Լուիզա Նոյբաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիզա Նոյբաուեր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1996(1996-04-21)[1] (26 տարեկան)
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանիա[1][2]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունԳյոթինգենի համալսարան (2020)[3], Լոնդոնի համալսարանի քոլեջ[1] և Marion-Dönhoff-Gymnasium? (2014)[4]
Մասնագիտությունակտիվիստ, բլոգեր, բնապահպան, գրող և Կլիմայական ակտիվիստ
ԿուսակցությունՄիություն 90/Կանաչներ[5][6]
ԱնդամությունGreen Youth?, Foundation for the Rights of Future Generations? և 350.org?
Commons-logo.svg Luisa Neubauer Վիքիպահեստում
Լուիզա Նոյբաուերը (ձախից) Գրետա Թուրնբերգի հետ (աջից) 2019 թվականի մարտին Համբուրգում կայացած կլիմայական ցույցի ժամանակ
Լուիզա Նոյբաուերը 2019 թվականի մայիսի 7-ին Բեռլին-Կրոյցբերգում

Լուիզա-Մարի Նոյբաուեր (անգլ.՝ Luisa-Marie Neubauer, ապրիլի 21, 1996(1996-04-21)[1], Համբուրգ, Գերմանիա[1][2])[7], գերմանացի կլիմայական ակտիվիստ։ Գերմանիայում «Դպրոցական դասադուլ հանուն կլիմայի» շարժման գլխավոր կազմակերպիչներից մեկն է, որտեղ այն սովորաբար նշվում է «Ուրբաթն ապագայի համար» այլընտրանքային անվամբ[8][9]։ Նա պաշտպանում է կլիմայի քաղաքականությունը, որը համապատասխանում և գերազանցում է Փարիզի համաձայնագրին ու հաստատում հակաաճը։ Հանդիսանում է «Դաշինք 90 / Կանաչներ» ու «Կանաչ երիտասարդություն» կազմակերպությունների անդամ[10]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Համբուրգում և ընտանիքի չորս երեխաներից ամենակրտսերն է։ Մայրը բուժքույր է[10]։ Տատիկը որոշ ժամանակ ամուսնացած է եղել ծխախոտաարտադրության մագնատ Ֆեյկո Ռիմտսմայի հետ։ 1980-ական թվականներին ընդգրկվել է հակամիջուկային շարժման մեջ, Լուիզայի մոտ հետաքրքրություն առաջացրել կլիմայի խնդրի վերաբերյալ ու նրան փոխանցել taz կոոպերատիվ մեդիա ընկերության իր մասնաբաժինը[11]։ Նրա երեք ավագ քույր-եղբայրներից երկուսը Լոնդոնում են ապրում[12], զարմուհի Կառլա Ռիմտսման նույնպես կլիմայական ակտիվիստ է[13]։

Նոյբաուերը մեծացել է Համբուրգ-Իզերբրուկ շրջանում ու ավագ դպրոցն ավարտել 2014 թվականին Համբուրգ-Բլանկենեզեում[14]։ Ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է զարգացման օգնության մի նախագծի վրա Տանզանիայում և մի էկոլոգիական ֆերմայում Անգլիայում[15]։ 2015 թվականին սկսել է աշխարհագրություն սովորել Գյոթինգենի համալսարանում։ Մեկ կիսամյակ ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանական քոլեջում[16] ու կրթաթոշակներ է ստացել Գերմանիայի կառավարությունից[17] ու մի քանի այլ կազմակերպությունից[18]։ 2020 թվականին ուսումն ավարտել է գիտությունների բակալավրի աստիճանով[19]։

Վաղ շրջանի ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականից հանդիսանում է «ONE» հասարակական կազմակերպության երիտասարդության դեսպանը[20]։ Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև «Ապագա սերունդների իրավունքների հիմնադրամում»[21], «350.org», «Right Livelihood Award» հիմնադրամում[22], «Fossil Free» արշավում[16] ու «Քաղց» նախագծում[23]։ Իր «Divest! Withdraw your money!» արշավով ստիպել է Գյոթինգենի համալսարանին դադարեցնել ներդրումներն ածուխով, նավթով կամ գազով փող աշխատող արդյունաբերությունների մեջ[24]։

