Լուիզա Գեգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Գեգա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Luiza Gega
Ազգություն՝ալբանացի
Մասնագիտացում՝թեթև ատլետ
Երկիր՝ Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 5, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր՝Ալբանիա Դիբարի շրջան, Ալբանիա
Մարզիչ(ներ)՝Տաուլանտ Ստերմասի
158 սմ
Քաշ՝50 կգ

Լուիզա Գեգա (ալբ․՝ Luiza Gega, նոյեմբերի 5, 1988(1988-11-05)[1], Okshtun i Madh, Ալբանիա[2]), ալբանացի թեթև ատլետ, ով հանդես է գալիս վազք միջին տարածությունում (800, 1500 և 3000 մետր) և ստիպլ-չեյս մարզաձևերում. այդ կատեգորիաներից յուրաքանչյուրում դարձել է Ալբանիայի ռեկորդակիր։ Տիրանայի մարզական համալսարանի շրջանավարտ է (գիտությունների մագիստրոս)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի Եվրոպայի առաջնության երրորդ լիգայի մրցություններում հաղթել է իր երկու վազքատարածություններում՝ դառնալով հայրենի երկրի միակ ներկայացուցիչը, որ մրցանակի է արժանացել առաջնությունում։ Լուիզա Գեգան մասնակցել է 2011 թվականի Եվրոպայի՝ շինության ներսում անցկացվող առաջնությանը, որ տեղի է ունեցել Փարիզում։ 800 մետր տարածությունում իր նախնական վազքը նա ավարտել է վերջինը, սակայն սահմանել է անձնական ռեկորդ։

2011 թվականի Ալբանիայի առաջնությունում ազգային ռեկորդներ է սահմանել 800 մետր (2.02,94) և 3000 մետր խոչընդոտներով (9.54,72) վազքատարածություններում։ Նույն թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում ստիպլ-չեյս վազքատարածությունն անցել է 10.02,88 վայրկյանում՝ դառնալով երկրորդը երրորդ լիգայում։ 1500 մետր վազքատարածությունում նա գրավել է առաջին տեղը (4.19,50)։ Այդ մրցանակային տեղերի կրկին միակն էին Ալբանիայի համար։

Բալկանների թեթև ատլետիկայի առաջնությունում՝ 2011 թվականի հուլիսի 2-ին, Լուիզա Գեգան ոսկե մեդալի է արժանացել 1500 մետր վազքատարածությունում՝ սահմանելով անձնական ռեկորդ (4.14,22)[3]: Հաջորդ օրը երկրորդ տեղն է գրավել ստիպլ-չեյսում[4]։

Լուիզա Գեգան 2011 թվականին Շենչժենում անցկացվող ամառային Ունիվերսիադայի ժամանակ 800 մետր վազքատարածությունում հասել է կիսաեզրափակիչ, որտեղ դարձել է յոթերորդը՝ ցույց տալով 2.04,13 արդյունք[5]։

2011 թվականի աշխարհի առաջնությունում, որ անցկացվում էր Դեգուում, Լուիզա Գեգուն Ալբանիայի միակ ներկայացուցիչն էր[6]։ 800 մետր տարածությունում նախնակա վազքի ժամանակ նա եղել է հինգերորդը (2.03,21), ինչը նրան թույլ չի տվել շարունակել մասնակցությունը։

2012 թվականի ձմեռային մրցաշրջանում Լուիզա Գեգան Բալկանների առաջնությունում հաղթել է 1500 մետր վազքատարածությունում՝ սահմանելով Ալբանիայի նոր ռեկորդ (4.10,75)[7]: Սակայն աշխարհի՝ շինության ներսում անցկացվող առաջնությունում, որ նույնպես տեղի է ունեցել Ստամբուլում, ցույց է տվել 4.13,45 արդյունք, ինչի պատճառով չի կարողացել մասնակցել եզրափակչին։

2014 թվականի աշխարհի՝ շինության ներսում անցկացվող առաջնությունում գրավել է յոթերորդ տեղը (4.08,24)[8]:

2015 թվականի մայիսի 15-ին Դոհայում անցկացվող Ադամանդե լիգայի առաջնությունում Լուիզա Գեգան թարմացրել է ազգային ռեկորդը 1500 վազքատարածությունում (4.02,63)[9]:

Լուիզա Գեգան մասնակցել է 2015 թվականի Եվրոպական խաղերի թիմային առաջնությանը, որ անցկացվում էր Բաքվում. այդտեղ նա հաղթել է 1500 մետր վազքատարածությունում՝ սահմանելով Եվրոպայի խաղերի ռեկորդ՝ 4.11,58[10], իսկ 800 մետր վազքատարածությունում զբաղեցրել է երկրորդ տեղը (2.02,36)[11]:

2015 թվականի աշխարհի առաջնությունում, որ անցկացվում էր Պեկինում, նախընտրական փուլում գրավել է 21-րդ տեղը և դուրս մնացել մրցությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Athletics database
  2. 2,0 2,1 Luiza Gega Given 'Honorary Citizen' Title in Bulqiza
  3. Կանանց վազքի արդյունքները 1500 մետր տարածությունում (2 հուլիսի, 2011) Արխիվացված 2011-07-08 Wayback Machine(անգլ.)
  4. Կանանց ստիպլ-չեյսի արդյունքները (2 հուլիսի, 2011) Արխիվացված 2011-07-08 Wayback Machine(անգլ.)
  5. Կանանց երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները 800 մետր վազքատարածությունում (17 օգոստոսի, 2011) Արխիվացված 2011-10-07 Wayback Machine(անգլ.)
  6. FSHA: Luiza Gega, e vetme në Botërorin e Daegusë Հրապարակում AlbanianSport.net կայքում (3 օգոստոսի, 2011 թվական)(ալբ.)
  7. 2012 թվականի Բալկանների՝ շինության ներսում անցկացվող թեթև ատլետիկայի առաջնությունում կանանց ցույց տված արդյունքները Արխիվացված 2012-02-27 Wayback Machine(անգլ.)(թուրքերեն)
  8. Կանանց վազքի արդյունքները 1500 մետր տարածությունում (8 մարտի, 2014)(չաշխատող հղում)(անգլ.)
  9. Դոխայում անցկացվող Ադամանդե լիգայի առաջնությունում սահմանված ռոկերդների ցանկ (15 մայիսի, 2015)(անգլ.)
  10. Կանանց վազքի արդյունքները 1500 մետր տարածությունում (21 հունիսի, 2015) Արխիվացված 2015-06-24 Wayback Machine(անգլ.)
  11. Կանանց վազքի արդյունքները 800 մետր տարածությունում (20 հունիսի, 2015) Արխիվացված 2015-06-24 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Գեգա» հոդվածին։