Լուի Բուլյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Բուլյե
ֆր.՝ Louis-Hyacinthe Bouilhet
Ծննդյան անունֆր.՝ Louis Hyacinthe Bouilhet
Ծնվել էմայիսի 27, 1821(1821-05-27)[1][2]
ԾննդավայրCany-Barville
Վախճանվել էհուլիսի 18, 1869(1869-07-18)[3][4][2] (48 տարեկան)
Վախճանի վայրՌուան, Ֆրանսիա
ԳերեզմանCimetière monumental de Rouen
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, գրող, գրական քննադատ և գրադարանավար
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՊիեռ Կոռնելի դպրոց
Գրական ուղղություններռոմանտիզմ և պառնասիանիզմ
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Изображение автографа
 Louis Bouilhet Վիքիպահեստում

Լուի Հիացինտ Բուլյե (ֆր.՝ Louis Hyacinthe Bouilhet, մայիսի 27, 1821(1821-05-27)[1][2], Cany-Barville - հուլիսի 18, 1869(1869-07-18)[3][4][2], Ռուան, Ֆրանսիա), ֆրանսիացի բանաստեղծ և դրամատուրգ։

Գյուստավ Ֆլոբերի ընկերը։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է զինվորական բժշկի որդի, գերազանց ավարտել է Ռուանի քոլեջի դասական գիտությունների դասընթացը։ Այնտեղ էլ ծանոթացել է Գյուստավ Ֆլոբերի հետ։ Սկզբում նա ուսումնասիրել է վիրաբուժություն, բայց շուտով թողել է այն ու սկսել դասավանդել հունարեն և լատիներեն՝ միաժամանակ ողջ ազատ ժամանակը նվիրելով գրական գործունեությանը։

Նրա առաջին ստեղծագործությունը «Meloenis» պոեմն է։ Մեկ այլ ստեղծագործության մեջ՝ վերնագրված «Les Fossiles», Բուլյեն ձգտել է բանաստեղծական ձևով նկարագրել երկրագնդի երկրաբանական ձևափոխումների տարբեր դրվագները։ Դրանք բոլորը միասին հրատարակվել են «Festons et Astragales» վերտառությամբ (1859)։

Բայցևայնպես, Բուլյեին առավելապես ճանաչում են բերել նրա բեմական ստեղծագործությունները՝ դրամաները

1869 թվականին, արդեն բացարձակապես հիվանդ, նա ավարտել է «Մադմուազել Աիսե» նոր դրաման (Mademoiselle Aïssé, տեքստը Գալլիկայում է), բայց «Le Sexe faible» կատակերգությունը և «Le Coeur а droite» ֆեերիան, սկսված Ֆլոբերի հետ համագործակցությամբ, մնացել են անավարտ։ Վերջինս (Ֆլոբերը) հավաքել է Բուլյեի բոլոր չհրատարակված քնարական ստեղծագործությունները հետմահու հրատարակությունումո՝ վերնագրված «Dernières Chansons» (1872, տեքստը Գալլիկայում է) և համոզել Ռուանի քաղաքացիներին՝ Բուլյեի ոչ մեծ հուշարձանը կանգնեցնել տեղի գրադարանի թանգարանի պատին, որտեղ Բուլյեն որոշ ժամանակ գրադարանավար է եղել։

Լուի Բուլյեի հուշարձանը Ռուանում

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նրա ստեղծագործությունների ժողովածուն՝ հրատարակված Լեմերի կողմից (1881)

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջը
Ինչպե՞ս… Այդպես դու էլ էիր ստում՝ պնդելով.
«Սիրում եմ քեզ»։
Ինչո՞ւ… Չէ՞ որ ոչ ինձ, օհ խղճուկ արարած,
Խաբում էիր դու, այլ ինքդ քեզ…
Կարող էիր սեր գտնել` գտար միայն ներում.
… Ինչ սիրում էի ես քո մեջ,
Չի կարող կործանվել`
Ես քո մեջ սիրում էի իմ երազանքը։
Ողորմելի գործիք, դու հրաշալի հնչում էիր
Միայն այն պատճառով, որ ես` հզոր վիրտուոզս,
Դիպչում էի նրա լարերին…

- Լուի Բուլյե

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Флобер, «Notice» при упомянутом издании; Du Camp, «Souvenirs littéraires» (1882)
  • De la ville de Mirmont, «Le poète Louis Bouillhet, étude» (1888)

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժորժ Բիզե, Ապրիլյան երգ՝ գրված Լուի Բուլյեի բանաստեղծության հիման վրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. «Галлика» (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Բուլյե» հոդվածին։