Լուիս Կոմֆորտ Տիֆֆանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիս Կոմֆորտ Տիֆֆանի
անգլ.՝ Louis Comfort Tiffany
Louis Comfort Tiffany c. 1908.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1848(1848-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 17, 1933(1933-01-17)[1][2][3][…] (84 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[4][5]
ԿրթությունՈւայդեների համալսարան
Մասնագիտությունարվեստների գործիչ, նկարիչ, լուսանկարիչ, դիզայներ, ինտերիերի դիզայներ և glass artist
Ոճմոդեռն
ԹեմաներՎիտրաժ և Ինտերիերի դիզայն
Ուշագրավ աշխատանքներTiffany lamp?
ՈւսուցիչGeorge Inness? և Սեմուել Քոլման
ԱշակերտներRaphaël Évaldre?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Ազգային գյուտարարների փառքի սրահ
ՀայրՉարլզ Լյուիս Թիֆանի
ՄայրHarriet Olivia Avery Tiffany?[6]
ԶավակներLouise Comfort Gilder?[6] և Dorothy Burlingham?
Louis Comfort Tiffany Վիքիպահեստում

Լուիս Կոմֆորտ Տիֆֆանի (անգլ.՝ Louis Comfort Tiffany, փետրվարի 18, 1848(1848-02-18)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 17, 1933(1933-01-17)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և դիզայներ, մոդեռնի ներկայացուցիչ։ ՏիֆՖանիի միջազգային ճանաչումը բերեցին նրա նուրբ ապակե արտադրանքներով` վիտրաժներ, լուսամփոփներ, զարդեր։ Լուիս Կոմֆորտ Տիֆֆանի գործերը զարդարում են տաճարներն ու առանձնատները։ Նրա զարդերի և ապակե իրերի աշխարհի ամենամեծ հավաքածուն գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում։ Նրա հորինած մեթոդը՝ պղնձի փայլաթիթեղի միջոցով փոքր ապակիների միացմնելը, ինչպես նաև իր ստեղծած ապակու նոր տեսակները հեղափոխեց ապակու պատրաստման արվեստը։ Եվ Տիֆֆանիի տեխնիկան դարձավ ամենատարածվածը աշխարհում` գունավոր ապակուց վիտրաժներ, լամպի երանգներ և դեկորատիվ և կիրառական արվեստի այլ գործեր ստեղծելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Կոմֆորտ Տիֆֆանին (ձախից) ծնողների հետ (նստած), գրկած են Լուիզա և Ջուլիա երկվորյակներին:

Ծնվել է Նյու Յորքում՝ Tiffany & Co զարդերի ընկերության հիմնադիր Չարլզ Լյուիս Տիֆֆանիի ընտանիքում։ Մեծանալով շքեղությամբ և գեղեցիկ իրերով շրջապատված , Լուի Կոմֆորտ Տիֆֆանին որոշեց իրեն նվիրվել արվեստին։ Նկարչությունը սովորել է Նյու Յորքում՝ Ջորջ Ինեսի և Սեմյուել Քոլմանի մոտ, իսկ Փարիզում՝ Լեոն Բիլեյի մոտ։ 1876 ​​թվականին Տիֆֆանիի աշխատանքները ցուցադրվեցին Ֆիլադելֆիայի Համաշխարհային ցուցահանդեսում, իսկ 1877-ին նա դարձավ Ամերիկացի նկարիչների միության հիմնադիրներից մեկը։

1880-ականների սկզբից Տիֆֆանին անցավ ապակիների ձևավորմանը։ Մշտապես փորձեր կատարելով՝ դիզայները մշակեց ապակու նոր տեսակ` «Ֆավրիլ»։ 1893 թվականին Չիկագոյում կայացած Աշխարհի ցուցահանդեսում Տիֆֆանիի աշխատանքը մեծ ոգևորությամբ ընդունեց հասարակության կողմից։ 1880-ականների կեսերից ի վեր նրա հիմնած դիզայներական ընկերությունը եկեղեցիների և տաճարների պատվերով արտադրում էր կրոնական թեմաներով վիտրաժներ պատուհաններ։ Վիտրաժների առանձին տարրերը կտրելուց հետո մնացած ապակու կտորներից ընկերությունը սկսեց արտադրել լուսամփոփներ։ XIX դարի վերջին այս ապրանքները մեծ ժողովրդականություն են վայելում, և ընկերությունը շուկայում առաջատար դիրք է գրավում։

