Լուիս Գոսեթ Կրտսեր
Լուիս Գոսեթ Կրտսեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 27, 1936[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Բրուքլին, Նյու Յորք[4] |
Վախճանի թիվ՝ | մարտի 29, 2024[5] (87 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստառեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, հնչյունավորող, գրող, թատրոնի դերասան և դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001283 |
Լուիս Քեմերոն Գոսեթ Կրտսեր (անգլ.՝ Louis Cameron Gossett, Jr., մայիսի 27, 1936[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք[4] - մարտի 29, 2024[5], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր։
Գոսեթը դարձել է առաջին սևամորթ դերասանը, որը «Օսկար» է ստացել երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար, երկրորդ սևամորթ դերասան, ով ստացել է «Օսկար» և երրորդ սևամորթ դերասանը «Օսկարի» բոլոր անվանակարգերում։
Նա նկարահանվել է բազմաթիվ ֆանտաստիկ ֆիլմերում և մարտաֆիլմերում, նրա դերասանական կարիերան շարունակվում է ավելի քան հիսուն տարի։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոսեթը ծնվել է Նյու Յորքի Բրուքլինում։ Իր առաջին դերը խաղացել է «Քեզ հետ չես տանելու» դպրոցական պիեսում, այն ժամանակ, երբ ոտքի վնասվածքը խանգարեց իր բասկետբոլային խաղին։ 1952 թվականին «Մեծ քայլ կատարիր» բեմադրության համար Գոսեթը ստացել է Դոնալդսոնի «Լավագույն նորեկը թատրոնում» մրցանակը»[6]։
1953 թվականին, 19 տարեկանում, ընտրվեց երկու հարյուր դերասանների շարքում՝ «Մեծ քայլ կատարիր» բրոդվեյան շոուի դերի համար։ Բեմադրությունը մեծ հաջողություն է ունեցել և ընդգրկվել է տարվա լավագույն շոուի տասնյակում, իսկ Գոսսեթը մրցանակ ստացավ Տարվա լավագույն դեբյուտի համար։
Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1954 թվականին ընդունվել է Նյու Յորքի համալսարան։ Իր բարձր հասակի շնորհիվ, որը կազմել է 193 սանտիմետր, առաջարկություն է ստացել համալսարանի բասկետբոլի թիմից, սակայն որոշել է ամբողջովին նվիրվել թատրոնին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոսթերի առաջնելույթը կինոյում կայացել է ռեժիսոր Սիդնի Պուատյեի «Չամիչ Արևի վրա» (1961) ֆիլմով։
1982 թվականին Լուիս Գոսեթը ստացել է «Օսկար» մրցանակ՝ տղամարդու երկրորդական պլանի լավագույն դերի համար «Սպա և ջենթլմեն» ֆիլմում Ռիչարդ Գիրի հետ միասին։ Այդ ժամանակից ի վեր Գոսեթը նկարահանվել է մեծ քանակությամբ գեղարվեստական ֆիլմերում՝ դառնալով Ամերիկայի առաջատար սևամորթ դերասաններից մեկը։
Նրա ամենահայտնի ֆիլմերից են «Անահատակ» (1977), «Թշնամին իմն է» (1985, առաջադրվել է «Սատուրն» մրցանակի), «Կրակի միջով գնացողը» (1986), «Պողպատե արծիվը-1,2,3,4», «Պատժիչը» (1989), «Ծնոտներ 3» (1983, առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի)։ Անհրաժեշտ է նշել նաև դերեր Բրոդվեյան այնպիսի ներկայացումներից, ինչպիսին են «Չամիչ Արևի վրա» (1959), «Ոսկե տղան» (1964) և «Չիկագո» (2002)։
