Լուի Թոմլինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուի Թոմլինսոն
Louis Tomlinson November 2014.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԼուի Վիլիամ Թոմլինսոն
Ի ծնե անունԼուի Տրոյ Օստին
Նաև հայտնի է որպեսԹոմմո
Ծնվել էդեկտեմբերի 24, 1991(1991-12-24)[1] (30 տարեկան)
Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԺանրերՓոփ, փոփ–ռոք
ՄասնագիտությունԱնգլիայի երգիչ, երգահան, դերասան, ֆուտբոլիստ
Երգչաձայնկոնտրատենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլSyco, Columbia
ԿրթությունHall Cross Academy?
ԱնդամակցությունOne direction
Կայքlouis-tomlinson.com
Commons-logo.svg Louis Tomlinson Վիքիպահեստում

Լուի Վիլիամ Թոմլինսոն (անգլ.՝ Louis William Tomlinson, դեկտեմբերի 24, 1991(1991-12-24)[1], Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, երգահան, դերասան և One Direction հայտնի խմբի անդամ։ Նա համբավ ձեռք բերեց որպես One Direction տղաների խմբի անդամ։ Թոմլինսոնը սկսել է իր կարիերան՝ հանդես գալով հեռուստատեսային դրամաներում, նախքան 2010 թվականին բրիտանական երաժշտական ​​մրցույթի «The X Factor» սերիալում ունկնդրվելը։ Որպես մենակատար հեռացվելուց հետո,նա չորս այլ մասնակիցների հետ ընդգրկվեց խմբի մեջ՝ ստեղծելով One Direction-ը։ One Direction-ը դարձավ բոլոր ժամանակների ամենավաճառվող տղա խմբերից մեկը։

Խմբի դադարից հետո 2016 թվականին Թոմլինսոնը թողարկեց «Just Hold On»-ը որպես դեբյուտային սոլո սինգլ 2016 թվականի դեկտեմբերին։ Այն զբաղեցրեց երկրորդ տեղը Մեծ Բրիտանիայի Singles Chart-ում և արժանացավ պլատինե հավաստագրման Մեծ Բրիտանիայում։ 2017 թվականին Թոմլինսոնը թողարկեց «Back to You»-ն ամերիկացի երգչուհի Բեբի Ռեքսայի հետ (որը պլատինե վկայական ստացավ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում) և «Miss You–ն։Նույն թվականին նա հայտնվեց Դեբրետի 2017 թվականի Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[3]։

2018 թվականին Թոմլինսոնը հայտնվեց The X Factor-ի տասնհինգերորդ սերիայում՝ որպես ժուրի։Երբ նրա մենթի Դալթոն Հարիսը հաղթեց մրցույթում, Թոմլինսոնը դարձավ շոուի առաջին նախկին մասնակիցը, ով դարձավ հաղթող մենթոր։ Հաջորդ տարի Թոմլինսոնը թողարկեց «Two of Us», «Kill My Mind», «We Made It», «Don't Let It Break Your Heart» և «Walls» սինգլները։ Նրա դեբյուտային սոլո ալբոմը՝ Walls, թողարկվել է 2020 թվականի հունվարին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք և մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնլինսոնը ծնվել է Ջոանա Փուլսթոնի և Թրոյ Ոսթինի ընտանիքում, ովքեր բաժանվում են երբ նա երկու տարեկան էր։ Տարիներ անց Լուին որդեգրում է իր խորթ հոր՝ Մարկ Թոմլինսոնի ազգանունը։ Սովորել է Հալլ Քրոս դպրոցում, այնուհետև Հայֆիլդում։ Այստեղ սովորելու ընթացքում նա մի քանի մյուզիքլների մեջ փոքր դերեր է ունեցել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին նա մասնակցում է "The X Factor” նախագծին։ “Տղաներ” բաժնում անհաջողության է մատնվում, սակայն հուլիս ամսին Սայմոն Քովելը նրան Նայլ Հորանին, Զեյն Մալիկին, Հարրի Սթայլսին և Լիամ Փեյնին միացնում է իրար՝ ստեղծելով խումբ, որը պիտի պայքարեր “Խմբեր” բաժնում։ Հարրին որոշում է խումբը կոչել “One Direction”։ Երկու շաբաթ պատրաստվելուց հետո սկսում են մրցել։ Նրանք գրավում են երրորդ տեղը։ Դրանից մի քանի շաբաթ անց նրանք Սայմոն Քովելի հետ համաձայնագիր են ստորագրում և արձանագրվում Syco Records-ում։

