Jump to content

Լուիզա Բրախման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Բրախման
Ծնվել էփետրվարի 9, 1777(1777-02-09)[1]
ԾննդավայրRochlitz, Գերմանիա
Վախճանվել էսեպտեմբերի 17, 1822(1822-09-17)[1] (45 տարեկան)
Վախճանի վայրՀալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն
Գրական անունKlarfeld[2] և Sternheim[2]
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունԳերմանիա
 Louise Brachmann Վիքիպահեստում

Կարոլինա Լուիզա Բրախման ( գերմ.՝ Karoline Louise Brachmann ; փետրվարի 9, 1777(1777-02-09)[1], Rochlitz, Գերմանիա - սեպտեմբերի 17, 1822(1822-09-17)[1], Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն), 18-19-րդ դարերի գերմանացի կին գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Բրախմանը ծնվել է 1777 թվականի փետրվարի 9-ին Սաքսոնիայի Ռոխլիցե քաղաքում[3]։

1793 թվականին, ծանոթանալով ճանաչված բանաստեղծ Նովալիսի հետ, բացահայտել է, որ ինքը բանաստեղծական շնորհ ունի։ Նովալիսը նրան ծանոթացրել է Ֆրիդրիխ Շիլլերի հետ, և անվանի բանաստեղծը հրապարակել է նրա բանաստեղծություններից մի քանիսը «Horen» ու «Musenalmanach» ալմանախներում և քաջալերիչ խոսք ասել նրա բանաստեղծական օժտվածության մասին[4]։

1800 թվականի սեպտեմբերին, ցանկանալով ինքնասպան լինել, Լուիզա Բրախմանը դուրս է նետվել հայրական տան պատուհանից, բայց չի մահացել և երկարատև բուժումից հետո նորից ոտքի է կանգնել[4]։

1820 թվականին Վայսենֆելդում սիրահարվելով մի երիտասարդի, նրա հետ մեկնել է Վիեննա։ Սակայն այդ սիրավեպը ողբերգական ավարտ է ունեցել. 1822 թվականի սեպտեմբերի 17-ին, զգալով իր լիակատար խաբված լինելը, Լուիզան նետվել է Զալե գետի ջրերը և ինքնասպան եղել[4]։

Լուիզա Բրախմանն աչքի էր ընկնում արտասովոր բեղմնավորությամբ: Հատկապես շատ է գրել վիպակներ ու պատմվածքներ, բայց, ըստ ESBE-ի, այդ ոլորտում նա « չի բարձրացել միջակության մակարդակից »: Շատ ավելի արժեքավոր են նրա քնարական բանաստեղծությունները («Gedichte», Leipz., 1800; 2-րդ հրատարակություն, 1808 թ.), որոնք վկայում են վառ երևակայության և մաքուր ու նրբագեղ տաղաչափություն կիրառելու կարողության մասին[4]:

Նրա հատընտիր բանաստեղծությունները (« Auserlesene Dichtungen », 4 հատոր, Լայպցիգ, 1824; նոր հրատարակություն՝ 1834 թ.), հեղինակի կենսագրությամբ, հրատարակվել են Շյուտցի կողմից: Մեթուսաիլ Մյուլլերը հրատարակել է Բրախմանի « Auserlesene Erzählungen und Novellen»-ը (Լայպցիգ, 1825)՝ որպես այդ ժողովածուի հինգերորդ և վեցերորդ հատորներ[4]:

Ընտրյալ մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Բրախմանի հրատարակված երկերը՝ ըստ An Encyclopedia of Continental Women Writers[5]էջ 186–187.

  • Lyrische Gedichte, 1800.
  • Gedichte, 1808.
  • "Einige Züge aus meinem Leben in Beziehung auf Novalis"
  • Romantische Blüten, (Վիեննա, 1817)
  • Das Fottesurteil. Rittergedicht in fünf Gesängen, 1818.
  • Novellen und kleine Romane, (Լայպցիգ, 1819)
  • Schilderungen aus der Wirklichkeit, (Լայպցիգ, 1820)
  • Novellen, (Նյուրնբերգ, 1822)
  • Romantische Blätter, (Վիեննա, 1823)
  • Verirrungen oder Die Macht der Verhältnisse, novel, 1823.
  • Auserlesene Dichtungen von L.B., F.K.J. Schütz, ed., 2 volumes, 1824.
  • Erzählungen und Novellen, F.K.J. Schütz, ed., 4 volumes, 1825.
  • Auserlesene Erzählungen und Novellen, K.L.M. Müller, ed., 4 volumes, 1825–1826.

Թարգմանություն.

  • The Three Sons [Die drei Söhne], 1827.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  2. 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Брахманн, Луиза-Каролина». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 1 2 3 4 5 «Брахманн, Луиза-Каролина». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)Брахманн, Луиза-Каролина // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). СПб., 1890—1907. Категория:Материалы ЭСБЕ
  5. Wilson, Katharina M. (1991). An Encyclopedia of Continental Women Writers. New York and London: Garland Publishing, Inc.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Բրախման» հոդվածին։