Գոսեթը հաջողությամբ նկարահանվում է նաև հեռուստատեսությունում։ 1977 թվականին հեռուստադիտողի ուշադրությունը գրաված «Արմատներ» (անգլ.՝ Roots) հեռուստասերիալում խաղացած դերի համար նա արժանացել է «Էմմի» մրցանակի։ 1983 թվականին նա Անվար Դասատի կյանքի ու մահվան մասին պատմող Սադատ հեռուստաֆիլմում խաղացել է գլխավոր դերը, որի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Գոսեթը հայտնվել է նաև «Վաղը կսկսվի այսօրը», «Մեռյալ գոտի» և «Աստղային դարպասներ։ SG-1» սերիալների էպիզոդներում։
Գոսեթի ձայնը լսվում է ոչ միայն մուլտֆիլմերում («Գրիֆինների ընտանիքը»), այլ նաև վիդեոխաղերում (Half-Life 2)։
Դերասանը զբաղվում է բարեգործությամբ, մասնավորապես, աջակցում է Boys and Girls Clubs of America կազմակերպությանը։
Հոլիվուդյան փառքի ծառուղում դերասանն իր ներդրման և կինեմատոգրաֆիայի զարգացման համար ստացել է № 7030 աստղը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանը ամուսնացել է երեք անգամ։ Առաջին ամուսնությունը Հեթի Գլեսկոուի հետ (1967-1968) չեղյալ է հայտարարվել, երկրորդ ամուսնության ժամանակ` Քրիստինա Մանգոուզինգի հետ, ծնվել է որդին` Սաթը (1973-1975), երրորդ ամուսնության ժամանակ` Սինդի Ջեյմս Ռիչի հետ, (1987-1992) զույգը որդեգրել է մի տղայի` Շերոն անունով։
2010 թվականի փետրվարին դերասանը մամուլին հայտնել էր, որ հիվանդացել է շագանակագեղձի քաղցկեղով, սակայն հույս ունի արագ ապաքինվել։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | Ծանոթաագրություն |
---|---|---|---|---|
1960 | — | The New Girl | Մերիի եղբայր | կարճամետրաժ ֆիլմ |
1961 | Չամիչ Արևի վրա | A Raisin in the Sun | Ջորջ Մերչիսոն | |
1969 | — | The Bushbaby | Թեմբո | |
1970 | Հողատեր | The Landlord | Քոփի | |
1971 | Անազնիվ խաղ | Skin Game | Ջեյսոն | |
1972 | Ճանապարհորդություն հորաքրոջս հետ | Travels with My Aunt | Ուորդսթվորթ | |
1973 | Ծիծաղող ոստիկանը | The Laughing Policeman | Լարիմոր | |
1974 | Սպիտակ լուսաբաց | The White Dawn | Փորթագի | |
1976 | — | The River Niger | Դոկտոր Դադլի Սթենթոն | |
Ջեյ Դիի վրեժը | J. D.’s Revenge | սուրբ Էլայջա Բլիս | ||
1977 | Անդունդ | The Deep | Անրի Քլոշ | |
երգչախմբի տղաները | The Choirboys | Քելվին Մոթս | ||
1980 | Այն օրը, երբ ես հեռացա, ամբողջ գիշեր անձրև էր գալիս | It Rained All Night the Day I Left | Լեո Գարսիա | |
1982 | Սպա և ջենթլմեն | An Officer and a Gentleman | սերժանտ Էմիլ Ֆոուլի | |
1983 | Ծնոտները 3 | Jaws 3-D | Քելվին Բուշար | |
1984 | Չուռ, իմն է | Finders Keepers | Սենչերի | |
1985 | Թշնամին իմն է | Enemy Mine | Դրաք | |
1986 | Երկաթե արծիվ | Iron Eagle | Չափի | |
Կրակի միջով գնացողը | Firewalker | Լեո Պորտեր | ||
1987 | Տնօրեն | The Principal | Ջեյք Ֆիլիպս | |
1988 | Երկաթե արծիվ 2 | Iron Eagle II | Չափի | |
1989 | Պատժիչ | The Punisher | Ջեյք Բերկովից | |
