Լուիջի Լուկա Կավալլի Սֆորցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիջի Լուկա Կավալլի Սֆորցա
իտալ.՝ Luigi Luca Cavalli-Sforza
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1922(1922-01-25)[1]
ԾննդավայրՋենովա, Իտալիա[2]
Մահացել էօգոստոսի 31, 2018(2018-08-31)[1] (96 տարեկան)
Մահվան վայրԲելունո, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունՊավիայի համալսարան և Թուրինի համալսարան
Մասնագիտությունpopulation geneticist, կենսաբան, մարդաբան, գենետիկ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՍթենֆորդի համալսարան, Պավիայի համալսարան և Պարմայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Luigi Luca Cavalli-Sforza Վիքիպահեստում

Լուիջի Լուկա Կավալլի-Սֆորցա (իտալ.՝ Luigi Luca Cavalli-Sforza, հունվարի 25, 1922(1922-01-25)[1], Ջենովա, Իտալիա[2] - օգոստոսի 31, 2018(2018-08-31)[1], Բելունո, Վենետո, Իտալիա) իտալացի կենսաբան և գենետիկ։

Սթենֆորդ համալսարանի պրոֆեսոր էր (վերջին տարիներին որպես էմիրիտ պրոֆեսոր)։ Նաև Քեմբրիջի, Պարմայի և Պավիայի համալսարնների պրոֆեսոր է եղել։ Անդամակցել է Լինսեյի ազգային ակադեմիային, Պապական գիտությունների ակադեմիային, ԱՄՆ գիտությունների ակադեմիային, Լոնդոնի թագավորական ընկերությանը և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիային։

Կատալոնիայի ժեներալիտետի կողմից, ի թիվս այլոց, ստացել է «Կիստլերի մրցանակը» «Foundation for the Future»-ից, «Բալզանի մրցանակը» և 1993 թ․-ի «Կատալոնիայի միջազգային մրցանակը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում էր պոպուլյացիոն գենետիկայի ամենանշանավոր մասնագետներից մեկը։ Նրա հաջողություններից է մարդկային տեսակի տոհմաբանական ծառը և նրա կապը տարբեր լեզուների էվոլուցիայի հետ։ Նրա հետազոտությունը նվիրված էր ժամանակակից մարդկանց ծագման և նրանց էվոլյուցիոն պատմության ուսումնասիրությանը՝ օգտագործելով գենետիկ նշաններ։ Ներկայումս, նրա լաբարատորիան կենտրոնացված է Y քրոմոսոմների ուսումնասիրության վրա։ Նրա անձնական հետաքրքրությունը նույնպես երկար ժամանակ նվիրված էր անթրոպոգենեզի բազմամասնագիտական մոտեցմանը, ներառյալ ժողովրդագրությունը, հնագիտությունը, լեզվաբանությունը, մարդաբանությունը, ազգանունը, գենետիկայի և մշակութային էվոլյուցիայի փոխազդեցությունները[10]։

Հակառասիստ էր[11] հաշվի առնելով, որ մարդկային բազմազանության 90 % –ը համապատասխանում է խմբի ներսում առկա բազմազանությանը, և միայն 10 %–ը բաատրվում է որպես տարբերություն զանազան խմբերի միջև։ Այլ կերպ ասած, որոշակի խումբ վերլուծելուց հետո (օրինակ՝ երկրի ներսում բնակչությունը), այն ներկայացնում է մեծ գենետիկ բազմազանություն (ինչը, ոչ այլ ինչ է, քան խմբի հարմարեցումը, որն օգտակար է երկարատև գոյատևման համար, հատկապես, շրջակա միջավայրի փոփոխվող հանգամանքներում)։ Այլ խմբերի հետ տարբերությունը շատ ավելի փոքր է։

