Լուիզիանա (թանգարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզիանա
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և հուշարձանների այգի
Երկիր Դանիա[1]
ՏեղագրությունFredensborg Municipality?[1]
ՎայրHumlebæk?
ՀասցեGl. Strandvej 13, 3050 Humlebæk3050
Հիմնադրվել է1958
ՀիմնադիրKnud W. Jensen?
Այցելուներ657 293 մարդ (2017)[2][3] և 334 926 մարդ (2021)[4]
ՏնօրենPoul Erik Tøjner?[5]
Կայքlouisiana.dk(դան.) և louisiana.dk/en/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Լուիզիանա (դան․՝ Louisiana), Էրեսունի ափին՝ Հումլեբեկում, Կոպենհագենից 35 կմ հյուսիս գտնվող ժամանակակից արվեստի դանիական թանգարան։ Թանգարանը հիմնադրվել է 1958 թվականի օգոստոսի 14-ին, և այն ամեն օր այցելում է շուրջ 600 000 մարդ։ Պատկանում է Դանիայի ամենաշատ այցելվող թանգարանների թվին, ինչպես նաև մտնում է ամենաշատ այցելվող զբոսաշրջային տեսարժան վայրերի տասնյակի մեջ։

Թանգարանն Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած մինչև այսօր ունի ժամանակակից արվեստի մշտական լայն հավաքածու։ Բացի այդ մշտապես անցկացվում է ցուցահանդեսային միջոցառումներ։ Թանգարանը նաև ճանաչվել է որպես ժամանակակից դանիական ճարտարապետության նշաձող և հայտնի է որպես արվեստի, ճարտարապետության և լանդշաֆտի համադրություն։

Թանգարանը ներառված է Պատրիցիա Շուլցի «1000 վայր, որ արժե այցելել» գրքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի անունը առաջացել է 1855 թվականին եգեր Ալեքսանդր Բրունի հիմնած կալվածքի անունից, որը անվանվել էր նրա Լուիզա անունով երեք կանանց պատվին[6]։ Թանգարանը 1958 թվականին հիմնադրել է Կնուդ Վ․ Յենսենը (դան․՝ Knud W. Jensen), որը վիլլան ձեռք է բերել ժամանակակից արվեստի թանգարան ստեղծելու նպատակով։ Նա մինչև 1991 թվականը եղել է թանգարանի տնօրենը։

Կնուդ Վ․ Յենսեն կապ է հաստատել ճարտարապետներ Վիլհեմ Վոլտերի և Յորգեն Բոի հետ․ նրանք նախքան որոշելը, թե նոր շինարարությունը ինչպես լավագույնս համադրեն լանդշաֆտի հետ, մի քանի ամիս անցկացրել են շենքի շուրջ պտտվելով։ Այս ուսումնասիրությունների արդյունքն է դարձել թանգարանի երեք շինությունից, որոնք միմյանց էին միացված ապակե միջանցքներով, բաղկացած առաջին տարբերակը։ Թանգարանը վերակառուցվել է 1966, 1971, 1976, 1982, 1991, 1994 և 1998 թվականներին[7]։

«Լուիզիանա»-ն զբաղեցնում է 11,5 հազար մ² տարածք, որից 7500 մ²-ին օգտագործվում է ցուցահանդեսային նպատակներով։

2012 թվականի նոյեմբերի վերջին Լուիզիանայի ժամանակակից արվեստի թանգարանը թողարկել է Louisiana Channel վեբ կայքը, որը թույլ է տալիս թանգարանին զարգանալ որպես մշակութային հարթակ։

2013 թվականին թանգարանի երաժշտական բաժինը թողարկել է Louisiana Music վեբ կայքը, որը նվիրված է թանգարանի և համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների ստեղծած երաժշտական տեսահոլովակներին։

