Լուիզա Պրուսիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Պրուսիացի
գերմ.՝ Luise Auguste Wilhelmine Amalie von Preußen
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1808(1808-02-01)[1]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 6, 1870(1870-12-06)[1] (62 տարեկան)
Մահվան վայրՎասենար, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
ԳերեզմանՆիևե կերկ
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունազնվական
ԱմուսինPrince Frederik of the Netherlands?
Ծնողներհայր՝ Ֆրիդրիխ Վիհելմ III, մայր՝ Լուիզա
ԵրեխաներLouise of the Netherlands?, Princess Marie of the Netherlands?, William of the Netherlands? և Prince Frederik of the Netherlands?[1]
 Princess Louise of Prussia (1808–1870) Վիքիպահեստում

Լուիզա Ավգուստա Վիլհելմինա Ամալիա Պրուսիացի (գերմ.՝ Luise Auguste Wilhelmine Amalie von Preußen, փետրվարի 1, 1808(1808-02-01)[1], Բեռլին, Պրուսիայի թագավորություն - դեկտեմբերի 6, 1870(1870-12-06)[1], Վասենար, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ)[2], Պրուսիայի արքայադուստր, Հոհենցոլերն արքայական տոհմից Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ III- ի և նրա կնոջ՝ Լուիզա Մեքլենբուրգ-Ստրելիցկայայի դուստր, Նիդեռլանդների արքայազն Ֆրիդրիխի կին, Շվեդիայի և Նորվեգիայի թագուհի Լուիզայի մայր և Ռուսաստանի կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի քույր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզան ծնվել է Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ Վիլհելմ III- ի և նրա առաջին կնոջ՝ Լուիզա Մեքլենբուրգ-Ստրելիցկայայի ընտանիքում։ Պրուսիայի թագավորական ընտանիքի ութերորդ երեխան և չորրորդ դուստրն էր։ Մկրտությունը տեղի է ունեցել Քյոնիգսբերգի տաճարում։ Արքայադստերը դեպի մկրտության ավազան ուղեկցում էին բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ ի նշան «ազգի» միասնության։ Նրա եղբայրների ու քույրերի թվում էին Ֆրիդրիխ Վիլհելմը (ապագա թագավոր Վիլհելմ I), Վիլհելմը (ապագա կայսր Վիլհելմ Հոհենցոլեռն) և Շառլոտան (ապագայում Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ի կին)[2]։

Լուիզան ծնվել է Քյոնիգսբերգում, որտեղ այդ ժամանակ գտնվում էր նրա ծնողների նստավայրը։ Տիլզիտի խաղաղությունից հետո Պրուսիան կորցրեց իր տարածքների կեսը, կախվածության մեջ ընկավ Ֆրանսիայից, և Ֆրիդրիխ Վիլհելմ III- ին և նրա ընտանիքին արգելվեց վերադառնալ Բեռլին։ Արքայադստեր մայրը՝ թագուհի Լուիզան հաճախ հիվանդ էր և բողոքում էր տարածքի վատ կլիմայից[3] (էջ 48)։ 1808-1809 թվականների ձմռանը Պրուսիայի թագավորական զույգը ութ շաբաթ անցկացրեց Սանկտ Պետերբուրգում։ 1809 թվականի հոկտեմբերին ծնվեց Լուիզայի կրտսեր եղբայրը՝ Ալբրեխտը։

1809 թվականի դեկտեմբերի 23-ին, Նապոլեոնի թույլտվությամբ, ընտանիքը վերադարձավ Բեռլին և ժողովուրդը ուրախությամբ դիմավորեց նրան։ Սակայն թագուհին մահացավ հաջորդ տարվա հուլիսին։ Մոր մահվան պահին աղջիկը երկուսուկես տարեկան էր։

Ամուսինը՝ Ֆրիդրիխ Նիդեռլանդցին, 1797

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1823 թվականին Լուիզային ամուսնության առաջարկություն արեց իր զարմիկը՝ Ֆրիդրիխ Նիդեռլանդցին (1797-1881), ում հետ նրանք մեծացել էին Բեռլինի արքունիքում։ Նա Նիդեռլանդների թագավոր Վիլեմ I- ի (1772-1843) և նրա կնոջ՝ Վիլհելմինա Պրուսիացու (1774-1837) երկրորդ որդին էր։ Նշանադրությունը տեղի է ունեցել, բայց ամուսնությունը հետաձգվել է երկու տարով՝ հարսնացուի երիտասարդ տարիքի պատճառով։

Նիդեռլանդների Թագավորության համար այս միությունը նշանակում էր եվրոպական տարածքում միապետության միջազգային դիրքի ամրապնդում։ 1824 թվականի նոյեմբերի 1-ի պաշտոնական տեղեկագրում նշվում է, որ ամուսնությունը «թագավորի երկրորդ որդուն և ազգի շահերին խոստանում է հաջողություն, քանի որ թագավորական ընտանիքների և Պրուսիայի և Նիդեռլանդների արքունիքների միջև բարեկամական կապերը գնալով ավելի կամրապնդվեն»։

Ֆրիդրիխի և Լուիզայի հարսանիքը տեղի է ունեցել 1825 թվականի մայիսի 21-ին, Բեռլինում։ Այդ ժամանակ Լուիզան 17 տարեկան էր, իսկ Ֆրիդրիխը՝ 28 տարեկան։ Մայրաքաղաքում տոնակատարությունը տևեց վեց օր, այնուհետև շարունակվեց Բրյուսելում և Լյովենում։ Ամուսիններն աշնանը տեղափոխվել են Հաագա։ Նրանք նախ բնակություն են հաստատել Հաագայի կենտրոնական հրապարակում գտնվող պալատում, ապա տեղափոխվել են Կորտե Վուրհութ փողոցում գտնվող վերանորոգված պալատ։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զույգն ունեցել է չորս երեխա.