«Մոդեռնի» ոճը, որում աշխատել է դիզայները, ԱՄՆ-ում և այլ երկրներում կոչվում է նաև «տիֆֆանի»՝ Լուիս Կոմֆորտ Տիֆֆանիի անունով։

1902 թվականին Չարլզ Տիֆֆանիի մահից հետո, Լուիս Կոմֆորտ Տիֆֆանին դարձավ Tiffany & Co. զարդերի ընկերության դիզայնի առաջին տնօրենը։ Այս պաշտոնում աշխատելու ժամանակ նա Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում ստեղծեց արվեստի զարդերի բաժին։

Տիֆֆանիի տեխնիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապարի ձողերը, որոնք դարեր շարունակ օգտագործվել են ապակիները իրար միացնելու համար, Տիֆֆանին շատ կոպիտ էին թվում.նա ցանկանում էր ստեղծել ֆիլիգրան-բարակ եւ բարդ ստեղծագործություններ։ Նա գտավ կապարին փոխարինող իր սեփական տարբերակը՝ պղնձե շերտերի տեսքով, որոնք կտրվել էին մետաղական թերթից ։Նրանք սոսնձվում էին մեղրամոմով և ձուլվում էին անագի օգնությամբ։ Այսպիսով, հնարավոր դարձավ միացնել ափակու փոքրագույն մասնիկները և ստեղծել բարդ ծավալային ձևեր։ Սկզբում պղնձե փայլաթիթեղի տեխնիկան օգտագործվում էր նրա կողմից լուսամփոփներ ստեղծելու համար, եւ միայն ավելի ուշ ՝ վիտրաժների համար։ Երբեմն Տիֆֆանին օգտագործում էր երկու տեխնիկայի համադրությունը մեկ ստեղծագործության մեջ, համատեղելով կապարային հյուսվածքը պղնձյա փայլաթիթեղի հետ։

Տիֆֆանիի ապակին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիֆֆանին իր գեղարվեստական կարիերան սկսել է որպես գեղանկարիչ եւ արդեն այդ ասպարեզում հայտնի դառնալուց հետո սկսել է զբաղվել ապակիով։ Վիտրաժային արվեստի բնագավառում նրա գործունեության առաջին արդյունքները նրան չբավարարեցին։ Այն ժամանակ արտադրված, XIX դարի վերջին մեկ երրորդում, ապակիները չէին համապատասխանում նրա պահանջներին։ Տիֆֆանին չափազանց բարձր էր գնահատում լույսի ուժը և նյութի բնական գեղեցկությունը. Նրա կարծիքով՝ ներկերով նկարելը միայն թաքցնում էր ապակու բնական գեղեցկությունը, զրկում էր իր էֆեկտիվությունից եւ տհաճ տպավորություն էր թողնում։

Այլ արտադրության ապակիներից վիտրաժներ պատրաստելու Տիֆֆանիի փորձերը հաջող չեն եղել։ Այդ պատճառով, ընտանիքի աջակցությամբ, նա ձեռք է բերել ապակու գործարան և սկսել է փորձարկել։ Կարճ ժամանակում նա հասել է հրաշալի արդյունքների և սեփական արտադրության ապակիներից կարողացել է հավաքել վիտրաժներ։

1900 թվականին Տիֆֆանին արդեն աշխարհի ամենահայտնի ապակի արտադրողներից մեկն էր։ Նրա արվեստանոցներում ստեղծվում էին ապակիներ, որոնք չկային մինչ այդ։ Տիֆֆանիի պահեստներում, հավանաբար, խոշորագույնն է աշխարհում, կար մոտավորապես 5 հազար տարբեր երանգների մինչև 200 տոննա ապակի, որոնք դասակարգվել և բաժանվել են հատուկ համակարգով։