«Ուրբաթ ապագայի համար»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սկզբին Նոյբաուերը հայտնի է դարձել որպես համադպրոցական դասադուլների առաջատար ակտիվիստներից մեկը։ Շատ լրատվամիջոցներ նրան անվանել են «շարժման գերմանական դեմք»։ Նոյբաուերը մերժել է իր և գործադուլի կազմակերպիչների համեմատությունը Գրետա Թունբերգի հետ, ասելով․ «Մենք զանգվածային շարժում ենք ստեղծում և բավականին հեռու ենք գնում մոբիլիզացման և ուշադրություն գրավելու մեր մեթոդների մեջ։ Գրետայի արածն աներևակայելիորեն ոգեշնչող է, բայց իրականում դրանից շատ հեռու է»[25]։

Նոյբաուերը գործադուլները քաղաքականության վրա ուղղակիորեն ազդելու միջոց չի համարում, ավելի կարևորում է գործադուլների հիմքում ընկած աշխատանքը․ «Այն, ինչ մենք անում ենք, աներևակայելիորեն կայուն է։ Մենք ստեղծում ենք կառույցներ և իրադարձությունները վերածում կրթական փորձի։ Եվ մենք քննարկումներ ենք վարում կլիմայի պաշտպանության սկզբունքների վերաբերյալ»[26]։

2020 թվականի հունվարի 13-ին հայտարարվել է, որ Նոյբաուերը մերժել էր Ջո Կեզերի առաջարկը՝ «Սիմենս Էներջիի» խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ Նոյբաուերն ասել է, որ «եթե ես ստանձնեի այն, ես պարտավոր կլինեի ներկայացնել ընկերության շահերը և երբեք չէի կարող լինել Սիմենսի անկախ քննադատ», - բացատրել է նա։ «Դա անհամատեղելի է իմ՝ որպես կլիմայական ակտիվիստի դերի հետ»[27]։

Նախորդ օրը Սիմենսը հայտարարել էր, որ իրենք կպահպանեն պայմանագիրը Ադանիի հետ՝ Ավստրալիայում գտնվող Կարմայխել ածխահանքի երկաթուղային ենթակառուցվածքը տրամադրելու վերաբերյալ։ Նոյբաուերը DPA լրատվական գործակալությանն ասել է․ «Մենք խնդրել ենք Կեզերին անել հնարավոր ամեն ինչ Ադանիի հանքավայրի շահագործումը դադարեցնելու համար։ Փոխարենը նա այժմ շահույթ կունենա այս աղետալի նախագծից»։ Նա ավելացրել է, որ այդ որոշումը «նախնադարյան է» և որ Կեզերը թույլ է տալիս «աններելի սխալ»[27]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյբաուերը մամուլի բացասական լուսաբանման է արժանացել դեպի աշխարհի տարբեր երկրներ իր նախորդ թռիչքների կապակցությամբ[28][29], որոնց անդրադառնալով նա պատասխանել է, որ իր անձնական ցանկացած քննադատություն շեղում է կառուցվածքային և քաղաքական ավելի մեծ խնդիրներից[12]։