Վերջին չվերթը դեպի Կորոմայա | The Last Plane from Coramaya | Գիդեոն Օլիվյե | անմիջապես տեսանյութում | |
1991 | Տանիք | Cover-Up | Լու Ջեքսոն | |
Խաղալիք զինվորներ | Toy Soldiers | Դին Պարկեր | ||
1992 | Երկաթե արծիվ 3 | Aces: Iron Eagle III | Չափի | |
Մենամարտ Դիգգստաունում | Diggstown | Ռոյ Պալմեր | ||
1993 | Մոնոլիտ | Monolith | կապիտան Մաքքանդլես | |
1994 | Ազարտային խաղ | Blue Chips | Դոուքինսի հայրը | նշված չէ տիտրերում |
Լավ մարդ Աֆրիկայում | A Good Man in Africa | պրոֆեսոր Սեմ Ադեկունլե | ||
Սոված դասի անեծքը | Curse of the Starving Class | Էլիս | ||
Գիշատիչ կրակ | Flashfire | Բեն Դյուրանդ | ||
1995 | Երկաթե արծիվ 4 | Iron Eagle IV | Չափի | |
1997 | Մանագուա | Managua | Փոլ | |
1998 | Մումիայի առասպելը | Legend of the Mummy | Քորբեք | |
1999 | 2000. Ապոկալիպսիսի պահը | Y2K | Մարգան | |
2000 | Ավազակ | The Highwayman | Ֆիլ Բիշոփ | |
2001 | — | The Grave Before the Chains | Տուսեն-Լուվերտյուր | կարճամետրաժ ֆիլմ |
2002 | Խաբված | Deceived | գնդապետ Դեյվիդ Գարեթ | անմիջապես տեսանյութում |
2005 | — | Window | Ռալֆ Սթենլի | կարճամետրաժ ֆիլմ |
Վերջին պատերազմը | Left Behind: World at War | նախագահ Ջերալդ Ֆիցհյու | ||
2006 | Խաղ վա բանկ | All In | Քեպս | |
— | Club Soda | դոկ | կարճամետրաժ ֆիլմ | |
2007 | Հայրիկի դուստրը | Daddy’s Little Girls | Ուիլի | |
Ապաստան | Cover | դետեկտիվ Հիքս | ||
Ամերիկայի պատմությունները | Stories USA | դոկ | Club Soda նովել | |
2008 | Դելգո | Delgo | թագավոր Զան | Մուլտֆիլմ, հնչյունավորում |
2009 | Ձեզանից մի քանիսը | The Least Among You | Սամուել Բենտոն | |
Շենոնի ծիածանը | Shannon’s Rainbow | Մաքս Դոնովան | ||
2010 | Գերազանց խաղ | The Perfect Game | Քուլ Բել | |
Ինչու՞ ենք կրկին ամուսնանում | Why Did I Get Married Too? | Փորթեր | ||
Ջեք շունը | Dog Jack | մեծահասակ Ջեդ | հնչյունավորում | |
Գթության նամակ | The Grace Card | Ջորջ Ռայթ | ||
2011 | Ճրագ | The Lamp | Չարլզ Մոնտգոմերի 3-րդ | |
2012 | Սմիթի | Smitty | պարոն Սմիթ | |
Հովիվ | The Undershepherd | եպիսկոպոս Ռեդֆորդ | ||
2013 | Խելագարության եզրին | Breaking at the Edge | Ֆլոյդ | |
— | Jewtholic | պատմիչ | կարճամետրաժ ֆիլմ | |
2014 | Մարտիկ | A Fighting Man | Քաբի | |
Առյուծների ոհմակը | Pride of Lions | Լու Ջոնս | ||
— | 10 Minutes | Ուորդեն Ջոնսոն | կարճամետրաժ ֆիլմ | |
— | The Miracle of Tony Davis | Աստված | անմիջապես տեսանյութում, հնչյունավորում | |
2015 | Եռացող կաթսա | Boiling Pot | դետեկտիվ Հեյվեն | |
2016 | — | Come to the Garden | Աստված | հնչյունավորում |
Դենսհոլի թագավորը | King of the Dancehall | եպիսկոպոս | ||
2017 | — | Double Play | Կոկո | |
Գաղտնի պապիկը | Undercover Grandpa | մայր | ||
2018 | — | Breaking Brooklyn | Մայլզ Բրայանտ | |
2019 | Սուպերտարեցներ | Supervized | Փենդլ | |
