Լուիջի Բրյոյնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիջի Բրյոյնս
Luigi Maud Bruins
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1987(1987-03-09)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էքսելսիոր
Համար 23
Պատանեկան կարիերա
Նիդերլանդներ Էքսելսիոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Նիդերլանդներ Էքսելսիոր 66 (10)
2007-2011 Նիդերլանդներ Ֆեյենորդ 70 (9)
2011 Ավստրիա Ռեդ Բուլլ 3 (0)
2012 Նիդերլանդներ Էքսելսիոր 9 (2)
2013-2014 Ֆրանսիա Նիցցա 22 (1)
2014-մ.հ. Նիդերլանդներ Էքսելսիոր 70 (7)
Ազգային հավաքական
2007-2008 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 23) 10 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լուիջի Բրյոյնս (հոլ.՝ Luigi Maud Bruins, մարտի 9, 1987(1987-03-09)[1][2], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդացի ֆուտոլիստ։  «Էքսելսիոր» ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպան

Բյոյնսն ունի իտալական արմատները, որտեղից ալ գալիս է նրա անունը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիջին «Էքսելսիոր» ակումբի սան է։ 2005 թվականի հունվարի 28-ին «Էյնդհովեն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Էրստե Դիվիզիում[3]։ Օգոստոսի 12-ին «Կամբյուր» ակումբի դեմ խաղի ժամանակ Լուիջին իր առաջին գոլն է խփել «Էքսելսիոր» ակումբի կազմում[4]։ Բրյոյսն օգնել է իր ակումբին հաղթել առաջին դիվիզիոնի առաջնությունում և անցնել էլիտար դիվիզիոն[5]։ 2006 թվականի օգոստոսի 19-ին՝ «Ռոդա» ակումբի դեմ խաղում, նա իր դեբյուտն է կատարել «Էրեդիվիզիում»[6]։ Սեպտեմբերի 9-ին «Հերենվեն» ակումբի դեմ խաղում Լուիջին խփել է իր առաջին գոլերը բարձրագույն մակարդակում՝ իրացնելով երկու 11 մետրանոցները[7]։ Չնայած Բրյոյնսի ցուցադրած լավ խաղին՝ «Էքսելսիորն» զբաղեցրել է տասնվեցերորդ տեղը և դուրս մնացել դիվիզիոնից[8]։

Լուիջիով հետաքրքրվում էին ՊՍՎ-ն, «Այաքսը» և անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբները[9][10], սակայն նա որոշել է մնալ իր հայրենի քաղաքում և ընտրել է «Ֆեյենորդ» ակումբը[11]։ Բրյոյնսի հետ միասին ակումբ են եկել փորձառու վետերաններ Ռոյ Մակքայը, Ջովաննի վան Բրոքհորստը և Քևին Հոֆլանդը, այդ պատճառով էլ նա մարզչի կողմից դիտարկվում էր որպես ռոտացիայի խաղացող։ Չնայած բարձր մրցակցությանը՝ Լուիջին մասնակցել է մրցաշրջանի խաղերի մեծ մասին և խփել վեց գոլ։ Ձմռանը «Ֆեյենորդ» ակումբից հեռացել է Ռոյսթոն Դրենթեն, և Բրյոյնսը դարձել է ակումբի հիմնական կազմի խաղացող։ Նույն տարում նա օգնել է թիմին նվաճել Հոլանդիայի գավաթը։ 2011 թվականին Լուիջին վնասվածքների պատճառով աստիճանաբար կորցրել է իր տեղը հիմնական կազմում։

Նույն տարվա ամռանը Բրյոյնսը տեղափոխվել Ավստրիայի «Ռեբ Բուլլ» ակումբի կազմ։ Պայմանագիրը ստորագրվել է մինչև այդ մրցաշրջանի ավարտը։ Հոկտեմբերի 15-ին Ավստրիայի Բունդեսլիգայում Բրյոյնսը մասնակցել է «Վակեր» ակումբի դեմ խաղին[12]։ Բրյոյնսը երեք խաղ է անցկացրել «ցուլերի» կազմում, որից հետո պայմանագիրը խզվել է[13]։ 2012 թվականի մրցաշրջանում նա դիտումների է մասնակցել շոտլանդական «Ռեյնջերսում» և «ՎՎՎ Վենլոյում», բայց ի վերջո վերադարձել է «Էքսելսիոր» ակումբի կազմ։

2013 թվականի սկզբին Բրյոյնսը տեղափոխվել է ֆրանսիական «Նիցցա» ակումբի կազմ․ պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Փետրվարի 22-ին «Ռեյմս» ակումբի հետ հանդիպման ժամանակ Բրյոյնսն իր դեբյուտն է կատարել առաջին լիգայում[14]։ Ապրիլի 28-ին «Տրուա» ակումբի դեմ խաղում Լուիջին իր առաջին գոլն է խփել «Նիցցա» ակումբի կազմում[15]։ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո հավաքականի ղեկավարությունը չի երկարաձգել այն, և Բրյոյնսը՝ որպես ազատ գործակալ, վերադարձել է «Էքսելսիոր»՝ պայմանագիր կնքելով մինչև մրցաշրջանի ավարտը։

Մրջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Բրյոյնսը երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Նիդերլանդներ «Ֆեյենորդ»

Միջազգային

Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 23)

  • 1st Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն երիտասարդական հավաքականների միջև – 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «FC Eindhoven – Excelsior (28-01-2005)». Voetbal International (Dutch). 2005 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Cambuur Leeuwarden – Excelsior (12-08-2005)». Voetbal International (Dutch). 2005 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «KAMPIOENEN!!!» [CHAMPIONS!!!]. ERFC (Dutch). 2006 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Excelsior – Roda JC (19-08-2006)». VI (Dutch). 2005 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Эксельсиор VS. Херенвен 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2006 թ․ սեպտեմբերի 9.
  8. «Slory houdt Excelsior in eredivisie» [Slory keeps Excelsior in Eredivisie]. KNVB (Dutch). 2007 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Jacht op Luigi Bruins geopend» [Hunting opened on Luigi Bruins]. AD (Dutch). 2006 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2009 թ․ հունվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. De jacht op Luigi Bruins is geopend Արխիվացված 2007-02-28 Wayback Machine, ajax.blieb.nl Կաղապար:Nl icon
  11. «Feyenoord legt Luigi Bruins vast» [Feyenoord signs Luigi Bruins]. Feyenoord.nl (Dutch). 2006 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Ред Булл VS. Ваккер 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 15.
  13. «Salzburg fehlt die sportliche Leitlinie». kurier.at (German). 2011 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Ницца VS. Реймс 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 22.
  15. «Ницца VS. Труа 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Բրյոյնս» հոդվածին։