  1. Վիլհելմինա Ֆրեդերիկա Ալեքսանդրինա Աննա Լուիզա (1828-1871) - ամուսնացել է Շվեդիայի թագավոր Չարլզ XV- ի հետ
  2. Վիլեմ (1833-1834)
  3. Ֆրիդրիխ (1836-1846)
  4. Վիլհելմինա Ֆրիդերիկա Աննա Էլիզաբեթ Մարիա (1841-1910) - ամուսնացել է Վիդի դուքս Վիլհելմ Ադոլֆ Մաքսիմիլիան Կառլի հետ (1845-1907)։

Ընտանիքի խոսակցական լեզուն գերմաներենն էր։ Ծառաները նույնպես արքայադստեր հետ խոսում էին իր մայրենի լեզվով։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1838 թվականին զույգը ձեռք բերեց մի քանի կալվածքներ Վասենարում։ De Paauw կալվածքը սկզբում օգտագործվել է որպես ամառանոց, իսկ հետագայում դարձել է մշտական նստավայր։ Նրա այգին նախագծել են հայտնի լանդշաֆտային դիզայներներ Էդուարդ Պետցոլդը և Յան Դավիդ Զոխերը՝ համաձայն Լուիզայի ցանկությունների։ 1846 թվականին Ֆրիդրիխը ձեռք բերեց նաև պալատ՝ անգլիական լանդշաֆտային պուրակով, Բադ Մուսկաուում, որը նա օգտագործում էր որպես հյուրատուն։

Արքայադուստրը չէր խառնվում քաղաքականությանը։ Լուիզան լայն նամակագրություն էր վարում հարազատների հետ, հաճախ էր այցելում նրանց, այդ թվում՝ քրոջը` Շառլոտին Ռուսաստանում, եղբորը՝ Պրուսիայում, իսկ դստեր՝ Լուիզայի ամուսնությունից հետո՝ նաև Շվեդիայում։ Նա լինում էր նաև ամուսնու սիլեզիական տարածքներում։

1869 թվականին, հետևելով Պրուսիայի թագուհի Ավգուստա թագուհուն՝ նա Հաագայում հիմնադրեց տղաների որբանոց, այնուհետև Առնեմում օրիորդաց գիշերօթիկ դպրոց։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի վերջին տարիներին Լուիզան երկարատև հիվանդ է եղել։ Նա բուժվել է Շվեյցարիայի և Գերմանիայի հանգստավայրերում։ Նա մահացել է 1870 թվականի դեկտեմբերի 6-ին 62 տարեկան հասակում՝ իր De Paauw-ի տան։ Արքայադուստր Լուիզան թաղվել է դեկտեմբերի 21-ին Դելֆտի Նոր եկեղեցու թագավորական դամբարանում։ Ամուսինը նրանից հետո ապրել է տասնմեկ տարի և կյանքից հեռացել՝ լինելով Հոլանդիայի թագավորական ընտանիքի ամենատարեց անդամը։

Դստեր՝ ամուսնութամբ Նորվեգիայի և Շվեդիայի թագուհի Լուիզա Նիդեռլանդցու միջոցով, արքայադուստր Լուիզա Պրուսիացին ազգակից դարձավ Դանիայի և Նորվեգիայի թագավորական ընտանիքի հետ (թոռնուհի Լովիսայի՝ Դանիայի թագուհու միջոցով)։

Հարգանքի տուրք[խմբագրել | խմբագրել կոդը]

1827 թվականի ապրիլի 16-ին Բեռլինի կենտրոնում գտնվող Լուիզենշտրասե փողոցն անվանվել է ի պատիվ Լուիզայի Պրուսիացու[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Frans Willem Lantink (2019 թ․ սեպտեմբերի 17). «Louise Augusta Wilhelmina Amalia van Pruisen (1808-1870)». resources.huygens.knaw.nl (Dutch). Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Christian Graf von Krockow (2004). Porträts berühmter deutscher Frauen von Königin Luise bis zur Gegenwart. էջ 36. ISBN 3-548-60448-X.
  4. kaupertmedia. «Luisenstraße 2-65 in Berlin - KAUPERTS». berlin.kauperts.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • F. de Bas «Prins Frederik der Nederlanden en zijn tijd, 4 delen», Schiedam, 1887-1913.
  • C. Postma «Prins Frederik der Nederlanden. Een vorstelijk burger in de 19de eeuw: 1797-1881», Den Haag, 1961.
  • Peter Wander «Haagse huizen van Oranje. Vier eeuwen paleizen en huizen van de Oranjes in en om de residentie», Den Haag, 1981.
  • L.A. Struik «Oranje in ballingschap 1795—1813. Een odyssee», Amsterdam, 2006.
  • Daniel Schönpflug «Louise von Preussen. Königin der Herzen», München, 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]