— | Foster Boy | դատավոր Ջորջ Թեյլոր | ||
— | The Cuban | Լուիս Գարսիա |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1957- 1958 թվականներ | Մեծ պատմություն | The Big Story | Ջեյմի Գուդվին / Մաք | հեռուստասերիալ, 2 էպիզոդ |
1962 թվական | Բուժքույրեր | The Nurses | Ուիլյամ Թեյլոր | էպիզոդ The Prisoner |
1964 թվական | Արևելք / Արևմուտք | East Side/West Side | Մարտին Պաուերս | էպիզոդ Here Today |
1967-1968 թվականներ | Կովբոյ Աֆրիկայում | Cowboy in Africa | Ջոզեֆ Հեմերաа / Ֆուլա | հեռուստասերիալ, 2 էպիզոդ |
1968 թվական | Զավթիչներ | The Invaders | Օլի | էպիզոդ The Vise |
Դակտարի | Daktari | Մքոնո | էպիզոդ Adam and Jenny | |
Մղձավանջի ուղեկիցներ | Companions in Nightmare | լեյտենանտ Ադամ Մաքեյ | հեռուստաֆիլմ | |
1968-1972 թվականներ | «Ստիլյագի» ջոկատը | The Mod Squad | Չառլի Ջեյմսոն Լլոյդ / Սմիթի | հեռուստասերիալ, 3 էպիզոդ |
1970 թվական | Բիլ Կոսբի շոու | The Bill Cosby Show | Փոթորիկ Սմիթ | էպիզոդ The Return of Big Bad Bubba Bronson |
1970-1971 թվականներ | Պատանի ապստամբներ | The Young Rebels | Այզեք Փուլ | հեռուստասերիալ, հիմնական դեր |
1971 թվական | Փոքրիկ մեծ ձուկ | Big Fish, Little Fish | Ջիմի Լութոն | հեռուստաֆիլմ |
Փաթրիջի ընտանիք | The Partridge Family | Սեմ Սայմոն | էպիզոդ Soul Club | |
Բոնանցա | Bonanza | Բաք Ուոլթեր | էպիզոդ The Desperado | |
Լոնգսթրիթ | Longstreet | սերժանտ Քորի | էպիզոդ The Way of the Intercepting Fist | |
Համարձակները․ Նոր բժիշկներ | The Bold Ones: The New Doctors | բժիշկ Քարնս | էպիզոդ One Lonely Step | |
Մականուններ Սմիթ և Ջոնս | Alias Smith and Jones | Ջո Սիմս | էպիզոդ The Bounty Hunter | |
1972 թվական | — | The Living End | Դագ Նյուման | հեռուստաֆիլմ |
Նորակոչիկները | The Rookies | Թոբի Ջոնս | էպիզոդ Covenant with Death | |
Ամերիկյան սեր | Love, American Style | Ֆրեդի | էպիզոդ Love and the Mystic | |
1973 թվական | Օուեն Մարշալ, փաստաբանի խորհրդական | Owen Marshall, Counselor at Law | լեյտենանտ Կարլ Ֆելոուս | էպիզոդ An Often and Familiar Ghost |
— | The Fuzz Brothers | Ֆրենսիս Ֆուզ | հեռուստաֆիլմ | |
1974 թվական | — | It’s Good to Be Alive | Սեմ Բրոքինգթոն | |
Օգնականներ | Sidekicks | Ջեյսոն Օ՚Ռուրք | ||
Մաքլաուդ | McCloud | Դյուի Ջասթին | էպիզոդ Shivaree on Delancy Street | |
1974-1975 թվականներ | Փեթրոչելի | Petrocelli | շրջանի իրավաբան Քուրթ Օլսոն | հեռուստասերիալ, 2 էպիզոդ |
Լավ ժամանակներ | Good Times | հորեղբայր Ուիլբերթ / Դոնալդ Նայթ | հեռուստասերիալ, 2 էպիզոդ | |
1975 թվական | Լուկաս Թեներ | Lucas Tanner | Բոբի Քոբալ | էպիզոդ Bonus Baby |
Սև Բարթ | Black Bart | սև Բարթ | հեռուստաֆիլմ | |
Դելանսի փողոց․ Ճգնաժամը ներսում | Delancey Street: The Crisis Within | Օթիս Ջեյմս | ||
— | Insight | օտար | էպիզոդ The Man from Inner Space | |
