Լուիս Մագո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լուիս Մագո
Palestino - Alianza Lima 20190204 09.jpg
Քաղաքացիությունը Flag of Venezuela.svg Վենեսուելա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 15, 1994(1994-09-15)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Կումանա, Վենեսուելա
Դիրք Պաշտպան

Լուիս Էնրիկե դել Պինո Մագո (իսպ.՝ Luis Enrique Del Pino Mago, սեպտեմբերի 15, 1994(1994-09-15)[1][2], Կումանա, Վենեսուելա), վենեսուելացի ֆուտբոլիստ, Վենեսուելայի հավաքականի և «Պալեստինո» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագոն իր պրոֆեսիոնալ կարերիան սկսել է «Դեպորտիվ Անսոատեգի» ակումբում։ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին «Սամոր» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Վենեսուելայի ֆուտբոլի հավաքականի կազմում[3]։ 2015 թվականի սկզբում խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով Մագոն ազատ գործակալի իրավունքով տեղափոխվել է «Կարաբոբո» ակումբ։ Փետրվարի 25-ին «Պորտուգես» ակումբի դեմ խաղում Մագոն իր նորամուտն է նշել նոր ակումբում[4]։ Վարձավճարի ավարտին Մագոն վերադարձել է «Դեպորտիվո Անսոատեգի» ակումբ։ 2016 թվականի մարտի 6-ին «Էստուդիանտես դե Կարակաս» ակումբի դեմ խաղում Լուիսը թիմի կազմում խփել է իր առաջին գոլը[5]։ 2017 թվականին Մագոն մշտական հիմունքներով վերադարձել է «Կարաբոբո» ակումբ։ Ապրիլի 14-ին «Սուլի» ակումբի դեմ խաղում Լուիսը թիմի կազմում իր առաջին գոլն է խփել[6]։

2019 թվականին Մագոն տեղափոխվել է չիլիական «Պալեստինո» ակումբ։ Փետրվարի 15-ին «Ունիոն Լա-Կալերա» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել Չիլիի ֆուտբոլային առաջնությունում[7]։ Ապրիլի 29-ին «Կոկիմբո Ունիդո» ակումբի դեմ խաղում Լուիսը թիմի կազմում իր առաջին գոլն է խփել[8]։

Միջազգային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 8-ին Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Մագոն իր նորամուտն է նշել Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականում[9]։ Հոկտեմբերի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Լուիսը իր առաջին գոլն է խփել ազգային հավաքականի կազմում[10]։

2019 թվականին Մագոն մասնակցել է Ամերիկայի և Բրազիլիայի գավաթի խաղին։ Մրցաշարում նա խաղացել է Պերուի[11], Բոլիվիայի[12] և Արգենտինայի[13] ֆուտբոլի ազգային հավաքականների դեմ խաղերին։

Գոլեր Վենեսուելայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. 2018 թվականի հոկտեմբերի 16 Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ, Բարսելոնա, Իսպանիա ԱՄԷ Արաբական Միացյալ Էմիրություններ 0:1 0:2 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. «Самора Баринас VS. Депортиво Ансоатеги 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-10-20 
  4. «Португеса VS. Карабобо 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-02-25 
  5. «Эстудиантес де Каракас VS. Депортиво Ансоатеги 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-03-06 
  6. «Сулия VS. Карабобо 1:5» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-04-14 
  7. «Унион Ла-Калера VS. Палестино 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-02-15 
  8. «Кокимбо Унидо VS. Палестино 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-04-29 
  9. «Колумбия VS. Венесуэла 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-09-08 
  10. «ОАЭ VS. Венесуэла 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-10-16 
  11. «Венесуэла VS. Перу 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-06-15 
  12. «Боливия VS. Венесуэла 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-06-22 
  13. «Венесуэла VS. Аргентина 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-06-28