Լուիջի Տենկո
| Լուիջի Տենկո իտալ.՝ Luigi Tenco | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 21, 1938[1] |
| Ծննդավայր | Կասինե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա |
| Մահացել է | հունվարի 27, 1967[1] (28 տարեկան) |
| Մահվան վայր | Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա |
| Գերեզման | Q100319483?[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազդվել է | Շառլ Ազնավուր |
| Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, կինոդերասան, ջազ երաժիշտ, ստուդիական երաժիշտ և դերասան |
| Կուսակցություն | Իտալիայի սոցիալիստական կուսակցություն |
Լուիջի Տենկո (իտալ.՝ Luigi Tenco, մարտի 21, 1938[1], Կասինե, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - հունվարի 27, 1967[1], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա), իտալացի երգիչ, երգահան և կոմպոզիտոր։ Սան Ռեմոյի փառատոնում անհաջող ելույթից հետո նրա ինքնասպանությունը սենսացիա է առաջացրել և ցնցել է իտալական հասարակությունը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ և երաժշտական կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիջի Տենկոն ծնվել է 1938 թվականի մարտի 21-ին Իտալիայի Պիեմոնտ մարզի Կասինե քաղաքում[3]։ Հայրը մահացել է որդու ծնվելուց առաջ՝ անհայտ հանգամանքներում[4]։ Լուրեր էին պտտվում, թե նա Լուիջիի կենսաբանական հայրը չի եղել[3]։ Տենկոն իր առաջին տարիները անցկացրել է Կասինո և Ռիկալդոնե քաղաքներում, որտեղ ինքնուրույն սովորել է գրել ու կարդալ։ 1948 թվականին նա մոր և ավագ եղբոր հետ տեղափոխվել է Լիգուրիա, ապա՝ Գենուա, որտեղ մայրը սկսել է զբաղվել գինեգործությամբ։ 1951-1956 թվականներին նա սովորել է լիցեյում, որից հետո, ընտանիքի հորդորով, ընդունվել է ինստիտուտ՝ ինժեներական մասնագիտությամբ[5]։
Այդ տարիներին նա ընկերների հետ կազմակերպել է իր առաջին երաժշտական խմբերը։ Խմբերից մեկի անվանումն էր «Jerry Roll Morton Boys Jazz», որտեղ ընդգրկված էին Դանիլո Դեջիպոն, Բրունո Լաուցին և Ալֆրեդո Ջերարդոն[6]։ Խմբի երգացանկը բաղկացած էր ջազային գործերից և ռոքնռոլի օրինակներից։ Ինքը՝ Տենկոն, նվագում էր կլարնետ և սաքսոֆոն։ Ավելի ուշ ստեղծել է «Տոնի, Մարչելլո և Մաքս» և «Los Marcello’s Ferials» խմբերը։ 1958 թվականին մասնակցել է Գերմանիայում անցկացված համերգային շրջագայությանը՝ Ադրիանո Չելենտանոյի, Ջորջո Գաբերի, Ջինո Պաոլիի և Ռոյ Գրաստիի հետ[7]։ Հետագայում ստեղծել է «Ռոքի սատանաներ» խումբը[3]։ Շատ շուտ սաքսոֆոն նվագելուց անցել է դեպի երգեցողություն և սկսել է սկզբում կատարել ուրիշների երգերը, իսկ հետո՝ սեփական ստեղծագործությունները[3]։
Առաջին ձայնասկավառակը ձայնագրվել է այն ժամանակ, երբ նա եղել է «Ասպետները» խմբի անդամ։ Ձայնագրման մեջ մասնակցել էին նաև Ջանֆրանկո Ռեվերբերին, Պաոլո Տոմերելլին, Էնցո Յաննաչին և Նանդո Դե Լուկկան։ Առաջին սկավառակները թողարկվել են «Ջիջի Մայ» կեղծանունով[8]։ 1960 թվականին լույս է տեսել Տենկոյի առաջին երաժշտական հավաքածուն, որտեղ նա կատարել է իր հայտնի «Quando» («Երբ») երգը[3]։ Հետագայում ձայնագրել է ևս մի քանի հավաքածու։ 1962 թվականին կինոռեժիսոր Լուչանո Սալչեն նկարահանել է «Առատություն» («Il boom») ֆիլմը, որտեղ Տենկոն խաղացել է դերերից մեկը և նաև հանդես է եկել որպես երգերի կատարող[9]։ Սակայն այս անցումը նրան մեծ հաջողություն չի բերել։ Ավելի ուշ, երբ նա հնարավորություն է ունեցել նկարահանվելու Լուիջի Կոմենչինիի ֆիլմում՝ գլխավոր դերով, ռեժիսորը, չնայած նախնական պայմանավորվածությանը, ընտրել է մեկ այլ դերասանի[10]։ Դա մեծ հիասթափություն է առաջացրեց երիտասարդ երգչի մոտ։ Նույն թվականին նա ձայնագրել է սկավառակ, որում ընդգրկված են եղել «Mi sono innamorato di te» («Ես սիրահարվեցի քեզ»), «Angela» («Անջելա») և «Cara maestra» («Սիրելի ուսուցչուհի») երգերը։ Վերջին ստեղծագործության պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել ցենզուրայի հետ[3]։