Գենետիկական տատանումները կարելի է բացատրել որպես ալիքներ, որոնք սկսվում են կետից։ Որքան հեռանում ենք կետից, այնքան մեծանում է տարբերությունը։ Մթնոլորտային իզոբարերին նման կարող է ստեղծվել բազմանդամ գեների հաճախականությունների համար (այսինքն՝ նրանք, որոնք մարդկային տեսակում մեկից ավելի ձև ունեն)։ Ամեն դեպքում․ ցանկացած խումբ պահպանում է գենետիկական մեծ բազմազանությունը։ Գենետիկական տարբերությունները, հատկապես, մակերեսային են և պայմանավորված են շատ տարբեր կլիմայական պայմաններին հարմարվելով։ Օրինակ, մաշկի մուգ գույնը կարելի է նկատել գրեթե բոլոր բնակչություններում, որոնք ապրում են արևի բարձր ճառագայթում ընդգրկող կլիմայական պայմաններում (աֆրիկյան նեգրոիդ բնակչություն, կովկասյան սահարներ, կովկասոիդ հնդիկներ, Ավստրալիայի բնիկներ, և այլն)։ Սակայն, կլիմայի հարմարվողականության հետ առնչություն չունեցող այլ գեներ կարելի է գտնել համեմատաբար նման համամասնություններ բոլոր «ցեղերի» մեջ։ Ժամանակակից մարդու տեսակը համեմատաբար, նոր է, որի հետևանքով գենետիկական տարբերությունները մարդկանց միջև փոքր են (1000–ից մեկը)։

Մյուս կողմից, Կավալլի–Սֆորցան ապագայում մարդկանց միջև մրցակցային խնդիրրներից խուսափելու համար պաշտպանել է բեղմնականխումը՝ ծնելիության կարգավորումը[12]։

Կյանքից հեռացել է 2018 թվականի օգոստոսի 31–ին Բելունոյումa 96 տարեկանում[13]։

Մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ամենը, ինչ գրված է գիտության մասին, կարող է փոփոխվել։ Մի՞թե գիտությունը չպետք է ապահովի փաստեր։ Միայն կրոնը կարող է ապացույցներ հաղորդել, ովքեր այն ընդունում են։ Այն փաստը, որ յուրաքանչյուր կրոն տարբեր ապացույց է առաջարկում, կարող է մտահոգիչ լինել, բայց կարծես այն չի անհանգստացնում հավատացյալներին։ Նույնը կարելի է ասել որոշակի քաղաքական համոզմունքների մասին։ Այլ կերպ ասած, միայն հավատը արտահայտում է որոշակիություն, բացառությամբ մաթեմատիկայի։ (Լուիջի Լուկա Կավալլի–Սֆորցա)

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #115744312 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  4. http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
  5. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 66.
  6. https://genetics.org.uk/medals-and-prizes/genetics-society-medals-and-lectures/mendel-medal/
  7. Premio Bressa (իտալ.)Accademia delle Scienze di Torino.
  8. https://www.unipr.it/node/628
  9. https://www.therai.org.uk/awards/honours-prior-recipients/huxley-memorial-medal-and-lecture-prior-recipients
  10. Luigi Cavalli-Sforza, Faculty - Researcher Profiles - Stanford Medicine.
  11. Barone, Luca Tancredi (4 de septiembre de 2018 ․https://elpais.com/elpais/2018/09/03/ciencia/1535974124_908508.htmlEl País․ https://issn.org/resource/issn/1134-6582․(չաշխատող հղում) Consultado el 5 de septiembre de 2018.
  12. «... y la fertilidad tendrá que descender a valores muy moderados para dominar la explosión demográfica que nos amenaza»; «... el mundo tendrá que aprender a no multiplicarse...»; «Hay una serie de problemas más graves, todos ellos de naturaleza social, como el número de personas que viven por debajo del umbral de la pobreza, la ignorancia, el crecimiento demasiado rápido de muchas poblaciones, el racismo, el abuso de las drogas. Muchos de estos problemas están relacionados entre sí y se refuerzan mutuamente».; «... Si la densidad de población no es excesiva, no hay un motivo importante para competir. Pero se diría que hoy hemos sobrepasado los niveles de alarma. Por suerte, el comportamiento reproductor en Europa está bajando mucho. Es preciso que el resto del mundo siga rápidamente su ejemplo»., etc. Genes, pueblos y lenguas. El futuro del hombre, páginas 203 a 206.
  13. https://www.diariosur.es/sociedad/cavallisforza-investigador-genetica-raza-20180901183636-ntrc.html․(չաշխատող հղում) Diario Sur. 1 de septiembre de 2018. Consultado el 2 de septiembre de 2018.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Լուկա Կավալլի Սֆորցա» հոդվածին։