Լուիզա Կուեստա
Լուիզա Կուեստա իսպ.՝ María Luisa Cuesta Vila | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1925 |
Ծննդավայր | Soriano Department, Ուրուգվայ[1] |
Մահացել է | նոյեմբերի 21, 2018[2] (93 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | Ուրուգվայ |
Մասնագիտություն | իրավապաշտպան |
Երեխաներ | Նեբիո Արիել Մելո Կուեստա |
Luisa Cuesta Վիքիպահեստում |
Մարիա Լուիզա Կուեստա Վիլա (անգլ.՝ Maria Luisa Cuesta Vila, մայիսի 26, 1925, Soriano Department, Ուրուգվայ[1] - նոյեմբերի 21, 2018[2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի իրավապաշտպան։ Լուիզա Կուեստա իրեն նվիրեց Ուրուգվայի ռազմական դիկտատուրայի ընթացքում ձերբակալված անհայտ կորածների որոնմանը։ Նրա որդին՝ Նեբիո Մելո Կուեստան, անհետացել էր ռազմական դիկտատուրայի ժամանակահատվածում և համարվում է անհետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Կուեստան ծնվել է 1920 թվականին, Սորիանո քաղաքում, որտեղ աշխատել է թերթերի և ներկերի պատրաստման արտադրամասում մինչև 1973 թվականի հունիսը։ Այնուհետև նրան ձերբակալեցին, և նա գտնվում էր բանտում 1973 թվականի հունիսի 28-ից մինչև 1974 թվականի հունվարի 31-ը՝ թիվ 5 հետևակային գումարտակում[3]։
Նրա որդին՝ Նեբիո Մելո Կուեստան, կնոջ և դստեր հետ աքսորվեց Արգենտինա։ 1976 թվականին Նեբիոին առևանգեցին և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկության չկար։ Լուիզա Կուեստան սկսեց որոնել իր որդուն[4][5]։
1985 թվականին կազմավորվեց «Բանտարկված և անհետ կորած ուրուգվայցիների մայրեր և ընտանիքը» (անգլ.՝ Family of Uruguayans Detained Disappeared was formed) խումբը[6]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի օգոստոսի 30-ին Հանրապետության համալսարանը նրան շնորհեց դոկտոր Հոնորիս Կաուզի կոչում` արժեքների ձևավորման և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար[4][7][8]։
2014 թվականի մարտի 7-ին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Ուրուգվայի փոստային ծառայությունը թողարկեց նամականիշ` նվիրված Լուիզա Կուեստեի հիշատակին[9]։
2015 թվականի ապրիլի 20-ին Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը թիվ 1694/15 որոշմամբ հուշատախտակ տեղադրեց Լուիզա Կուեստայի պատվին՝ Դ քաղաքապետարանի Հասարակական կենտրոնի շենքի վրա, որը տեղակայված է Կազավալլեի նախկին պոլիկլինիկայի շենքում[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://cienciassociales.edu.uy/departamentos/fallecio-luisa-cuesta/
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.elpais.com.uy/informacion/sociedad/fallecio-luisa-cuesta-referente-busqueda-desaparecidos.html
- ↑ «Falleció Luisa Cuesta, activista por los Derechos Humanos. Tenía 98 años». Montevideo Portal (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ 4,0 4,1 «¿Quién es Luisa Cuesta?». www.portaltnu.com.uy (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ ElPais. «Falleció Luisa Cuesta, referente de los derechos humanos en Uruguay». Diario EL PAIS Uruguay (spanish). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Falleció Luisa Cuesta – Facultad de Ciencias Sociales» (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ http://www.universidad.edu.uy/prensa/renderItem/itemId/33662/refererPageId/12 Արխիվացված 2020-03-28 Wayback Machine Doctorado Honoris Causa para Luisa Cuesta por su aporte a la formación de valores
- ↑ https://www.fhuce.edu.uy/index.php/destacados/2826-doctorado-honoris-causa-para-luisa-cuesta-por-su-aporte-a-la-formacion-de-valores Արխիվացված 2020-03-28 Wayback Machine Destacados LUISA CUESTA: DOCTORA HONORIS CAUSA
- ↑ https://www.presidencia.gub.uy/comunicacion/comunicacionnoticias/correo-uruguayo-emision-postal-luisa-cuesta Correo Uruguayo rinde homenaje a Luisa Cuesta
- ↑ http://www.montevideo.gub.uy/aplicacion/resoluciones «Resoluciones. Intendencia de Montevideo.»