Լուիզա թագուհու կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Լուիզա թագուհու կամուրջ
Koenigin Luise bruecke Tilsit 2008.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան և Flag of Lithuania.svg Լիտվա
ՏեղանքՍովետսկ
Տեսակճանապարհային կամուրջ, միջազգային կամուրջ, միջազգային կամուրջ և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Հատում էՆեման
Երկարություն416 մետր
Բացման տարեթիվ1907
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 55°5′1.0000000995898″ հս․ լ. 21°54′20.000000101597″ ավ. ե. / 55.083611111138772287° հս․. լ. 21.90555555558377776° ավ. ե. / 55.083611111138772287; 21.90555555558377776

Լուիզա թագուհու կամուրջ (գերմ.՝ Königin-Luise-Brücke, լիտ.՝ Karalienės Luizos tiltas), սահմանային ավտոմոբիլային կամուրջ Նեման գետի վրա, որը իրար է կապում Սովետսկ (ՌԴ, Կալինինգրադի մարզ) և Պանյամունե (Լիտվա) քաղաքները: Կամուրջը կոչվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ III թագավորի կնոջ` թագուհի Լուիզայի պատվին:

Կամրջի գլխավոր մուտքը հիշեցնում է հաղթակամար, որը պատկերված է նախկին Խորհրդային Միության գերբի վրա և համարվում է քաղաքի խորհրդանիշը: Կալինինգրադում թագուհու պատվին է կոչվում թագուհի Լուիզայի լյութերական եկեղեցին: Սովետսկում վերականգնվել է նաև թագուհի Լուիզայի հուշարձանը:

Tilsit Queen Louise-Bridge.jpg

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

416 մետր երկարությամբ նոր կամրջի շինարարությունը, որը կոչվում է Գերմանիայում հարգված պրուսական թագուհու պատվին, սկսվել է 1904 թվականին: Գետի լայնությունը այս վայրում հասնում է 220 մետրի: Կամուրջը հենվում է երկու «ցուլերի» վրա և իր երեք կամարների թռիչքի շնորհիվ դարձել է քաղաքի հպարտությունը:

Կամրջի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1907 թվականի հոկտեմբերի 18-ին և նվիրված է եղել Տիլզիտի հաշտության պայմանագրի կնքման 100-ամյակին: Կամրջի բացման պատվին Տիլզիտում մեդալ պատրաստեցին: Կամրջի մուտքերը զարդարվեցին պորտալներով: Կամրջի շինարարությունը հարկատուների վրա երկու միլիոն մարկ նստեց:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո կամուրջը դարձավ սահմանային, նրա վրա կառուցվեց հսկիչ անցագրային կետ և մաքսատուն: Կամրջի պատմության մեջ առաջին «սահմանային» ժամանակահատվածը տևեց մինչև 1939 թվականը, երբ Մեմելյան մարզը մտավ Գերմանիայի կազմի մեջ:

1914 թվականի մայիսի 1-ից մինչև 1944 թվականը կամրջի վրայով էլեկտրական տրամվայ էր անցնում[1]: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տիլզիտյան տրամվայի ցանցը չվերականգնվեց:

Կամրջի պորտալը Սովետսկ քաղաքի նախկին զինանշանի վրա

1944 թվականի հոկտեմբերի 22-ին վերմախտի ինժեներական զորամասերը պայթեցրին կամուրջը, որպեսզի կանխեն խորհրդային զորքերի առաջխաղացումը: Ոչնչացվեցին կամրջի սյունամիջյան տարածքը և հյուսիսային պորտալը: Կամուրջը վերականգնվեց 1947 թվականին, սկզբում սյունամիջյան տարածքները փայտից էին, 1965 թվականին դրանք փոխարինվեցին երկաթբետոնյա կոնստրուկցիաներով: Պահպանված հարավային պորտալից հանեցին Լուիզա թագուհու հարթաքանդակը և 1964 թվականից տեղադրվեց Խորհրդային Միության գերբը: Փոխվեց նաև պորտալի վրա գրված տարեթիվը, 1907 թվականը փոխարինվեց 1947 թվականով: Պորտալի վրայից հանվեց Königin Luise Brücke մակագրությունը: Մեքենայական տնակները կորցրեցին իրենց տանիքների վրայի կղմինդրները, իսկ ծալովի կամրջամասի ձեռքով բարձրացման մեխանիզմը գործում է մինչև օրս: 1965 թվականի գարնանը փայտյա կամուրջը դադարեց գործել, իսկ ներկայիս կամուրջը կառուցվել է 1965-1966 թվականներին:

