Jump to content

Լուիզա Ատկինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Ատկինսոն
Ծննդյան անունանգլ.՝ Caroline Louisa Waring Atkinson[1]
Ծնվել էփետրվարի 25, 1834(1834-02-25)[2]
ԾննդավայրSutton Forest
Վախճանվել էապրիլի 28, 1872(1872-04-28)[3] (38 տարեկան)
Վախճանի վայրSutton Forest
Մասնագիտությունծաղիկներ պատկերազարդող, բնագետ, botanical collector, գրող, բուսաբան, լրագրող և գիտական պատկերազարդող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Colony of New South Wales
ԱշխատավայրThe Sydney Morning Herald
ԱմուսինJames Snowden Calvert?
 Louisa Atkinson Վիքիպահեստում

Քերոլայն Լուիզա Ուարինգ Ատկինսոն (անգլ.՝ Caroline Louisa Waring Atkinson, փետրվարի 25, 1834(1834-02-25)[2], Sutton Forest - ապրիլի 28, 1872(1872-04-28)[3], Sutton Forest), ավստրալիացի գրող, բնագետ և նկարազարդող։ Չնայած նա իր կյանքի ընթացքում հայտնի էր իր գեղարվեստական գրականությամբ, նրա երկարատև նշանակալիությունը կապված է իր կատարած բուսաբանական աշխատանքի հետ[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ավստրալիայում։ Նրա հայրը մայրցամաքի գյուղատնտեսության մասին առաջին գրքերից մեկի հեղինակն է («Հաշվետվություն Նոր Հարավային Ուելսի գյուղատնտեսության և արածեցման մասին», 1826)։ Մահացել է, երբ Լուիզան 8 շաբաթական էր[5]։ Մայրը նաև պատմություններ էր գրում երեխաների համար։ Ստացել է տնային կրթություն։

Մանուկ հասակից տառապում էր սրտի հիվանդությամբ։ Մահացել է երեխայի լույս աշխարհ գալուց մի քանի օր անց։

Գիտական և ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Ատկինսոնը համարվում է 19-րդ դարի Ավստրալիայի առաջատար բուսաբաններից մեկը։ Նա մի քանի ուղևորություն է կատարել դեպի Ավստրալիայի հեռավոր շրջաններ, որտեղ ուսումնասիրել է բուսական և կենդանական աշխարհը։

Նա կենդանաբան էր, տաքսիդերմիստ։ Բուսաբանության հանդեպ նրա սերը արտահայտվում էր իր ողջ բազմազանությամբ։ Նրան են վերագրվում Կապույտ լեռներում և Նոր Հարավային Ուելսի հարավում աճող մի քանի նոր բույսերի տեսակների հայտնաբերումը։ Նրա պատվին անվանակոչվել են Atkinsonia, Erechtites atkinsoniae և Epacris calvertiana, ինչպես նաև fern D. atkinsonii բույսերը։

Նա իր աշխատանքները պատկերազարդել է կենդանիների, թռչունների, միջատների, սողունների պատկերներով, նկարել է լանդշաֆտներ։

Հոդվածներ է գրել «The Sydney Morning Herald» և «Horticultural Magazin» ամսագրերում։

Ատկինսոնը նաև Ավստրալիայի առաջին կին գրողներից է։ Ավստրալուհի կնոջ գրած առաջին՝ «Gertrude the Emigrant» (1857) վեպի հեղինակն է։

Ընտրված մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gertrude the Emigrant: A Tale of Colonial Life by an Australian Lady (1857)
  • Cowanda: The Veteran’s Grant: an Australian Story by the Author of Gertrude (1859)
  • Debatable Ground of the Carlillawarra Claimants (1861)
  • Myra (1864)
  • Tom Hellicar’s Children (1871)
  • Bush Home
  • Tressa’s Resolve (1872)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Maroske S., Vaughan A. Ferdinand Mueller’s female plant collectors: a biographical register // Muelleria / A. Robinson, J. H. Willis, R. B. Filson, H. Aston, D. Foreman[Melbourne, Australia], AUS: Royal Botanic Gardens Melbourne, 2014. — Vol. 32. — P. 92—172. — ISSN 0077-1813; 2204-2032doi:10.5962/P.295690
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. «Atkinson, C. Louisa W., botanical collector». Council of Heads of Australasian Herbaria Australian National Herbarium Biographical Notes. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  5. Lawson (1988) p. 69, 73, 79, 74, 75, 76, 71, 81, 72

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Ատկինսոն» հոդվածին։