Լուի Իգնարո
| Լուի Իգնարո | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 31, 1941[1][2][3] (84 տարեկան) |
| Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մինեսոտայի համալսարան, Columbia University College of Pharmaceutical Sciences? և Լոնգ Բիչի ավագ դպրոց |
| Մասնագիտություն | կենսաքիմիկոս, դեղաբան, դեղագործ և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Թուլեյնի համալսարան և Սաուդ արքայի համալսարան |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Լուի Ջոզեֆ Իգնարո (մայիսի 31, 1941[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) ամերիկացի դեղաբան։ Ազոտի օքսիդի ազդանշանային հատկությունները ցուցադրելու համար, նա, Ռոբերտ Ֆուրչգոթի և Ֆերիդ Մուրադի հետ համատեղ արժանացել է 1998 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի։
1985 թվականից նա դեղագիտության պատվավոր պրոֆեսոր է Լոս Անջելեսի UCLA Բժշկական դպրոցի մոլեկուլային և բժշկական դեղաբանության բաժանմունքում[6]։ Մինչ Կալիֆորնիա տեղափոխվելը, նա 12 տարի եղել է Նյու Օռլեանի Թուլանի համալսարանի բժշկական դպրոցի դեղագիտության պրոֆեսոր։ Իգնարոն նախկինում Նյու Յորքի CIBA-GEIGY կորպորացիայի դեղագործական բաժանմունքում աշխատել է որպես գիտնաշխատող։
Իգնարոն հրապարակել է բազմաթիվ հետազոտական հոդվածներ։ Նա 1998 թվականին ի նշան սրտանոթային գիտության առաջխաղացման գործում նրա ակնառու ներդրման, նա արժանացել է Ամերիկյան սրտաբանության ասոցիացիայի Հիմնական հետազոտական մրցանակին։ Նույն թվականին նա ընդունվեց Գիտությունների ազգային ակադեմիա, իսկ հաջորդ տարի՝ Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա։ Քանի որ ազոտի օքսիդը անուղղակիորեն ներգրավված է այս դեղամիջոցի գործողության մեջ, նրան երբեմն դիմում են որպես «Վիագրայի հայր»[7]։
Նա ազոտային օքսիդի ընկերության հիմնադիրն է և Ազոտի օքսիդի կենսաբանություն և քիմիա ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է[8]։ 1962 թվականին Իգնարոն դեղագործության բակալավրի կոչում ստացել է Կոլումբիայի համալսարանից, և 1966 թվականին թեկնածուական թեզը Դեղաբանության ոլորտում պաշտպանել է Մինեսոտայի համալսարանի Բժշկության դպրոցում։ 1968 թվականին նա ստացել է հետդոկտորանտ կրթաթոշակ Առողջապահության ազգային ինստիտուտից։ Նա ֆրանսիական դեղագործական ընկերության Nicox գիտական կոմիտեի անդամ է[9], կանադական դեղերի մշակման ընկերություն, Operation USA-ի տնօրենների խորհրդի անդամ, և նախկինում եղել է Հերբալայֆի սննդային խորհրդատվական խորհրդի անդամ։
Ակադեմիական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտության նկատմամբ մեծ հետաքրքրությունը Իգնարոյին տարավ Կոլումբիայի համալսարան, որտեղ նա սովորեց քիմիա և դեղաբանություն, և 1962 թվականին դեղագործության բակալավրի կոչում ստացավ[10][11]։ Այնուհետ Իգնարոն հաճախել է Մինեսոտայի համալսարան, որտեղ պաշտպանել է թեկնածուական թեզը դեղագիտության մեջ։ Համալսարանում նա նաև ուսումնասիրում էր քիմիա, ֆերմենտաբանություն և սրտանոթային ֆիզիոլոգիա, ինչի արդյունքում մի քանի հոդված հրատարակեց։ Մինեսոտայի համալսարանում սովորելիս Իգնարոն սովորել է Նոբելյան մրցանակի դափնեկիր քիմիկոս Փոլ Բոյերի մոտ[12]։
Իգնարոն Մինեսոտայում համագործակցեց բազմաթիվ այլ գիտնականների հետ՝ բացահայտելու սրտանոթային համակարգի կարգավորող մեխանիզմները, որոնք հանգեցրին նրա հայտնի աշխատանքին։ 1968 թվականին Իգնարոն ընդունվեց Geigy Pharmaceuticals: Այստեղ Իգնարոն նոր դեղամիջոցներ մշակեց և շարունակեց հետազոտությունները դեղագիտության նոր ոլորտներում, ներառյալ ցիկլային GMP-ը։ Այն բանից հետո, երբ Geigy-ն միաձուլվեց Ciba Pharmaceuticals-ի հետ, Իգնարոն որոշեց վերադառնալ ակադեմիական աշխարհ՝ այս անգամ որպես պրոֆեսոր[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1998 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Ignarro, Louis J. «Louis J. Ignarro, Ph.D.». Department of Molecular and Medical Pharmacology, University of California Los Angeles : Faculty Research. Los Angeles: University of California Los Angeles. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ AEI Speaker's Bureau
- ↑ «UCLA Pharmacologist Wins Nobel Prize in Medicine for Work on Nitric Oxide as an Important Signaling Chemical». UCLA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Antibe Therapeutics». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Alumni Profile: Louis J. Ignarro | Columbia Public Health». www.publichealth.columbia.edu. 2021 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Columbia University College of Pharmaceutical Sciences Faculty minutes, 1893-1904, 1914-1922, 1937-1961». www.columbia.edu. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 12,0 12,1 Կաղապար:Nobelprize