Քարիբե | Caribe | Դևիդ Ուոլաս | էպիզոդ The Assassin | |
Հարի Օ․ | Harry O | Քլեոն Ջեքսոն | էպիզոդ Shades | |
Ջեֆերսոններ | The Jeffersons | Ուենդել Բրաուն | էպիզոդ George’s Best Friend | |
Վեց միլիոն դոլարի մարդ | The Six Million Dollar Man | Օ՚Ֆլաեթրի | էպիզոդ Clark Templeton O’Flaherty | |
1975-1976 թվականներ | Ոստիկանական պատմություն | Police Story | դետեկտիվ Վերջիլ Բարնս / Ֆրեդի | հեռուստասերիալ, 2 էպիզոդ |
1976 թվական | Փոքրիկ տնակ տափաստանում | Little House on the Prairie | Հենրի Հիլ | էպիզոդ The Long Road Home |
1976-1977 թվականներ | Ռոքֆորդի ֆայլեր | The Rockford Files | Մարքուս Ավրելիուս Հայես / О՚Բրայեն | հեռուստասերիալ, 2 էպիզոդ |
1977 թվական | — | Little Ladies of the Night | Ռաս Հարֆիլդ | հեռուստաֆիլմ |
Արմատներ | Roots | Ֆիդլեր | մինի-սերիալ, հիմնական դեր | |
— | Freeman | Ռեքս | հեռուստաֆիլմ | |
1978 թվական | Սպանել կոպին | To Kill a Cop | Էվերեթ Ուոքեր | |
— | The Critical List | Լեմ Հարփեր | ||
Օրենքի պահապանն առանց զենքի | Lawman Without a Gun | Թոմ Հեյուորդ | ||
— | The Lazarus Syndrome | բժիշկ Մաքարթուր Սենթ Քլեր | ||
1979 թվական | Սպիտակ տան կուլիսները | Backstairs at the White House | Լիվար Մերսեր | մինի-սերիալ, հիմնական դեր |
— | The Lazarus Syndrome | բժիշկ Մաքարթուր Սենթ Քլեր | հեռուստասերիալ, հիմնական դեր | |
1981թվական | Պալմերսթաուն, ԱՄՆ | Palmerstown, U.S.A | Ֆրեդերիկ Դուգլաս Ջեքսոն | էպիզոդ Future City |
— | Don’t Look Back: The Story of Leroy «Satchel» Paige | Լերոյ «Սաթչել» Փեյջ | հեռուստաֆիլմ | |
1982 թվական | — | Benny’s Place | Բենի Մուռ | |
1982-1983 թվականներ | — | The Powers of Matthew Star | Ուոլթ Շեփերդ | հեռուստասերիալ, հիմնական դեր |
1983 թվական | Սադաթ | Sadat | Անվար աս-Սադաթ | մինի-սերիալ, հիմնական դեր |
1984 թվական | Թիկնապահ | The Guardian | Ջոն Մաք | հեռուստաֆիլմ |
1987 թվական | Ծերերի հավաքածու | A Gathering of Old Men | Մաթու | |
— | The Father Clements Story | Քլեմենթսի հայր | ||
1988 թվական | Սեմը պարզեց. Եռակի խաղ | Sam Found Out: A Triple Play | Սեմ | |
— | Goodbye, Miss 4th of July | Մեծ Ջո Քրիդ | ||
Արմատներ․ Շնորհ | Roots: The Gift | Ֆիդլեր | ||
— | Straight Up | Կոսմո | էպիզոդ Episode #1.1 | |
1989 թվական | Գիդեոն Օլիվեր | Gideon Oliver | Գիդեոն Օլիվեր | հեռուստասերիալ, հիմնական դեր |
1990 թվական | Ամերիկյան թատրոն | American Playhouse | Անհայտ | էպիզոդ Zora Is My Name! |
Սատանան | El Diablo | Վան Լիք | հեռուստաֆիլմ | |
Սուդին և Սիմփսոը | Sudie and Simpson | Սիմփսոն | ||
1991 թվական | Ջոզեֆ Բեյքերի պատմությունը | The Josephine Baker Story | Սիդնի Ուիլյամս | |
Կարոլինայում չեն սիրում անցյալը ճնճղել | Carolina Skeletons | Ջեյմս Բրեգ | ||
Քաղաքի պահապան | Keeper of the City | դետեկտիվ Ջեյմս Դելա | ||
