Լուիջի Պիգորինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիջի Պիգորինի
Luigi Pigorini.jpg
Ծնվել էհունվարի 10, 1842(1842-01-10)[1]
Ֆոնտանելատո, Պարմա, Էմիլիա Ռոմանիա
Մահացել էապրիլի 1, 1925(1925-04-01)[2][1] (83 տարեկան)
Պադովա, Վենետո, Իտալիա[1]
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, պրոֆեսոր, քաղաքական գործիչ և դրամագետ
Հաստատություն(ներ)Հռոմի Սապիենզա համալսարան և Պավիայի համալսարան
Պաշտոն(ներ)Իտալիայի թագավորության սենատոր
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[1]
Տիրապետում է լեզուներինիտալերեն[2]
Պարգևներ
Կարմիր արծվի 3-րդ դասի շքանշան
Commons-logo.svg Luigi Pigorini Վիքիպահեստում

Լուիջի Պիգորինի ՝ (հունվարի 10, 1842(1842-01-10)[1], Ֆոնտանելատո, Պարմա, Էմիլիա Ռոմանիա - ապրիլի 1, 1925(1925-04-01)[2][1], Պադովա, Վենետո, Իտալիա[1])՝ իտալացի գիտնական, ազգագրագետ, հնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիգորինին ծնվել է Իտալիայի Ֆոնտանելատո կոմունայի Պարմա գավառում։

16 տարեկան հասակում, 1858 թվականին, Լուիջի Պիգորինին դարձավ Պարմայի Հնագիտական թանգարանի ալումնի ՝ բարձրագույն կրթական հաստատության շրջանավարտների փակ հանրության անդամ (Parma Archaeological Museum)։ Հետագայում նա հանդիպում է իտալացի թռչնաբան, բնական գիտությունների պրոֆեսոր Պալեգրինո Սթրոբելի (իտալերեն՝ Pellegrino Strobel) և իտալացի նկարիչ Գաետանո Չիրիցիի (իտալերեն՝ Pellegrino Strobel) հետ և սկսում հնագիտական հետազոտություններ Պարմեզանի տարածքում։ 1863 թվականին ճանապարհորդում է Շվեյցարիա և Տոսկանա, ինչպես նաև սովորում Հռոմում և Նեպալում։

Պարմայում Պիգորինին դասավանդում է հնագույն պատմություն, որտեղ փորձում է բացատրել տարբեր նախապատմական գործիքների օգտագործման եղանակներն ու նպատակները։ Մի քանի տարի անց` արվեստագետի բակալավրի աստիճան ստանալուց հետո, դառնում է Պերմայի հնագիտության թանգարանի տնօրեն։ Նա առաջիններից մեկն էր, ով համագործակցել է տարբեր ոլորտի մասնագետների հետ, աշխատել է համագործակցելով գերմանացի պատմաբան Շտրոբելի հետ, ուսումնասիրել Տերամար մշակույթը, համատեղելով տվյալները հնէաբանության, բուսաբանության, կենդանաբանության, միջատաբանության, երկրաբանության, մարդաբանության և հնագիտության հետ ՝ ստանալով բրոնզե դարի մարդկանց կենսակերպի ամբողջական պատկերը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականին Չիերիչիի և Սթրոբելի հետ միասին հիմնադրել է «Bollettino di Paletnologia Italiana» պալեոէթոլոգիական ամսագիրը։ Միևնույն տարում աշխատել է Հռոմի Գլխավոր ասամբլեայի Հնագիտական ինստիտուտում, որտեղ հրավիրել էր աշխատելու Կրթության նախարար Բոնգհին (անգլ.՝ Bonghi): 1876 թվականին բացված Հռոմի Պիգորինի ազգային նախապատմության և ազգագրության թանգարանը կրում է նրա անունը։ Իտալական հնագիտության մեջ ունեցած մեծ ավանդի համար 1912 թվականին առաջադրվում է Իտալիայի Սենատում և 1919 թվականին նշանակվում է Իտալական Սենատի փոխնախագահ և աշխատում մինչև իր մահը՝ 1925 թվականը Պադովայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 www.accademiadellescienze.it (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Duhn, Friedrich von Rellini, U. Necrologio del prof. L. Pigorini Vorgeschichtliches Jahrbuch, 3:274. Berlin, 1927.
  • Brizzi, Bruno [ed.] 1976 The Pigorini Museum Rome, Quasar.
  • Italian Wikipedia

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]