ԽՍՀՄ փլուզումից հետո կամուրջը նորից դարձավ սահմանային: Իննսունական թվականներին ձեռնարկվեցին առաջին փորձերը կամրջի վերակառուցման ուղղությամբ: 1995 թվականի մարտի 6-ին պորտալից հանվեց ԽՍՀՄ գերբը, որով էլ աշխատանքներն ավարտվեցին: Պորտալի լայնամասշտաբ վերակառուցումն իրականացվեց 2002-2003 թվականներին: Այդ աշխատանքների ընթացքում վերականգնվեցին պորտալի հանված բոլոր դետալները, իրենց պատմական տեղը վերադարձվեցին թագուհի Լուիզայի խորաքանդակը, բրոնզե ծաղկամանները, կամրջի գլխավոր կամարի այլ ճարտարապետական տարրերը: Ռեստավրացիայի ենթարկվեցին նաև կամրջի տեխնիկական սարքավորումների տնակները, կամուրջը կահավորվեց լուսավորության սարքերով: Ծալովի կամրջամասը եռակցվեց և աստիճանաբար դարձավ ոչ պիտանի:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնումենտալ ստեղծագործությունը իրականացվել է շինարարության խորհրդական Կերսեի և Զիելոնա Գուրայից «Բոյհելդ և Կօ» ընկերության նախագծով: Քաղաքի կողմից (հարավային կողմից) կամրջի երկրորդ հենասյան վրա կառուցվեց ավազաքարային պորտալ բարոկկո ոճի երկու աշտարակներով` ձևավորելով միասնական ճարտարապետական համալիր եկեղեցական միաբանության ձևերով: Պորտալի նախագիծը իրականացվում է կառավարական խորհրդատու Ֆյուրստենաուի կողմից: Հարավային պորտալը (ներկայիս ռուսական կողմից) զարդարված է քանդակագորրծ Ստեֆան Վալտերի թագուհի Լուիզայի խորաքանդակով, որը ձուլվել է բրոնզից Բեռլինում «Մարտին և Պիլտցինգ » ընկերության կողմից: Այդ նույն ընկերության կողմից են ձուլվել կամրջի կամարի ճակատամասի«Լուիզա թագուհու կամրջի» տառերը:

Հարավային չպահպանված պորտալը մետաղյա էր և զարդարված էր Արևելյան Պրուսիայի գերբով: Հարավային պորտալի հարթաքանդակը իրենից ներկայացնում է 3,6 մետր լայնությամբ և 4 մետր բարձրությամբ զարդատախտակ, որի կենտրոնում պատկերված է Լուիզա թագուհին` թագը գլխին, շրջապատված երկու կուպիդոններով և ծաղկեպսակներով:

Կամրջի գագաթի կամարը զարդարում էին դեկորատիվ ծաղկամանները, դրանք վեցն էին եղել (պահպանվել էին միայն երկուսը): 1,5 մ լայնությամբ հետիոտնային անցումների վրա տեղակայված էին երկու հարթաքանդակ, որոնք մարմնավորում էին շարժումը ջրում և ցամաքում: Կամրջի պորտալները և մեքենայական տնակները պատրաստվել էին պալատական վարպետ, քարտաշ Կարլ Շիլինգի Տեմպելինում գտնվող արհեստանոցում: Դրանց պատրաստման համար օգտագործվում էին Խոյշոյերի ստորոտում գտնվող Վյունշելբուրգի քարհանքից բերված խոնավակայուն ավազաքարերը, որոնք ներկելու և սվաղելու կարիք չունեին:

Queen Louise bridge building 1905-1908.jpeg
Königin-Luise Brücke über die Memel in Tilsit Juni 1941.jpg
Tilsitbruecke.JPG
Լամուրջը նախատապերազմական բացիկի վրա

Դրամագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանի բանկը թողարկեց 3 ռուբլի անվանական արժեքով «Լուիզա թագուհու կամուրջ» արծաթե մետաղադրամներ, Սովետսկ, Կալինինգրադի մարզ, «Ռուսաստանի ճարտարապետական հուշարձաններ» շարքը[2]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рутман И. В. Из Советска в Тильзит. — 1993. — 226 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Журнал Eisenbahn Kurier (Германия), EK-special 52 Ostpreussen, 1 Quartal 1999. ISSN 0170-5288. стр 45
  2. Банк России. Информация о выпуске в обращение памятных монет из драгоценного металла

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]