Ռեգենսբուրգի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսանդր Շտրայսները մեղադրել է Նոյբաուերին տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց վարկաբեկելու նպատակով «ծեր սպիտակամորթներ» տերմինն օգտագործելու մեջ[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://bv.antrag.gruene-jugend.de/buko51/Luisa_Neubauer-46919/pdf
  2. 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
  3. https://twitter.com/luisamneubauer/status/1273201290034716672
  4. https://www.elbe-wochenblatt.de/2019/01/29/wir-sind-laut-weil-ihr-uns-die-zukunft-klaut-luisa-neubauer-aus-iserbrook-ist-mitorganisatorin-der-schuelerdemos-friday-for-future/
  5. Luisa Neubauer, die Laut-Sprecherin bei "Fridays for Future"stern.de, 2019.
  6. Luisa Neubauer
  7. Neubauer Luisa (2019)։ «Bewerbung um einen Platz im Europawahlkampfteam der Grünen Jugend»։ Grüne Jugend (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-09-ին 
  8. Traufetter Interview Conducted By Gerald, Amann Melanie (2019-03-19)։ «The Climate Activist vs. the Economics Minister: 'My Generation Has Been Fooled'»։ Spiegel Online։ Վերցված է 2019-09-24 
  9. Graham-Harrison Emma (2019-08-10)։ «Greta Thunberg takes climate fight to Germany's threatened Hambach Forest»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-09-24 
  10. 10,0 10,1 Güßgen Florian (2019-05-22)։ «Luisa Neubauer, die Laut-Sprecherin bei "Fridays for Future"»։ stern.de (գերմաներեն)։ Վերցված է 2020-01-14 
  11. Unfried Peter (2020-02-27)։ «Ein Profi des Protestes»։ Rolling Stone 305: 81 
  12. 12,0 12,1 Siebert Jasmin (2019-02-12)։ «Luisa Neubauer»։ sueddeutsche.de (գերմաներեն)։ Վերցված է 2020-01-14 
  13. Ceballos Betancur Karin, Knuth Hannah (2020-02-05)։ «Wohin am Freitag?»։ zeit.de (գերմաներեն)։ Վերցված է 2020-04-17 
  14. Greulich Matthias (2019-01-29)։ «"Wir sind laut, weil ihr uns die Zukunft klaut" – Luisa Neubauer aus Iserbrook ist Mitorganisatorin der Schülerdemos Friday for Future»։ elbe-wochenblatt.de (գերմաներեն)։ Վերցված է 2020-01-14 
  15. Jessen Elisabeth (2019-04-06)։ «Eine Hamburgerin ist die "deutsche Greta Thunberg"»։ abendblatt.de (գերմաներեն)։ Վերցված է 2020-01-14 
  16. 16,0 16,1 Neubauer Luisa (2019)։ «Bewerbung um einen Platz im Europawahlkampfteam der Grünen Jugend»։ Grüne Jugend (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-09-ին 
  17. Grünewald Sven (2016-09-15)։ «"Wer einmal dabei ist, bleibt dabei"»։ goettinger-tageblatt.de (գերմաներեն)։ Վերցված է 2020-01-14 
  18. Kaiser Mareice (2019-02-12)։ «Klimaaktivistin Luisa Neubauer: "Ich hoffe, dass ich nicht noch 825 Freitage streiken muss"»։ ze.tt (գերմաներեն)։ Վերցված է 2020-01-14 
  19. «Klimaaktivistin Neubauer hat Bachelorstudium abgeschlossen»։ DIE WELT։ 2020-06-17։ Վերցված է 2020-11-13 
  20. Böhm Christiane (2016-06-16)։ «Warum geht mich das etwas an?»։ Göttinger Tageblatt (գերմաներեն)։ Վերցված է 2020-11-13 
  21. «#YouthRising und das Beharren auf einen Platz am Tisch»։ Stiftung für die Rechte zukünftiger Generationen (de-DE)։ 2019-06-24։ Վերցված է 2020-11-14 
  22. Neubauer Luisa (2019)։ «Bewerbung um einen Platz im Europawahlkampfteam der Grünen Jugend»։ Grüne Jugend (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-09-ին 
  23. «Fokus Wasser – Schwerpunkt Afrika – Jahresbericht 2016» (PDF)։ Das Hunger Projekt։ 2017-10-01 
  24. Jacobs Luisa (2018-08-01)։ «Klimaschutz an der Uni: "Mit Divestment erreicht man auch die Nicht-Ökos"»։ Die Zeit (de-DE)։ ISSN 0044-2070։ Վերցված է 2020-03-08 
  25. Schülerstreik: Organisatorin Luisa Neubauer im Interview. "Wir sind nicht mehr zu übersehen". abi.unicum.de. Abgerufen am 31. März 2019
  26. Mit voller Wucht. Luisa Neubauer ist das deutsche Gesicht der Klimaproteste. Wie wurde sie zur Aktivistin einer globalen Bewegung? Eine Begegnung auf Demonstrationen in Paris und Berlin. In: Die Zeit, 14. März 2019, S. 65. Onlinefassung; abgerufen am 16. März 2019.
  27. 27,0 27,1 Connolly Kate (2020-01-13)։ «Climate activist turns down Siemens' offer of seat on energy board»։ theguardian.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-14 
  28. Plickert Philip (2019-02-16)։ «Grüne, Klimaschützer und Vielflieger»։ faz.net (գերմաներեն)։ Վերցված է 2020-01-14 
  29. Fleischhauer Jan (2019-02-21)։ «Der grüne Übermensch»։ spiegel.de (գերմաներեն)։ Վերցված է 2020-01-14 
  30. Straßner Alexander (2019-07-11)։ «Ein Hilfeschrei der Jugend? Eher ein Vorbote extremistischen Denkens»։ welt.de (գերմաներեն)։ Վերցված է 2020-01-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]