Լուիս Գրեյ
Լուիս Գրեյ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1916[1][2] |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 6, 2005[1][2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Ատլանտիկ Բիչ, Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ջորջ Վաշինգտոն համալսարան, Ռայսի անվան համալսարան և ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա |
Մասնագիտություն | սպա |
Զբաղեցրած պաշտոններ | Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն և United States Assistant Attorney General? |
Լուիս Պատրիկ Գրեյ (հուլիսի 18, 1916[1][2], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - հուլիսի 6, 2005[1][2], Ատլանտիկ Բիչ, Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[3]), ամերիկացի քաղաքական գործիչ, 1972-1973 թվականներին եղել է ՀԴԲ տնօրենի պաշտոնակատարը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1940 թվականին ավարտել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի ակադեմիան: Ծառայել է ռազմածովային ուժերում: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է:
1949 թվականից Վաշինգտոնի փաստաբանների կոլեգիայի անդամ: Ջորջ Վաշինգտոն համալսարանում ստացել է փաստաբանի դոկտորի կոչում:
Կորեական պատերազմի մասնակից է: Դրա ավարտից հետո եղել է Կոնեկտիկուտ նահանգի փաստաբանների կոլեգիայի, Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանի, Միացյալ նահանգների ռազմական վերաքննիչ դատարանի և ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ:
1960 թվականին անցել է թոշակի որպես Առաջին կարգի կապիտան: Որոշ ժամանակ ծառայել է ԱՄՆ շտաբի պետերի միասնական կոմիտեի նախագահի օգնական: 1961 թվականին զբաղվել է անձնական պրակտիկայով: 1960-ականների վերջից նորից անցել է պետական ծառայության, նախագահ Ռիչարդ Նիքսոնի աշխատակազմում զբաղեցնելով մի շարք պաշտոններ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ Todd Purdum L. Patrick Gray III, Who Led the F.B.I. During Watergate, Dies at 88(անգլ.) // The New York Times. — 7 июля 2005.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биография Луиса Патрика Грея на сайте ФБР
|