Լուիզիանան մասնավոր թանգարան է, որը ստանում է պետական ֆինանսավորում, սակայն հիմնական ֆինանսական ծախսերը փակվում են թանգարանի գործունեության արդյունքում ձեռք բերված միջոցներով, գործընկերների ներդրումներով, հովանավորների օգնությամբ, ինչպես նաև զանազան ֆոնդերի հաշվին։ Հովանավորներից են Աուդի կոնցեռնը, Republic of FRITZ HANSEN ընկերությունը և UBS Շվեցարական բանկը։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև այժմ ունի գեղանկարչության և քանդակների մեծ հավաքածու՝ Ռոյ Լիխտենշտայնի, Էնդի Ուորհոլի, Ալբերտո Ջակոմետիի, Պաբլո Պիկասոյի, Իվ Քլեյնի, Ֆրենսիս Բեկոնի, Մաքս Էռնստի հեղինակների և ռուս ավանգարդիստների ստեղծագործությունները։

Վեսել Բագեի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ժամանակակից արվեստի հավաքածուից, Լուիզիանայում ներկայացված է նաև մինչկոլումբոսյան արվեստի հավաքածուն։ Ավելի քան 400 առարկաներից բաղկացած հավաքածուն 2001 թվականին նվիրաբերել է Վեսել Բագեի ֆոնդը։ Այն 1990 թվականին մահացած դանիացի պարող, խորեոգրաֆ և կոլեկցիոներ Նիլս Վեսել Բագեի թողած անձնական հավաքածուն է։

Համերգային սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային սրահը 1976 թվականին կառուցվել է 1966 և 1971 թվականներին կառուցված Արևմտյան թևում։ Նրա ակուստիկան համապատասխանում է կամերային երաժշտությանը, բայց այն նաև օգտագործվում է այլ երաժշտական ժանրերի և լայն սպեկտրով միջոցառումների, լեկցիաների և սիմպոզիումների համար։ Աթոռները նախագծված են Poul Kjærholm-ի կողմից, իսկ հետնապատը զարդարված է Սեմ Ֆրենսիսի սրահի համար ստեղծած նկարներով[8]։

2007 թվականին սկսվել է Ստեֆան Օբեի բեմադրությամբ համերգային նկարահանումների և երաժշտական տեսահոլովակների արտադրության նախագիծը։ Բոլոր ֆիլմերը կարելի է անվճար դիտել Louisiana երաժշտական կայքում։

Քանդակների այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շուրջ գտնվող տարածքը իրենից քանդակների լանդշաֆտային այգի է ներկայացնում։ Այն ներառում է քանդակագործներ Ժան Արպի, Մաքս Էռնստի, Մաքս Բիլիի, Ալեքսանդր Կոլդերի, Խոան Միրոյի, Հենրի Մուրի աշխատանքները։ Քանդակները տեղադրված են հատուկ քանդակային բակերում կա՛մ այնպես, որ նրանց հնարավոր է տեսնել ներսից, կա՛մ այգում անկախ վիճակում այնպես, որ համադրվում են սիզամարգի, դռների և ծովի հետ։

Լուիզիանայի գրականության փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզիանայի գրականության փառատոնը ամենամյա փառատոն է, որը անցկացվում է Լուիզիանայի ժամանակակից արվեստի թանգարանում[9]։ 2010 թվականին մեկնարկած փառատոնը ամեն տարի ներկայացնում է շուրջ քառասուն գրող ամբողջ աշխարհից։ Ամեն տարի փառատոնը գրավում է ավելի քան 10 000 մարդ։

Տեղակայվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը տեղակայված է Էրեսունի ափին՝ Զելանդիայի հյուսիսային մասում, Կոպենհագենի կենտրոնից մոտավորապես 30 կմ հյուսիս և Հելսինգյորից 10 կմ հարավ։ Հումլեբեկի շրջանային երկաթուղային կայարանից մինչև թանգարան 10-15 րոպեի ճանապարհ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://dst.dk/ext/6831964048/0/serviceit/Liste-med-besoegstal-for-statslige-og-statsanerkendte-museer-(2017)--xlsx
  3. Aktiviteten på museer sorteret efter landsdel, museumstype og museumskategori 2017Statistics Denmark.
  4. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  5. Den Store Danske Encyklopædi (դան.) — 1994.
  6. «Louisianas Historie». Louisiana. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  7. "Louisiana" // Journal (in Danish). — 2008. — № Post Danmark Frimærker (3/08),. — С. pp. 2–5.
  8. «Arkitekturen - Louisiana Museum of Modern Art». web.archive.org. 2013 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  9. Louisiana Literature festival(անգլ.) // Wikipedia. — 2019-06-24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]