Լուի Աբբիատե
Լուի Աբբիատե | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Louis Abbiate |
Ծնվել է | հունվարի 4, 1866[1] Մոնակո |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հուլիսի 23, 1933[1] (67 տարեկան) Վանս |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | թավջութակ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Լուի (Լյուդվիգ Էդուարդի) Աբբիատե (ֆր.՝ Louis Abbiate, հունվարի 4, 1866[1], Մոնակո - հուլիսի 23, 1933[1], Վանս), ֆրանսիացի թավջութակավար, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի Աբբիատեն ծնվել է 1866 թվականին հունվարի 4-ին, Մոնտե Կառլոյում։ Սովորել է դաշնամուր նվագել Կ.Կազելայի ղեկավարությամբ Թուրինում, ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի թավջութակի դասարանը, որտեղ սովորել է Ժյուլ Դելսարի մոտ[2]։ Դրանից հետո սկսել է համերգներ տալ Եվրոպական շատ երկրներում, հանդես է եկել «Լա Սկալա» թատրոնում 1899 թվականին այցելել է Ռուսաստան։
Հետագայում Աբբաիտեն բնակություն է հաստատում Պետերբուրգում։ Այստեղ նա ելույթ է ունենում որպես մենակատար և կամերային երաժիշտ։ 1911 թվականին ռուսական առաջին թավջութակային մրցույթի ժյուրին էր[2]։ 1911 թվականից 1919 թվականը Պետերբուրգյան կոնսերվատորիայի [3]:
1919 թվականին ղեկավարել է Մոնակոյի երաժշտական դպրոցը։ Մահացել է 1933 թվականին մարտի 27-ին Ֆրանսիայի Վենս քաղաքում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի Աբբիատեն շարադրել է մի շարք ստեղծագործություններ թավջութակի համար[2]։ Այդ թվում նաև Լուին գրել է Ռոբերտ Շումանի, Լուիջի Բոկերինիի և Յոզեֆ Հայդնի համերգների համար մի քանի կադենցիաներ[3]։ 1900 թվականին լույս է տեսնում իր «Դպրոց թավջուակահարների համար» գիրքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Музыкальная энциклопедия / Гл. ред. Келдыш, Юрий Всеволодович. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 1. — С. 17. — 1070 с.
- ↑ 3,0 3,1 «Аббиате в музыкальном словаре». Музыкальный энциклопедический словарь. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
|