1991-1992 թվականներ | Մոլորակի կապիտանի փրկարարների թիմը | Captain Planet and the Planeteers | կոմանդեր Քլեշ | մուլտֆիլմ, 3 էպիզոդ, թարգմանություն |
1993 թվական | — | Father & Son: Dangerous Relations | Անհայտ | հեռուստաֆիլմ |
Վերադարձեք միայնակ աղավնու | Return to Lonesome Dove | Այսոմ Փիքեթ | մինի-սերիալ, հիմնական դեր | |
1994 թվական | Սուսերամարտիկների ուղեկալներ | Picket Fences | Ռիք Ջենինգս | էպիզոդ Terms of Estrangement |
Արդարության համը | Ray Alexander: A Taste for Justice | Ռեյ Ալեքսադր | հեռուստաֆիլմ | |
1995 թվական | Հայր Չառլիի համար | A Father for Charlie | Ուոլթեր Օսգուդ | |
Կենդանաբանական այգու մարդը | Zooman | Ռուբեն Թեյթ | ||
Սպանության մենյու | Ray Alexander: A Menu for Murder | Ռեյ Ալեքսադր | ||
1996 թվական | — | Captive Heart: The James Mink Story | Ջեյմս Մինք | |
Վազք երազանքի համար․ Գեյլ Դիվերսի պատմությունը | Run for the Dream: The Gail Devers Story | Բոբ Քերսի | ||
Ներսում | Inside | հարցազրույց վերցնող | ||
BBC․ 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմը | The Great War and the Shaping of the 20th Century | Դյու Բոյս Դյուբուա | դոկումենտալ մինի-սերիալ, էպիզոդ Collapse | |
1997 թվական | Հրեշտակի հպում | Touched by an Angel | Անդերսոն Ուոքեր | էպիզոդ Amazing Grace: Part 1 |
Ավետյաց երկիր | Promised Land | էպիզոդ Amazing Grace: Part 2 | ||
Պար Օլիվիայի հետ | To Dance with Olivia | Դենիել Ստյուարտ | հեռուստաֆիլմ | |
Հոր տեղում | In His Father’s Shoes | Ֆրենկ Քրոսբի / Ռիչարդ | ||
Վաղը կգա այսօր | Early Edition | Ջիմ Մեթյուս | էպիզոդ The Medal | |
Էլեն | Ellen | սերժանտ Թիմկո | էպիզոդ G.I. Ellen | |
1998 թվական | Դետեկտիվներ | The Inspectors | տեսուչ Ֆրենկ Հյուզ | հեռուստաֆիլմ |
Հերկուլես | Hercules: The Animated Series | Խիրոն | մուլտֆիլմ, էպիզոդ Hercules and the Caledonian Boar | |
1999 թվական | Սիրո երգը | Love Songs | Ռուբեն | հեռուստաֆիլմ |
— | Strange Justice | Վերնոն Ջորդան | ||
2000 թվական | Դետեկտիվներ 2 | The Inspectors 2: A Shred of Evidence | տեսուչ Ֆրենկ Հյուզ | |
Սիրո գույնը․ Ջեյսիի պատմությունը | The Color of Love: Jacey’s Story | Լու Հասթինգս | ||
2001 թվական | — | Dr Lucille: The Lucille Teasdale Story | Դևիդ Մուլերա | |
Հանուն Օլիվիայի սիրո | For Love of Olivia | Դենիել Ստյուարտ | ||
2002 թվական | — | What About Your Friends: Weekend Getaway | բժիշկ Բարնս | |
Հարության բուլվար | Resurrection Blvd. | Զիք Գրանթ | հեռուստասերիալ, 2 էպիզոդ | |
2003 թվական | Մեռյալ գոտի | The Dead Zone | հովիվ Դևիդ Լյուսիս | էպիզոդ Zion |
Ջասպեր, Տեխաս նահանգ | Jasper, Texas | Ար Սի Հորն | հեռուստաֆիլմ | |
Չարի էներգիան | Momentum | Ռեյմոնդ Էդիսոն | ||
2004 թվական | Կես և կես | Half & Half | Ռեյ Ուիլիս | հեռուստասերիալ, 2 էպիզոդ |
2005 թվական | Լաքավաննա Բլյուզ | Lackawanna Blues | Օլեմ Թեյլոր | հեռուստաֆիլմ |