«Սուրբ կարկուտ»՝ Բրաունի երիցական կոթող եկեղեցի, Բալտիմոր

Ապակու նոր տեսակների կիրառման շնորհիվ նա հաջողությամբ հաղթահարել է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ջրի մակերևույթի պատկերը կամ մեկ ապակե ափսեի սաղարթը, առանց ներկերի օգտագործման։ Միայն ձեռքերի և դեմքի պատկերների համար նա օգտագործել է սև և շագանակագույն շվարցլոտի ներկը։ Ըստ էության, օպալեսցենտային ապակու (կամ Տիֆանիի ապակու) գյուտարարը Ջոն Լա Ֆարժն է, որն արդեն 1875 թվականին օպալեսցենտային ապակին օգտագործել է վիտրաժների համար։ Որոշ ժամանակ անց, այլ արվեստագետներ նույնպես ուշադրություն դարձրեցին նոր տեսակի ապակուն, սկսեցին փորձարկել այս ոլորտում, կամ պարզապես պատճենեցին Լա Ֆարժայի ապակին։ Տիֆֆանին բացառություն չէր։ Երկու անգամ նա աշխատել է Լա Ֆարժի հետ իր արհեստանոցում՝ Բրուքլինում։ Հետագայում Տիֆֆանին առևտրային հիմունքներով հիմնել է օպալեսցենտային ապակու և դրանից պատրաստվող առարկաների արտադրամասը։ Ընդ որում, նա Լա Ֆարժի հետ համաձայնություն է կնքել այն մասին, որ լամպերի լուսամփոփները, օպալեսցենտային ապակուց վիտրաժները և հենց այդ ապակին կրելու է Տիֆանիի անունը, որպես երկրորդ անվանում։

Այս ապակու օպալեսցենտային արդյունքը ստացվում է, եթե հումքի բաղադրության մեջ ավելացնեք պղտոր նյութեր (անագ կամ այրած ոսկոր)։ Երբ ոսկրային մոխիրը ավելացվում է հալված զանգվածում, ձևավորվում են ֆոսֆատային ապակու փոքրիկ կաթիլները, որոնք «խլացնում են» ապակին։ Նման ապակու յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն ոչ այնքան բաց է թողնում լույսը, որքան այն բեկում է։ Կախված զանգվածի անթափանց նյութերից, կարելի է ստանալ արևաքարի տարբեր աստիճանի արդյունք։

Տիֆֆանիի ֆիրմային նշանը դարձել է ծիածանվող ապակին։ Այն կարելի է ստանալ, եթե արդեն պատրաստի, բայց դեռ չսառած ապակու մեջ ցանենք մետաղական բեկորներ։ Այս դեպքում, մակերևույթին ձևավորվում է մետաղական փայլ, որը լցված է ծիածանի բոլոր գույներով։ Ծիածանվող ապակին նույնպես պատրաստվել է Տիֆֆանիից առաջ, սակայն միայն նրա շնորհիվ այն իսկապես հայտնի է դարձավ։ Ծալքավոր ապակին կամ «ծալազարդները» նույնպես հայտնի դարձրեցին Տիֆֆանիի անունը։ Այն ստանում են դեռևս փափուկ ապակյա շերտաթիթեղը արտադրության գործընթացում դեֆորմացնելով։ Ինքը՝ Տիֆանին, «ծալքազարդերն» ու «ծալքերը» օգտագործել է մեծ վիտրաժներում, բուսական մոտիվներ կամ ծառերի սաղարթ պատկերելու համար։ Տիֆֆանիի համա ապակին առաջին հերթին գույն է։ Ինչպես նկարիչը ներկապնակին, այնպես էլ նա ապակու արտադրության ընթացքում, տարբեր երանգներ է խառնել և նրանցով նկարել է իր նկարները։ Նա չափազանց ուշադիր էր ընտրում գույները, և եթե անհրաժեշտ տոն չկար ապակու մի ափսեի մեջ, նա դնում էր երեք կամ չորս ապակիներ իրար վրա, այսպես կոչված, «սենդվիչ-մեթոդով», մինչև որ ստանում էր ցանկալի տոն։

Տիֆֆանիի ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նարցիս» լամպ
Կլարա Դրեսկոլը Տիֆֆանիի արհեստանոցում, 1901 թվական

