Լուիզա Սեդրակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Սեդրակյան
Ծնվել էհունիսի 16, 1938(1938-06-16) (85 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներաժիշտ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան

Լուիզա Պետրոսի Սեդրակյան, հայ քանոնահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Սեդրակյանը ծնվել է 1938 թվականի հունիսի 16-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի քանոնի բաժինը (դասատուներ՝ Խ. Ավետիսյան, Ա. Աթաբեկյան), 1979 թվականին՝ ՀՊՄԻ մշակույթի ֆակուլտետի գեղագիտության բաժինը։

1960-1962 թվականներին եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի քանոնահարուհի։ Խ. Ավետիսյանի հիմնադրած քանոնահարների անսամբլի կազմում 1957 թվականին մասնակցել է Հանրապետական 1-ին փառատոնին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։

1963-1975 թվականներին դասավանդել է Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում (քանոնի բաժնի հիմնադիր, քանոնահարների անսամբլի ղեկավար), 1968-2008 թվականներին՝ Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում։

1968 թվականին Ալմա Աթայում հիմնադրել է քանոնահարների անսամբլ (Համամիութենական փառատոնի գլխավոր մրցանակ)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966 – ՀԽՍՀ ժողովրդական գործիքների հանրապետական մրցույթի առաջին մրցանակ,
  • 1957 – Երիտասարդության և ուսանողության համաշխային 6-րդ փառատոնի դափնեկիր և ոսկե մեդալ (Մոսկվա),
  • 1968 – Համամիութենական փառատոնի գլխավոր մրցանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։