1963 թվականին, երիտասարդ դերասանուհի Ստեֆանիա Սանդրելլիի (որը հայտնի էր «Ամուսնալուծություն իտալական ձևով» ֆիլմով) պատճառով, Լուիջին վիճել է իր ընկերոջ՝ երաժիշտ Ջինո Պաոլիի հետ[11]։ Լուիջին սկսել է սիրախաղի մեջ մտնել Ստեֆանիայի հետ, մինչդեռ Պաոլին հարաբերությունների մեջ է եղել աղջկա հետ դեռ այն ժամանակից, երբ նա անչափահաս էր[12]։ Այս դեպքի հետևանքով Պաոլին փորձել է ինքնասպան լինել, սակայն ողջ է մնացել[12]։ «Io sì» («Ես՝ այո») և «Una brava ragazza» («Լավ աղջիկ») երգերը՝ բավականին պարզ բովանդակությամբ, որոնք թողարկվել էին «Ռիկորդի» ֆիրմայի կողմից, կրկին մերժվել են ցենզուրայի պատճառով։ 1965-1966 թվականներին Տենկոն ծառայել է Ֆլորենցիայում գտնվող ռազմական ստորաբաժանումում[4]։ Ծառայությունից հետո լույս են տեսել նրա երգերը՝ «Un giorno dopo l’altro» («Օր օրի»), «Uno di questi giorni ti sposerò» («Այս օրերից մեկում ես կամուսնանամ քեզ հետ»), «E se ci diranno» («Եթե մեզ ասեն»), «Ognuno è libero» («Ազատ է յուրաքանչյուրը»), «Lontano lontano» («Հեռու հեռու»)։ «Հեռու հեռու» երգը «Ամռան սկավառակ» մրցույթում գրավել է վերջին տեղը, սակայն հետագայում դարձել է հիթ[13]։
Հանդիպում Դալիդայի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականի օգոստոսին Լուիջի Տենկոն Հռոմում՝ «RCA Records»-ի իտալական գլխավոր գրասենյակում, ծանոթացել է երգչուհի Դալիդայի հետ[14]։ Այդ հանդիպումը կարևոր դեր է ունեցել ինչպես Տենկոյի, այնպես էլ Դալիդայի կյանքում ու կարիերայում։ Դալիդան իր մահվանց առաջ տված հարցազրույցում նշել է, որ նրանց սերը փոխել է իրենց ճակատագրերը, թեև կա տեսակետ, ըստ որի նրանք երջանիկ չէին միասին[5]։ Որպես օրինակ հաճախ վկայակոչվում է այն նամակը, որը Տենկոն գրել էր իր ծանոթին և որտեղ Դալիդայի մասին ոչ հաճելի ձևով է արտահայտվե։ Նույն տարվա սեպտեմբերին Տենկոն «RCA»-ի մի խումբ աշխատակիցների հետ մեկնել էր Փարիզ՝ Դալիդային ներկայացնելու իր նոր երգը՝ «Ciao amore, ciao» («Հաջողություն սեր, հաջողություն»)[4]։ Այդ շրջանում ծագել է նաև Տենկոյի և Դալիդայի համատեղ ելույթի գաղափարը Սան Ռեմոյի փառատոնում[14]։
Հետագայում Տենկոյի գործունեությանը սկսել են ուղեկցել անհաջողություններ։ Նոյեմբերին նա Հռոմում մասնակցել է ժամանակակից երաժշտության թեմայով ընթացած սուր բանավեճի, որի ընթացքում խիստ քննադատության է ենթարկվել երիտասարդության կողմից[3]։ Դեկտեմբերի 31-ին նա նվագել է «Casina Valadier»-ում կազմակերպված նոր տարվան նվիրված երեկույթում․ երբ փորձել է կատարել լիրիկական երգ, հանդիսատեսը խաթարել է կատարումը շեփորներով ու աղմուկով։ Տենկոն արձագանքել է գոռոցով՝ կոչ անելով այդ «գործիքները խցկել իրենց հետույքի մեջ»[15]։ 1967 թվականի հունվարին նա համերգ է տվել «Հիլթոն» հյուրանոցում, որտեղ նույնպես ստացել է բացասական արձագանք և սուլոցների է ենթարկվել[13]։