Երբեմն Տիֆֆանիի տեխնիկան ոչ ճիշտ նույնացնում են Տիֆֆանիի ոճի հետ։ Տիֆֆանի-ոճի տակ պատկերացնում են դասական ձևի վառ լամպեր, որոնցում գերիշխում է հագեցած գույներով գունագեղ ապակե նկարները, որոնք պատկերում են բնության մոտիվներ և բնապատկերներ։ Տիֆֆանիի ստեղծագործությունները գտնվում են պատկերների ռեալիստական ոճի և միջնադարին ոճավորված վիտրաժների միջև։ 

2007 թվականին հայտնաբերվել է, որ այդ լամպերի ոճավորման մեջ հիմնական ներդրումը կատարել է ոմն Կլարա Դրիսկոլ (օրիորդական անունը՝ Կլարա Պիրս Ուոլկոտ), որը ղեկավարում էր ըկերության կանանց բաժանմունքը (ոչ պաշտոնական այն կոչվում էր «Տիֆֆանիի աղջիկներ»)[7]։ Մինչև Կլարայի ընկերություն գալը լամպերի համար հիմնականում օգտագործվում էին երկրաչափական նախշեր։ Դրիսկոլը ստեղծեց նոր ոճ առ նուվոյի լավագույն ավանդույթներով՝ բուսական զարդանախշերով («Գլիցինիյա», «Պիոն», «Նարցիս» լամպեր)։

Կլարան ծնվել է 1861 թվականին, Օհայո նահանգում, Կլիվլենդից ոչ հեռու փոքրիկ քաղաքում։ Նա ավարտել է Կլիվլենդի գեղարվեստի դպրոցը, և որոշ ժամանակ տեղական կահույքի արտադրողի համար աշխատել է դիզայներ։ Որոշ ժամանակ անց Կլարան տեղափոխվեց Նյու-Յորք, որպեսզի հաճախի Մետրոպոլիտենի Թանգարանին կից Գեղարվեստի Դպրոց։ 1888 թվականին Լուիս Տիֆֆանին նկատեց աղջկա տաղանդը, և շուտով նա արդեն աշխատում էր նրա ընկերությունում, ստեղծելով ապակեպատկերների և լուսամփոփների էսքիզներ։

Նրա առաջին լամպն ընկերության համար եղավ «Նարցիսներ»-ը։ Ընդամենը Կլարան ստեղծել է 30 լուսամփոփների դիզայն։ «Ճպուռ» լամպը նույնիսկ արժանացել էր 1900 թվականի Փարիզյան ցուցահանդեսի բրոնզե մեդալին։ Ըստ էության, հենց Կլարան է ստեղծել դիզայնի բոլոր հիմնական տարրերը, ի շնորհիվ որոնց այդքան բարձր են գնահատվում Տիֆֆանիի լամպերը[8] (աճուրդում հնաոճ լամպի ռեկորդային գինը կազմել է մոտավորապես 2.8 միլիոն դոլլար)։

Լուիս Տիֆֆանին գտնում էր, որ ընտանիքը կնոջը շեղում է աշխատանքից, և արգելում էր իր աշխատակցուհիներին ամուսնանալ։ Դրա համարել 1889 թվականին, երբ Կլարան ամուսնացավ, նա հեռացավ  ընկերությունից։ Բայց Կլարայի առաջին ամուսինը 1892 թվականին մահացավ, և նա նորից վերադարձավ արհեստանոց, որտեղ աշխատեց մինչև 1909 թվականը՝ մինչև նորից ամուսնանալը։

Ռատգերի Համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսորի՝ Մարտին Էիդելբերգի ջանքերով գտնվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են Կլարայի դերը Տիֆֆանիի գլուխգործոցների ստեղծման մեջ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Louis Comfort Tiffany
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. 6,0 6,1 geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
  7. Gafffney, Dennis (հունվարի 12, 2015)։ «"Who Were the Tiffany Girls?"»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-12-ին։ Վերցված է 2019-04-20 
  8. Kastner, Jeffrey (փետրվարի 25, 2007)։ «Out of Tiffany’s Shadow, a Woman of Light»։ New York Times 
  9. Taylor, Kate (փետրվարի 13, 2007)։ «Tiffany's Secret Is Over»։ New York Sun 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]