Լուդոգորեց ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուդոգորեց
PFC Ludogorets Razgrad.png
Ամբողջական անուն Професионален Футболен Клуб Лудогорец 1945
Մականուն(ներ) Орлите (Արծիվներ)
Հիմնադրում հունիսի 18, 2001
Երկիր Flag of Bulgaria.svg Բուլղարիա
Մարզադաշտ Լուդոգորեց Արենա
Տարողունակություն 9,000
Տեր Կիրիլ Դոմուսչիև
Նախագահ Ալեքսանդր Ալեքսանդրով
Մարզիչ Դիմիտր Դիմիտրով
Կայք
Լիգա Բուլղարիայի առաջնություն
2016-17 1-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Լուդոգորեց (բուլղար․՝ ПФК Лудогорец Разград), բուլղարական ֆուտբոլային ակումբ Ռազգրադ քաղաքից։ Ակումբը ստեղծվել է 2001 թվականին և ներկայումս հանդես է գալիս Բուլղարիայի առաջնությունում։

Իր առաջին՝ 2011-12 մրցաշրրջանում Բուլղարիայի բարձրագույն դիվիզիոնում Լուդոգորեցը տրեբլ նվաճեց՝ հաղթելով Բուլղարիայի առաջնությունը, Բուլղարիայի գավաթը և Բուլղարիայի սուպերգավաթը՝ դառնալով երկրորդ ֆուտբոլային ակումբը աշխարհում, որը բարձրագույն դիվիզիոն բարձրանալու իր առաջին մրցաշրջանում տրեբլ է նվաճել։ 2013-14 մրցաշրջանում Լուդոգորեցը հասավ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ, իսկ 2014-15 մրցաշրջանում դարձավ երկրորդ բուլղարական ակումբը՝ Լևսկի Սոֆիայից հետո, որը հանդես է եկել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։ Այդ մրցաշրջանում ակումբը դարձավ առաջին բուլղարական թիմը, որը միավոր է վաստակել Չեմպիոնների Լիգայում՝ հաղթելով Բազելին 1-0 հաշվով։

Բարձրանալով բարձրագույն դիվիզիոն՝ Լուդոգորեցը 6 տարի անընդմեջ հաղթեց Բուլղարիայի առաջնությունը։ Բացի այդ, 2-ական անգամ հաղթեց Բուլղարիայի գավաթը և Բուլղարիայի սուպերգավաթը։

Ակումբի անունը տրվել է այն շրջանի պատվին, որտեղ գտնվում է Ռազգրադ քաղաքը՝ Լուդոգորիեի, որը գտնվում է Բուլղարիայի հյուսիս-արևելքում։ Լուդոգորեցի մականունը Արծիվներ է, և 2014 թվականին՝ Եվրոպայի Լիգայի Լացիոյի դեմ խաղից առաջ թիմը ներկայացրեց իրական արծիվ։ Խորհրդանիշը կոչվեց Ֆորտունա։

Լուդոգորեցի ավանդական գույները կանաչն ու սպիտակն են։ Թիմը տնային հանդիպումներն անցկացնում է Լուդոգորեց Արենայում, որը տեղավորում է 9,000 հանդիսական և ներկայումս ընդլայնվում է մինչև 12,500 հանդիսական։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]