2005-2006 թվականներ | Աստղային դարպասներ․ SG-1 | Stargate SG-1 | Ջիրաք | հեռուստասերիալ, 5 էպիզոդ |
2006 թվական | Արևային հարված | Solar Strike | նախագահ Ռայան Գորդոն | հեռուստաֆիլմ |
Գրիֆիններ | Family Guy | Դրիլ Սարջենթ | մուլտֆիլմ, էպիզոդ Saving Private Brian; озвучка | |
2007 թվական | Բեթմեն | Batman: The Animated Series | Լյուցիուս Ֆոքս | մուլտֆիլմ, 3 էպիզոդ, թարգմանություն |
2009 թվական | Շտապ օգնություն | ER | Լեո Մալքոլմ | էպիզոդ The Family Man |
2012 թվական | Պայծառատես | Psych | Լլոյդ Մառ | էպիզոդ Heeeeere’s Lassie |
2013 թվական | Ստորգետնյա կայսրություն | Boardwalk Empire | Օսկար Բոնո | էպիզոդ Havre de Grace |
— | Miracle at Gate 213 | Ռոյ Պեդինգթոն | հեռուստաֆիլմ | |
2014 թվական | Մադամ պետքարտուղար | Madam Secretary | Լորան Վասերի հայր | էպիզոդ The Call |
2014-2015 թվականներ | Մարդկային ցեղը | Extant | Քուին | հեռուստասերիալ, 4 էպիզոդ |
2015 թվական | Նեգրերի գիրքը | The Book of Negroes | Մոզեսի հայր | մինի-սերիալ, 2 էպիզոդ |
Թրոֆեի մահից առաջ | The Spoils Before Dying | Դյուք Ուեբսթեր | մինի-սերիալ, էպիզոդ The Trip Trap | |
2017 թվական | Լավ պայքար | The Good Fight | Կառլ Ռեդիկշ | էպիզոդ Reddick v Boseman |
2018 թվական | Հեփ և Լեոնարդ | Hap and Leonard | Բեյքոն | հեռուստասերիալ, 5 էպիզոդ |
Հավայներ 5.0 | Hawaii Five-0 | Լուի հայրը | էպիզոդ Lele pu na manu like | |
2019 թվական | Պահապաններ | Watchmen | Ուիլ Ռիվզ | հեռուստասերիալ, հիմնական դեր |
Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2004 | Half-Life 2 | Վորթինգնոթներ |
2006 | Half-Life 2: Episode One |
Մրցանակեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոիս Գոսեթ կրտսեր՝ Օսկար մրցանակակիր տղամարդկային երկրորդական պլանի լավագույն դերի համար, Ոսկե գլոբուս մրցանակակիր «Սպա և ջենթլմեն» ֆիլմում խաղացած երկրորդական պլանի լավագույն դերի համար (1982)։ Նա նաև արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Ժոզեֆ Բեյքերի պատմությունը» հեռուստաֆիլմում խաղացած երկրորդական պլանի դերի համար (1991) և «Էմմի» մրցանակի «Արմատներ» (1977) հեռուստասերիալում խաղացած դերի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Louis Gossett Jr., 1st Black man to win supporting actor Oscar, dies at 87 — AP.
- ↑ «Louis Cameron Gossett, Jr.'s Biography» (անգլերեն). The HistoryMakers. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուիս Գոսեթ Կրտսեր Internet Movie Database կայքում
- Gossett Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Գոսեթ Կրտսեր» հոդվածին։ |
|
- Մայիսի 27 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Մարտի 29 մահեր
- 2024 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Դերասաններ այբբենական կարգով
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Աուդիոգիրք կարդացողներ