Սան Ռեմոյի մրցույթ և ինքնասպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1967 թվականի սկզբին Լուիջի Տենկոն պիտի մասնակցեր իտալական երգի փառատոնին Սան Ռեմոյում՝ Դալիդայի հետ։ Տենկոյին այդ մասնակցության գաղափարը հաճելի չէր, սակայն նրան համոզեցին դառնալ փառատոնի մասնակից[5]։ Լուիջիի որոշ ընկերներ փորձել են նրան հետ պահել մրցույթից, բայց նա այդ պահին այլևս չէր կարող հրաժարվել[4]։
Տենկոն Սան Ռեմո էր ժամանել Հռոմից և բնակվել էր «Սավոյ» հյուրանոցում։ 1967 թվականի հունվարի 26-ին նա և Դալիդան հանդես եկան Սան Ռեմոյի XVII փառատոնում։ Նախքան բեմ դուրս գալը Տենկոն շատ էր անհանգիստ, ընդունել էր հանգստացնող դեղահաբեր, սակայն կատարեց իր «Ciao amore, ciao» («Հաջողություն, սեր, հաջողություն») երգը[16]։ Երգը զբաղեցրել է 12-րդ տեղը, և ժյուրին մենակատարին բացառել է փառատոնի եզրափակիչ փուլից[17]։ Այդ արդյունքը մեծ հարված է եղել Տենկոյի համար․ նա լքել է հանդեսից հետո տրված ճաշկերույթը և վերադարձել է հյուրանոց[5]։ 1967 թվականի հունվարի 27-ին, ժամը 02։00-ին, Դալիդան հյուրանոցում գտել է 28-ամյա Լուիջի Տենկոյին մահացած։ Նա կրակել էր ինքն իր վրա՝ օգտագործելով այն ատրճանակը, որը ձեռքի տակ ուներ ինքնապաշտպանության նպատակով[18]։ Տենկոն թողել էր հրաժեշտի գրություն, որտեղ, մասնավորապես, գրել էր․
| «Ես սիրում էի իտալական հանդիսատեսին, և նրա համար ապարդյուն նվիրեցի իմ կյանքի հինգ տարիները։ Ես անում եմ սա ոչ թե որովհետև հոգնել եմ կյանքից (դա բոլորովին այլ բան է), այլ որպես բողոք հանդիսատեսի դեմ, որը «Ես, դու և վարդերը» երգը ուղարկում է եզրափակիչ, և հանձնաժողովի դեմ, որը ընտրում է «Հեղափոխությունը»։ Հուսով եմ, որ սա ինչ-որ մեկին կօգնի հասկանալու իմ դրդապատճառները։ Հաջողություն։ Լուիջի»։[3] |
Թողած գրությունն ու մերժված կատարողի մահը դարձել են բաց մեղադրանք մրցույթի անարդար համակարգի դեմ։ Լուիջի Տենկոյին հրաժեշտը տեղի է ունեցել նրա ծննդավայր Կասինեում, իսկ թաղումը կայացավ Ռիկալդոնեում[19]։ Դեպքից մեկ ամիս անց Դալիդան ծանր հոգեբանական վիճակում նույնպես փորձել է ինքնասպան լինել՝ ընդունելով մեծ չափաբաժին բարբիտուրատ[14].։ Նրան այդ անգամ հաջողվել է փրկել, սակայն 1987 թվականին նա վերջնականապես ինքնասպան է եղել՝ ընդունելով քնաբերի մահացու չափաբաժին[14]։
Տարիներ անց Սան Ռեմոյի դեպքից հետո մահվան գաղտնոտ հանգամանքները շարունակում էին կասկածներ հարուցել, և դեպքը հաճախ դարձել է վեճերի առարկա[20]։ 2006 թվականին իտալական ոստիկանությունը իրականացրեց երգչի մարմնի էքսգումացիա[21], որի արդյունքում հաստատվել է նրա ինքնասպանությունը[22]։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 թվականին Սան Ռեմոյում Լուիջի Տենկոյի հիշատակին ստեղծվել է «Premio Tenco» մրցանակը[23]։
- 2005 թվականին ֆրանսիական «TV5» հեռուստաալիքով ցուցադրվել է «Դալիդա» վավերագրական-դրամատիկական հեռուստապատմությունը, որտեղ ներկայացվել էին Տենկոյի և Դալիդայի սիրային հարաբերությունները։ Տենկոյի դերը խաղացել է Ալեսանդրո Գասսմանը, իսկ Դալիդայի դերը՝ Սաբրինա Ֆերիլլին[24]։
- 2006 թվականի հուլիսի 20-ին Ռիկալդոնե քաղաքում, որտեղ բնակվել է Տենկոն, բացվել է կենտրոն, որտեղ հավաքվել են նրա կյանքի հետ կապված փաստաթղթերը։ Սա առաջին թանգարանն է, որը բացվել է երաժշտի անունով։ 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ թանգարանի տնօրեն է նշանակվել հռոմեացի հրատարակիչ Միշել Պյաչենտինին[25]։
- «Աննա Հերման․ Սպիտակ հրեշտակի գաղտնիքը» սերիալում ներկայացվում է Տենկոյի ելույթը Սան Ռեմոյի փառատոնում և նրա ինքնասպանությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Find A Grave — 1996.