One Direction[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իքս Ֆակտորից» հետո One Direction-ը Սայմոն Քովելի Syco Records ընկերության հետ պայմանագիր ստորագրեց։ Նրանք իրենց առաջին ալբոմը թողարկեցին 2011 թվականին, անունը ՝ Up All Night, որին հետևեց նրանց երկրորդ՝ Take me home ալբոմը ՝ 2012 թվականին։ Նրանք 2013 թվականին նկարահանեցին կենսագրական ֆիլմ կոչելով այն «this is us»։ ՖԻլմը առաջին մեկ շաբաթում մոտ 30 միլլոն դոլար եկմաուտ ստացավ։ Երրորդ ալբոմ «Midnight Memories»—ը թողարկվեց 2013 թվականին, իսկ 2014 թվականին խումբը թողարկեց իրենց չորրորդ ՝»four» ալբոմը։ One Direction-ը 58 տարվա մեջ առաջին խումբն է, ում առաջին չորս ալբոմները Billboard Hot 200 աղյուսակում առաջին հորիզոնականում են։ Նրանց հինգերորդ ալբոմ "Made in the AM-ը" թողարկվեց նոյմեբերի 13-ին, 2015։ Նրանց մրցանակները ներառում են երկու BRIT Awards,երկու American Music Awards, և երեք MTV Video Music Awards և այլն։ Թոմլինսոնը խոստովանում է, որ հայտնի երգիչ Ռոբի Վիլիամսը իր վրա մեծ ազդեցություն է թողել։

Նա ասել է․

Aquote1.png Ես միշտ սիրել եմ նրան։ Նա ուղղակի շատ եռանդուն է և դրա շնորհիվ ամեն ինչի կարողանում է հասնել։ Նրա ելույթները հրաշք են։ Aquote2.png


Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմլինսոնի ծնողները բաժանվել են, երբ նա դեռ մանուկ էր։ Հոր հետ կապեր չի պահպանում[2]։ Նա ունի 4 խորթ քույր, իր մոր և Մարկ Թոմլինսոնի ամուսնությունից՝ Շառլոթը, Ֆելիսիթի, Դեյզին և Ֆիբին, ովքեր զույգ են։ Լուին ունի նաև մեկ խորթ քույր հոր կողմից Ջորջա անունով։ 2013 թվականին հայտնվեցին լուրեր, ըստ որոնց Ջոանան և Դանիել Դիքենը, ով Ջոանայի նշանածն էր, զույգ երեխաների են սպասում։ Էրնեստը և Դորիսը ծնվեցին 2014 թվականի Փետրվարին[3]։ Իսկ Ջոանան և Դանիելն ամուսնացան նույն թվականի Հուլիսին։

Ըստ երկրպագուների Լուին և իր նախկին խմբի անդամ Հարի Սթայլզը ունեցել են/ունեն գաղտնի հարաբերություններ,սակայն խմբի մենեջմենթի պատճառով թաքցրել են իրենց հարաբերությունները"

Լուի Թոմլինսոնի թվիթը ուղղված խմբի անդամ Հարի Սթայլսին թվիթթերում ունի ավելի քան 1.5 միլիոն ռեթվիթ հայտնի լինելով որպես ութերորդ ամենաշատ ռեթվիթ եղած թվիթը։

Տարի Անուն Երգիչ Ալբոմ Նշումներ
2011 "Taken" One Direction Up All Night Համահեղինակ
"Everything About You"
"Same Mistakes"
2012 "Last First Kiss" Take Me Home
"Back For You"
"Summer Love"
"Still the One"
"Irresistible"
2013 "Story of My Life" Midnight Memories
"Diana"
"Midnight Memories"
"Don't Forget Where You Belong"
"Strong"
"Right Now"
"Little Black Dress"
"Through The Dark"
"Little White Lies"
"Better Than Words"
"Why Don't We Go There"
"Does He Know?"
"Alive"
2014 "Steal My Girl" Four
"Ready To Run"
"Fools Gold"
"Night Changes"
"No Control"
"Fireproof"
"Spaces"
"Clouds"
"Change Your Ticket"

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Louis Tomlinson's estranged father hopes to reunite and heal rift»։ Hollywood Life։ մարտի 22, 2014 
  3. «One Direction's Louis Tomlinson celebrates mother giving birth to twins - Daily Mail Online»։ Mail Online։ Վերցված է դեկտեմբերի 12, 2014