Լուիզա Նյորլունդ
Լուիզա Նյորլունդ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1854 |
Ծննդավայր | Beder Parish, Օրհուս, Դանիա |
Մահացել է | փետրվարի 1, 1919 (64 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | ուսուցչուհի, քաղաքական գործիչ և կանանց իրավունքների պաշտպան |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Կուսակցություն | Hovedstadens Radikale Venstre? |
Անդամություն | Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն, Դանիացի կանանց միություն, Kvindelig Fremskridtsforening? և Դանիացի սուֆրաժիստների կազմակերպություն |
Louise Nørlund Վիքիպահեստում |
Լուիզա Նյորլունդ (դան․՝ Louise Nørlund, նոյեմբերի 27, 1854, Beder Parish, Օրհուս, Դանիա - փետրվարի 1, 1919, Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆեմինիստ և պացիֆիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Նյորլունդը ծնվել է 1854 թվականին, ֆերմեր և Դանիայի խորհրդարանի պատգամավոր Միկկել Հասլե Քրիստիանսենի և Աննե Յակոբսդատերի ընտանիքում։ 1881 թվականին Լուիզան ամուսնացել է լրագրող և հրապարակախոս Նիլս Ենսեն Նյորլունդի հետ, բայց 1892 թվականին նրանք ամուսնալուծվել են և Նիլս Նյորլունդի մահից հետո Լուիզան ստիպված է եղել մեծացնել և դաստիարակել դստերը՝ Ագնեսին։
Քաղաքականությամբ Լուիզան հետաքրքրվել է դեռ պատանեկան տարիներից, քանի որ արմատական դեմոկրատները հաճախ էին հավաքվում նրա հայրական տանը։ Վերապատրաստման դասընթացներից հետո (Beyer, Bohrs og Femmers Kursus) քննություն է հանձնել և աշխատանքի անցել Larslejstrædes Skole-ում որպես ուսուցիչ, որտեղ աշխատել է 1878-1910 թվականներին։ 1891 թվականին մասնակցել է Kbh.s Kommunelærerindeforening-ի (Կոպենհագենի ուսուցիչների ասոցիացիա) հիմնադրմանը։ Լուիզան ներգրավվել է նաև պացիֆիստական շարժման մեջ և դարձել Dansk Fredsforening (Դանիական խաղաղության շարժում) կազմակերպության անդամ, որտեղ եղել է հռետոր և քարտուղար, իսկ 1915 թվականին ընտրվել է Հաագայի Կանանց խաղաղության միջազգային կոնգրեսի պատվիրակ, որտեղ է հիմնադրվել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային միությունը[1]։
Սակայն Լուիզան ավելի հայտնի է եղել իր ֆեմինիստական գործունեությամբ։ Եղել է Dansk Kvindesamfund (Դանիական կանանց ասոցիացիա) կազմակերպության անդամ, որն իր տեսակի մեջ առաջինն է եղել Դանիայում։ Լուիզան եղել է շատ ակտիվ անդամ և շատ բան է արել ասոցիացիան մասսայականացնելու համար։ Չցանկանալով համակերպվել կանանց ընտրական իրավունքի վերաբերյալ Dansk Kvindesamfund-ի անվճռականությանը՝ նա դարձել է Kvindelig Fremskridtsforening («Կանանց զարգացման միություն») կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Նաև աջակցել է Լինա Լուպլաուին Kvindevalgretsforeningen-ի (Դանիացի սուֆրաժիստների կազմակերպություն) ստեղծման գործում և 1891-1894 թվականներին դարձել է դրա նախագահը։ Այդ կազմակերպությունը լուծարվել է 1898 թվականին, և Լուիզան հիմնադրել է Danske Kvindeforeningers Valgretsudvalg, որը հետագայում վերանվանվել է Danske Kvindeforeningers Valgretsforbund («Կանանց ընտրական իրավունքի միացյալ դանիական շարժում») և միացել Կանանց միջազգային միությանը։ Լուիզան եղել է Դանիայի պատվիրակը Բեռլինում (1904), Ամստերդամում (1908), Բուդապեշտում (1913) կայացած կանանց ընտրական իրավունքի վերաբերյալ միջազգային կոնգրեսներում։ 1909 թվականից Լուիզան հրաժարվել է Danske Kvindeforeningers Valgretsforbund-ում իր ակտիվ մասնակցությունից. նրան փոխարինել է Էլինա Հանսենը։
1890-1904 թվականներին Լուիզան եղել է նաև Լիբերալ կուսակցության անդամ, բայց հետագայում հեռացել է և դարձել Սոցիալ-դեմոկրատների թեկնածուն 1909 թվականն կայացած Կոպենհագենի համայնքային ընտրություններում, բայց առողջական նկատառումներից ելնելով ստիպված է եղել հանել իր թեկնածությունը։ Լուիզա Նյորլունդը մահացել է 1919 թվականին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Նյորլունդ» հոդվածին։ |
|