- ↑ «La conferma dall' autopsia: Tenco suicida» (իտալերեն). Muscau Costantino. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Luigi Tenco Una storia sbagliata» (իտալերեն). Simone Coacci. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Luigi Tenco» (իտալերեն). it.luigitenco.wikia.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Луиджи Тенко. Парень без улыбки» (ռուսերեն). Univers Dalida. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Aldo Fegatelli, Luigi Tenco. La storia, i testi inediti, 1982, edizioni Lato Side, P. 21
- ↑ Bolognini L. (2007 թ․ մայիսի 11). «Celentano sbarca al Palaghiaccio. E quella sera nacque una stella». La Repubblica (իտալերեն). milano.repubblica.it. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Aldo Fegatelli, Luigi Tenco. La storia, i testi inediti, 1982, edizioni Lato Side, pp. 26-27
- ↑ «La cuccagna» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «La ragazza di Bube» (իտալերեն). cinematografo.it. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Paoli, 50 anni da cantastorie "Ma non so cos'è l'amore"» (իտալերեն). Gino Paoli. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 12,0 12,1 «Stefania Sndrelli. La biografia» (իտալերեն). Bigas Luna. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ 13,0 13,1 «Biografia di Luigi Tenco» (իտալերեն). luigi-tenco.tripod. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 «Биография Далиды» (ռուսերեն). Dalida.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Biografia di Luigi Tenco» (իտալերեն). Daria Egidi. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Luigi Tenco» (իտալերեն). Daria Egidi. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Festival Loser Kills Himself» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Nicola G., Pasquale R. Luigi Tenco. Storia di un omicidio. — Tabula Fati, 2011. — P. 304.
- ↑ «Luigi Tenco» (անգլերեն). findagrave.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Aldo Fegatelli Colonna, Luigi Tenco, vita breve e morte di un genio musicale, pp. 106—111
- ↑ «Tenco: confermata l'ipotesi del suicidio» (իտալերեն). corriere.it. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Unsung Heroes No.4 - Luigi Tenco» (անգլերեն). theguardian.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «PREMIO TENCO – RASSEGNA DELLA CANZONE D'AUTORE» (իտալերեն). clubtenco.it. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Sabrina Ferilli è Dalida "Una donna affamata d'amore"» (իտալերեն). SILVIA FUMAROLA. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Luigi Tenco. Programma 2006» (իտալերեն). tenco-ricaldone.it. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aldo Fegatelli, Tenco, Padova, F. Muzzio, 1987. ISBN 88-7021-430-3.
- Renzo Parodi, Luigi Tenco, Genova, Tormena, 1997. ISBN 88-86017-88-X.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Жизнь и смерть Луиджи Тенко». nethistory.su. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
- «Luigi Tenco» (անգլերեն). findagrave.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
- Luigi Tenco. «Una storia sbagliata» (իտալերեն). ondarock.it. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Տենկո» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Մարտի 21 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Հունվարի 27 մահեր
- 1967 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ինքնասպան երաժիշտներ
- Իտալացի դերասաններ
- Իտալացի երաժիշտներ
- Իտալացի երգիչներ
- Իտալացի կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հրաձգային զենքից մահացածներ
- Ջազմեններ