Լուիս Մոնտի
| Լուիս Մոնտի | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 15, 1901[1][2] |
| Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
| Մահացել է | սեպտեմբերի 9, 1983 (82 տարեկան) |
| Մահվան վայր | Escobar Partido, Բուենոս Այրես, Արգենտինա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Լուիս Ֆելիպե Մոնտի (իսպ.՝ Luis Felipe Monti; մայիսի 15, 1901[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա - սեպտեմբերի 9, 1983, Escobar Partido, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի և իտալացի ֆուտբոլիստ, 1934թ. Աշխարհի գավաթակիր Իտալիայի հավաքականի կազմում, 1928թ. Ամստերդամի Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արգենտինայի հավաքականի կազմում։ 1927թ. Հարավային Ամերիկայի չեմպիոն։ Միակ ֆուտբոլիստը, ով խաղացել է աշխարհի առաջնության երկու եզրափակիչներում երկու տարբեր հավաքականների կազմում։ Համարվում էր աշխարհի ամենակոպիտ խաղացողներից մեկը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիս Մոնտին ծնվել է Բուենոս Այրեսում, նրա ծնողները ծնվել էին Իտալիայի Ռոմանյա շրջանում։
Նա ֆուտբոլիստների ընտանիքից էր. եղբայրը՝ Էնրիկեն, խաղացել է «Ուրականում», «Սան Լորենսոյում» և «Պորվենիրում» և ավարտել է իր կարիերան 1929 թվականին հորեղբայր Խուանը[3] խաղացել է «Սան Լորենսոյի» և «Խեներալ Միտրեի» համար մինչև 1920 թվականը, իսկ հետագայում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Ալմագրոյի ակումբում («Սան Լորենսո դե Ալմագրո»)։ Մյուս ազգականները, թեև ոչ այնքան մոտ, նրա զարմիկներն էին՝ Անտոնիոն, որը խաղացել է «Սան Լորենսոյում» և «Կոլեգիալեսում». Էուսեբիոն, որը հանդես է եկել «Բանֆիլդում» և «Սպորտիվո Պալերմոյում». Լուիս Պեդրոն հանդես է եկել «Ալվեարայի», «Պլատենսեի» և «Էստուդիանտեսի» կազմում, և Մարիոն, որը նույնպես խաղացել է «Սան Լորենսոյում» և «Նուևա Չիկագոյում»։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
Արգենտինա Արգենտինայի չեմպիոն մինչմասնագիտական ժամանակաշրջանում (4)։ 1921, 1923 (AAmF), 1924 (AAmF), 1927
Իտալիա Чемпион Италии (4): 1931/32, 1932/33, 1933/34, 1934/35
Իտալիա Իտալիայի գավաթակիր (1)։ 1937/38- Հարավային ամերիկայի չեմպիոն (1)։ 1927
- Օլիմպիադայի արծաթե մեդալակիր (1)։ 1928
- Շվեխլայի գավաթակիր (1)։ 1935
- Աշխարհի չեմպիոն (1)։ 1934
- Աշխարհի փոխչեմպիոն (1)։ 1930
Որպես մարզիչ
Իտալիա Իտալիայի գավաթակիր (1)։ 1941/42
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чемпион среди костоломов Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Մոնտի» հոդվածին։ |
|
- Մայիսի 15 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 9 մահեր
- 1983 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Սան Լորենսոյի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլային մարզիչներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ
- Բոկա Խունիորսի ֆուտբոլիստներ