Լուի Ստեֆան Սեն Լորան
| Լուի Ստեֆան Սեն Լորան | |
| Կուսակցություն՝ | Կանադայի լիբերալ կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Faculté de droit de l'Université Laval? և Séminaire de Sherbrooke? |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ և law professor |
| Դավանանք | կաթոլիկություն[1] |
| Ծննդյան օր | փետրվարի 1, 1882[2][3][4][…] |
| Ծննդավայր | Compton, Քոաթիքաք տարածաշրջանային շրջան-մունիցիպալիտետ, Էստրի, Քվեբեկ, Կանադա |
| Վախճանի օր | հուլիսի 25, 1973[2][4][5][…] (91 տարեկան) |
| Վախճանի վայր | Քվեբեկ քաղաք, Կանադա |
| Թաղված | St. Thomas Aquinas Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | անգլ.՝ Louis Stephen St. Laurent և ֆրանսերեն՝ Louis-Étienne St-Laurent |
| Ամուսին | Jeanne St. Laurent? |
| Զավակներ | Jean-Paul St. Laurent? |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Լուի Ստեֆան Սեն Լորան, մկրտվել է որպես Լուի Էտյեն (ֆրանսերեն՝ Louis Stephen Saint-Laurent, Louis-Étienne, փետրվարի 1, 1882[2][3][4][…], Compton, Քոաթիքաք տարածաշրջանային շրջան-մունիցիպալիտետ, Էստրի, Քվեբեկ, Կանադա - հուլիսի 25, 1973[2][4][5][…], Քվեբեկ քաղաք, Կանադա), Կանադայի 12-րդ վարչապետ, փաստաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի Էտյեն ֆրանկոկանադացի Ժան Բատիստ Մոիսի և իռալանդական ծագում ունեցող Մերիան Բրոդերիկի ընտանիքում։ 1902 թվականին Շերբրուկում ավարտել է Սենտ Չարլզի ճեմարանը , իսկ 1905 թվականին՝ Լավալի համալսարանը։ 1908 թվականին ամուսնացել է Ժանե Ռենոյի հետ (1886-1966), որի հետ համատեղ կյանքում ծնվել է երկու որդի և երեք դուստր։ 1914 թվականին դարձել է Լավալի համալսարանի իրավունքի պրոֆեսոր։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականին Սեն Լորանն ընտրվել է Կանադայի Լիբերալ կուսակցության կողմից, 1941 թվականից մինչև 1946 թվականները եղել է արդարադատության նախարար, իսկ 1946 թվականից մինչև 1948 թվականը՝ արտաքին գործերի նախարար։ Ներկայացրել է Կանադան 1944 թվականին Դումբարտոն Օքսի կոնֆերանսի, իսկ 1945 թվականին Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսի ժամանակ։ Մասնակցել է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության մշակմանը։
1948 թվականին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ 1949 թվականին Լիբերալ կուսակցությունը Սեն Լորանի գլխավորությամբ հաղթել է դաշնային ընտրություններում։
- Աջակցել է 1949 թվականին ՆԱՏՕ-ի ստեղծմանը։
- 1949 թվականին Կանադային է միացրել Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգը։
- 1949 թվականին կառուցել է Տրանսկանադյան մայրուղին։
- Աջակցել է ՄԱԿ-ի դիրքորոշմանը Կորեական պատերազմի ժամանակ։
- 1954 թվականին կառուցել է Սուրբ Լավրենտիոսի ծովային ճանապարհը (անգլ. Saint Lawrence Seaway)։
- 1954 թվականին կառուցել է Տրանսկանադական խողովակաշարը (անգլ․ TransCanada pipeline) Ալբերտա, Սասկաչևան, Մանիտոբա, Օնտարիո և Քվեբեկ նահանգներում։
- Ցուցաբերել է դիվանագիտական օգնություն 1956 թվականին Սուեզի ճգնաժամի ժամանակ։
- Կանադայի Հյուպատոսների Խորհուրդ (անգլ. Canada Council for the Arts)
- Սոցիալական ծախսերի բարձրացում
- Հավասարողական հաշիվ (անգլ. Equalization payments), դաշնային բյուջեից «համահարթեցման վճարումների» համակարգ է՝ հօգուտ աղքատ մարզերի։ Ստեղծվել է համազգային եկամուտների մակարդակը պահպանելու նպատակով։
1957 թվականի դաշնային ընտրություններում Լիբերալ կուսակցության պարտությունից հետո լքել է վարչապետի պաշտոնը։ 1958 թվականին հեռացել է կուսակցության առաջնորդի պաշտոնից և վերադարձել փաստաբանական աշխատանքի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ La Presse, Presse (ֆր.) — Power Corporation du Canada, 1884. — ISSN 0317-9249
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. Hamelin — UTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
- 1 2 3 4 Պառլամենտի գրադարան — 1876.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html#c154965
- ↑ Directory of Federal Heritage Designations
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Ստեֆան Սեն Լորան» հոդվածին։ |
| ||||||||||||||||