Jump to content

Լուծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուծում (լատին․՝ solvo «Ես լուծում եմ») էլեկտրաստատիկ փոխազդեցություն է լուծվող նյութի և լուծիչի մասնիկների իոնների, մոլեկուլների) միջև։ Ջրային լուծույթներում լուծումը կոչվում է հիդրացիա։ Լուծման արդյունքում առաջացած մոլեկուլային ագրեգատները կոչվում են սոլվատներ (ջրի դեպքում՝ հիդրատներ)։ Ի տարբերություն սոլվոլիզի, լուծույթում համասեռ մասնիկների միավորումը կոչվում է ասոցիացիա։

Լուծման պրոցեսի մասին առաջին պատկերացումները գիտության մեջ միաժամանակ ներդրվել են Իվան Կաբլուկովի և Վլադիմիր Կիստյակովսկու կողմից՝ 1889-1891 թվականներին[1]։

Լուծման պրոցեսի էությունը հետևյալն է․ լուծվող նյութի մոլեկուլը շրջապատվում է լուծիչի մոլեկուլներից բաղկացած ամպիկով, որտեղ լուծիչի մոլեկուլները քիչ թե շատ կապված են լուծված նյութի մոլեկուլների հետ։ Լուծման արդյունքում առաջանում են սոլվատներ՝ հաստատուն կամ փոփոխական կազմով գոյացություններ։ Սոլվատների կայունությունը որոշվում է միջմոլեկուլային փոխազդեցությունների բնույթով և ինտենսիվությամբ. նույնիսկ ուժեղ փոխազդեցության դեպքում առանձին սոլվատի կայունությունը փոքր է՝ սոլվատային ամպիկում մասնիկների շարունակական փոխարկման պատճառով։

Ըստ միջմոլեկուլային փոխազդեցությունների տեսակների՝ առանձնանում են ոչ սպեցիֆիկ և սպեցիֆիկ լուծույթներ։ Ոչ սպեցիֆիկ լուծույթները բնութագրվում են է Վան դեր Վաալսի փոխազդեցության ուժերով, իսկ սպեցիֆիկ լուծույթը դրսևորվում է հիմնականում էլեկտրաստատիկ փոխազդեցությունների, կոորդինացիայի և ջրածնային կապերով։

Գործածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուծումը հանգեցնում է նրան, որ լուծիչի տեսակը փոխում է քիմիական ռեակցիաների արագությունը (մինչև անգամ), որոշում է տաուտոմերների, կոնֆորմերների, իզոմերների հարաբերական կայունությունը և ազդում ռեակցիայի մեխանիզմի վրա։ Թթվային-հիմնային հավասարակշռությունը հիմնականում որոշվում է լուծիչի սոլվատացնող ազդեցության առանձնահատկություններով[2]։

Էլեկտրոնային կլանման և արտանետումների սպեկտրների բնութագրերի վրա լուծույթի ազդեցությունը սոլվատոքրոմիա կոչվող երևույթի հիմքն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]