիա «Պալմեյրաս»

  • 1Չեմպիոն Բրազիլիայի ֆուտբոլի առաջնություն (Սերիա A) - 2016
  • Բրազիլիայի գավաթի դափնեկիր - 2015

Միջազգային Պարագվայ Պարագվայի հավաքական

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • IFFHS-ի կողմից ճանաչվել է որպես 2008 թվականի ազգային առաջնությունների լավագույն ռմբարկու[39]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. Дортмундская «Боруссия» договорилась о приобретении лучшего бомбардира чемпионата Чили
  5. «Боруссия Дортмунд VS. Кёльн 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-08-08 
  6. «Боруссия Мёнхенгладбах VS. Боруссия Дортмунд 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-10-03 
  7. «Нюрнберг VS. Боруссия Дортмунд 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-04-24 
  8. «Рубин» пытался приобрести Барриоса
  9. Барриос перейдет в «Гуанчжоу» за 8,5 миллионов фунтов
  10. «Гуанчжоу Эвергранд» подтвердил переход Барриоса
  11. «Dortmund's striker Barrios join Evergrande»։ chinadaily.com.cn։ 2012-05-03։ Արխիվացված օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 2013-07-25 
  12. «Гуанчжоу Эвергранд VS. Гуанчжоу Фули 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-07-15 
  13. «Хэнань Констракшн VS. Гуанчжоу Эвергранд 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-07-21 
  14. «Лукас Барриос перешел из «Гуанчжоу Эвергранд» в «Спартак Москва»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-29-ին։ Վերցված է 2017-04-14 
  15. «Спартак Москва VS. Рубин 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-08-10 
  16. «Спартак» – «Волга». Барриос забил первый гол за красно-белых
  17. «Марсель VS. Монпелье 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-17 
  18. «Ренн VS. Монпелье 0:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-12-06 
  19. «Мец VS. Монпелье 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-01-17 
  20. Барриос подтвердил, что продолжит карьеру в «Палмейрасе»
  21. «Палмейрас VS. Сантос 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-19 
  22. «Флуминенсе VS. Палмейрас 1:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-09-17 
  23. «Ирландия VS. Парагвай 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-05-25 
  24. «Италия VS. Парагвай 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-06-14 
  25. «Словакия VS. Парагвай 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-06-20 
  26. «Парагвай VS. Новая Зеландия 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-06-24 
  27. «Парагвай VS. Япония 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-06-29 
  28. «Парагвай VS. Испания 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-07-03 
  29. «Парагвай VS. Эквадор 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-03 
  30. «Уругвай VS. Парагвай 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-24 
  31. «Парагвай VS. Венесуэла 3:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-14 
  32. «Парагвай VS. Венесуэла 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-21 
  33. «Бразилия VS. Парагвай 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-09 
  34. «Бразилия VS. Парагвай 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-07-17 
  35. «Уругвай VS. Парагвай 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-20 
  36. «Уругвай VS. Парагвай 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-04 
  37. «Аргентина VS. Парагвай 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-13 
  38. «Аргентина VS. Парагвай 6:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-30 
  39. «IFFHS — The World's best top division goal scorer»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-08-ին։ Վերցված է 2017-04-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]