Լուիս Կարլոս Պրեստես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Կարլոս Պրեստես
պորտ.՝ Luís Carlos Prestes
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1898(1898-01-03)[1][2]
ԾննդավայրՊորտու Ալեգրի, Բրազիլիա[3]
Մահացել էմարտի 7, 1990(1990-03-07)[1][2] (92 տարեկան)
Մահվան վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]
Քաղաքացիություն Բրազիլիա
Մայրենի լեզուպորտուգալերեն
ԿրթությունAcademia Militar das Agulhas Negras?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինՕլգա Բենարիո Պրեստես
Զբաղեցրած պաշտոններԲրազիլիայի Դաշնային Սենատի անդամ
ԿուսակցությունBrazilian Communist Party?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱնիտա Լեոկադիա Պրեստես
Ստորագրություն
Изображение автографа
 Luís Carlos Prestes Վիքիպահեստում

Լուիս Կարլոս Պրեստես (պորտ.՝ Luís Carlos Prestes, հունվարի 3, 1898(1898-01-03)[1][2], Պորտու Ալեգրի, Բրազիլիա[3] - մարտի 7, 1990(1990-03-07)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]), բրազիլացի կոմունիստական գործիչ։ Բրազիլիայի կոմունիստական կուսակցության (ԲԿԿ) անդամ (1934

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է զինծառայողի ընտանիքում։ Ստացել է զինվորական բարձրագույն կրթություն։ 1918-1924 թվականներին ծառայել է բրազիլական բանակում, հեղափոխական գործունեություն է ծավալել զինվորների և սպաների շրջանում։ 1924-1927 թվականներին եղել է Ա․ Բերնարդիսի վարչակարգի դեմ կոմունիստական ուժերի զինված պայքարի ղեկավարը։ 1927-1931 թվականներին տարագրության մեջ է եղել Բոլիվիայում, Արգենտինայում և Ուրուգվայում, կապեր է ունեցել այդ երկրների կոմկուսների և Կոմինտերնի ԳԿ հարավամերձ բյուրոյի հետ։ 1931-1934 թվականներին ապրել է ԽՍՀՄ-ում։ Ընտրվել է Կոմինտերնի ԳԿ անդամ (19351935 թվականին եղել է Ժետուլյու Վարգասի դիկտատուրայի դեմ կոմունիստական ապստամբության կազմակերպիչը, Ազգային ազատագրական ալյանսի (ընտրվել է ալյանսի պատվավոր նախագահ) հեղափոխական բանակի ղեկավարը։ Ապստամբության ճնշումից հետո ձերբակալվել և 1936-1945 թվականներին բանտարկվել, 1943 թվականից՝ ԲԿԿ ԿԿ, 1945-1980 թվականներին՝ գործադիր հանձնաժողովի անդամ և կուսակցության գլխավոր քարտուղար։ 1945 թվականներին ընտրվել է սենատոր։ 1947-1958 թվականներին, ԲԿԿ գործունեությունն արգելելու պատճառով, գտնվել է ընդհատակում, 1964 թվականից (երկրում պետական հեղաշրջումից հետո) նորից անցել է ընդհատակ։ Հեռակա կարգով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1973

Մահացել է 1990 թվականի մարտի 7-ին՝ 92 տարեկանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Престес Луис Карлос // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119056348 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։