Լուիս Շաուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լուիս Շաուբ
U-19 EC-Qualifikation Austria vs. France 2013-06-10 (081).jpg
Քաղաքացիությունը Flag of Austria.svg Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 29, 1994(1994-12-29)[1][2][3] (26 տարեկան)
Ծննդավայր Ֆուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան

Լուիս Շաուբ (գերմ.՝ Louis Schaub, դեկտեմբերի 29, 1994(1994-12-29)[1][2][3], Ֆուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Քյոլն» ֆուտբոլային ակումբի և Ավստրիայի հավաքականի հարձակվող։

Լուիսը ծնվել է ավստրիացու և գերմանացու ընտանիքում[4]։ Նրա հայրը` Ֆրեդը, նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Փոքր քույրը նույնպես զբաղվում է ֆուտբոլով[5]։

Ակումբային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաուբը Ռապիդ Վիեննա ֆուտբոլային ակումբի սան է։ Օգոստոսի 18-ին «Շտուրմ» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Ավստրիայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ 2013 թվականի մայիսի 26-ին «Ռիդ» ակումբի դեմ խաղի ժամանակ Լուիսը դուբլի հեղինակ է դարձել` իր առաջին գոլերը խփելով մայրաքաղաքային թիմի կազմում[7]։ Երկու անգամ նա օգնել է «Ռապիդ» ակումբին` երկրորդ տեղը գրավել առաջնությունում։

2015 թվականի ամռանը Չեմպիոնների լիգայի որակավորման խաղերում Ամստերդամի «Այաքս» և Դոնեցկի «Շախտյոր Դոնեցկ» ակումբների հետ հանդիպումների ժամանակ Շաուբը երեք գոլ է խփել[7]։

2016 թվականին Եվրոպայի լիգայի որակավորման խաղերում սլովակական «Տրենչին» ակումբի հետ հանդիպման ժամանակ Լուիսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել[8]։ Հոկտեմբերի 20-ին Եվրոպայի լիգայում իտալական «Սասուոլո» ակումբի դեմ խաղում նա գոլ է խփել[9]։

2018 թվականի մայիսի 16-ին Շաուբը 4-ամյա պայմանագիր է ստորագրել գերմանական Քյոլն ֆուտբոլային ակումբի հետ[10]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո։ Օգոստոսի 4-ին «Բոխում» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Երկրորդ Բունդեսլիգայում[11]։ Սեպտեմբերի 21-ին «Զանդխաուզեն» ակումբի դեմ խաղում Լուիսն իր առաջին գոլն է խփել «Քյոլն» ակումբի կազմում[12]։

Միջազգային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի 6-ին 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Ուելսի հավաքականի դեմ խաղում Շաուբը իր նորամուտն է նշել Ավստիայի հավաքականի կազմում` երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարկո Արնաուտովիչին[13]։ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին 2018 թվականին աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Լուիսն իր առաջին գոլն է խփել ազգային թիմում[14]։

Գոլեր Ավստրիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2017 թվական, սեպտեմբերի 5 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա Վրաստան Վրաստան 1:1 1:1 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որոկավորում
02. 2017 թվական, հոկտեմբերի 6 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա Սերբիա Սերբիա 3:2 3:2 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որոկավորում
03. 2017 թվական, հոկտեմբերի 9 Զիմբրու, Քիշնև, Մոլդովա Մոլդովա Մոլդովա 0:1 0:1 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որոկավորում
04. 2017 թվական, նոյեմբերի 14 Էռնստ Հապել, Վիեննա, Ավստրիա Ուրուգվայ Ուրուգվայ 2:1 2:1 ընկերական խաղ
05. 2018 թվական, մարտի 27 Ժոզի Բարտել, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 0:4 0:4 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. tb (2013-09-13)։ «Koller hat Louis Schaub im Auge»։ Fuldaer Zeitung (գերմաներեն)։ Verlag Parzeller GmbH & Co. KG։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-10-ին։ Վերցված է 2016-03-14 
  5. «Europe's footballing brothers and sisters»։ UEFA։ փետրվարի 9, 2017 
  6. «Рапид Вена VS. Штурм 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-08-18 
  7. 7,0 7,1 «Рапид Вена VS. Рид 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-05-26 
  8. «Тренчин VS. Рапид Вена 0:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-18 
  9. «Рапид Вена VS. Сассуоло 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-10-20 
  10. Луис Шауб стал игроком "Кельна"
  11. «Бохум VS. Кёльн 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-08-04 
  12. «Зандхаузен VS. Кёльн 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-09-21 
  13. «Австрия VS. Уэльс 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-10-16 
  14. «Австрия VS. Грузия 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-09-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]