Լուիս Հենրի Սալիվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Հենրի Սալիվան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1856(1856-09-03)[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[4]
Մահացել էապրիլի 14, 1924(1924-04-14)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5][4]
ԳերեզմանԳրեյսլենդ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԿրթությունBoston English High School?, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[7] և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1876)[7]
ԵրկերՍուրբ Երրորդություն եկեղեցի
Մասնագիտությունճարտարապետ և դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
 Louis Sullivan[8] Վիքիպահեստում

Լուիս Հենրի Սալիվան (անգլ.՝ Louis Henry Sullivan, սեպտեմբերի 3, 1856(1856-09-03)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4] - ապրիլի 14, 1924(1924-04-14)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5][4]), ամերիկացի ճարտարապետ, ռացիոնալիզմի վերափոխող, ամերիկական մոդեռնիզմի հայր։ Երկնաքեր և օրգանական ճարտարապետության հասկացությունների առաջին և Չիկագոյի ճարտարապետական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից և գաղափարախոսներից մեկը, Ֆրենկ Լլոյդ Ռայթի ուսուցիչը։ Նրան է պատկանում հայտնի բանաձևը՝ «ճարտարապետության մեջ ձևը հաջորդում է գործառույթին»։ Մայրը՝ Ադրիեն Լիստը, գաղթել է Ժնևից Բոստոն ծնողների, եղբոր և քրոջ հետ (Ջենին՝ ծնված 1836 թվականին և Ժուլիենը՝ 1841 թվականին), հայրը՝ Պատրիկ Սալիվանը՝ իռլանդացի էր։ Երկուսով ներգաղթել են Միացյալ Նահանգներ 1840֊ական թվականների վերջերին [9]։

Սալիվանը ծնվել է Չիկագոյում։ Չի ստացել վերջնական մասնագիտական կրթություն։ Կարճ ժամանակ նա սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (1872֊1873թվականներին)։ Նրա գլխավոր ուսուցիչը եղել է Ուիլյամ Ռոբերտ Ուեյրը[9]։ Այնուհետև Սալիվանը մեկնել է Ֆիլադելֆիա, որտեղ նա աշխատել է Ֆյոռնեսայի արհեստանոցում։ Երկար ընկճվածության պատճառով աշխատանքը Ֆյոռնեսայիայում ավարտվել է և Սալիվանը մեկնել է Չիկագո, որտեղ Չիկագոյի մեծ հրդեհից հետո շինարական բում գտավ։ Այնտեղ նա աշխատեց Ուիլյամ Լը Բարոն Ջենի հետ և մեկ տարի չանցած՝ մեկնեց Փարիզ։ Փարիզում Սալիվանը ընդունվեց կերպարվեստի դպրոց (1874֊1875 թվականներին)։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո նա սկսեց ճարտարապետ աշխատել։ 1879 թվականին Սալիվանը ընդունվեց աշխատանքի ինժեներ Դանկամար Ադլեռի ընկերությունում և երկու տարի անց դարձավ նրա գործընկերը։ Նրանց ընկերությունը կոչվում էր «Ադլեր և Սալիվան», և այդպես պահպանվեց մինչև 1895 թվականը։ Սալիվանը և Ադլերը լրացնում էին մեկը մյուսին։ Սալիվանը հանդես էր գալիս որպես զարդանախշի և ներքին հարդարանքի ճարտարապետ, իսկ Ադլերը ծրագրավորում էր, զբաղվում ինժեներական հարցերով և ակրուստիկայով։ Երբ գործընկերները բաժանվեցին, Սալիվանի պատվերները զգալիորեն քչացան։ Հին հաճախորդ Դևիդ Մայերը, ով 1898 թվականին խնդրեց կառուցել Schlessinger & Meyer Store առևտրի տունը, որն առավել հայտնի է՝ որպես Carson Pirie: Դա Սալիվանի վերջին պատվերն էր, որը մեծ ազդեցություն ունեցավ քաղաքի տեսքի վրա[10]։ Շրջանակային կոնստրուկցիաների և արագընթաց վերելակների կիրառումը Սալիվանին հնարավորություն տվեցին գծագրել (այն ժամանակվա չափորոշիչներով) վարչական շինությունների տեսքը։ Շրջանակային համակարգը հետագայում կոչվեց «Չիկագոյի կառուցում»։ Նշված կոնստրուկցիայի ճարտարապետական փորձարկումների նախնական կետն եղել են Ռիչադստոնի ստեղծագործությունները, որտեղ ռոմանտիկ երևակայությունը սերտորեն համադրվել է աշխատունակության խիստ տրամաբանության հետ։ Առաջին խոշոր ստեղծագործությունը դա Չիկագոյի Աուդիտորիումն է (1886֊1896թվականներ)։ 20֊րդ դարի վերջին նա առաջինն էր, ով մշակեց բարձրակարգ շինության հայեցակարգը կամ կառուցման տեսությունը։ Նա իր հայացքները ներկայացրեց «Բարձրահարկ գրասենյակային շենքը գեղարվեստական տեսանկյունից» հոդվածում(1896թվական)։ 1908թվականից սկսած աշխատել է տանդեմում Ջորջ Հրանտ էլմսլի հետ(«պրերիի տներ» և «ադամանդե տուփեր»)։ 1918 թվականին Սալիվանին հայտարարեց իի սնանկության մասին, կյանքն ավարտեց չքավորության մեջ։ Մահացել է Չիկագոյի հյուրանոցային համարում 1924 թվականի ապրիլի 14֊ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Zanten D. v. Sullivan, Louis // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T082279
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artists + Artworks
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2018.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. 7,0 7,1 MODERNE ARCHITEKTUR A-Z (գերմ.)Taschen, 2016. — S. 16. — 693 p.
  8. 8,0 8,1 archINFORM (գերմ.) — 1994.
  9. 9,0 9,1 Салливан, Луис Г. «Автобиография идеи». books.google.ru.
  10. Салливан, Луис Г. «Автобиография идеи». books.google.ru.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Հենրի Սալիվան» հոդվածին։