Լուգոյի ռոմանական մուրալյաներ
Տեսակ | քաղաքի պատ և հուշարձան |
---|---|
Վարչական միավոր | Լուգո[1] |
Երկիր | ![]() |
Կայք | lugo.es |
![]() | |
![]() | |
Ancient Roman walls of Lugo Վիքիպահեստում |
![]() | |
Roman walls of Lugo* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | Իսպանիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2000 (24-րդ նստաշրջան) |
Համար | 987 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Լուգոյի ռոմանական մուրալյաներ (Լուգոյի ռոմանական պատեր, իսպ.՝ Muralla romana de Lugo), Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի Լուգո քաղաքում գտնվող 3-րդ դարում կառուցված 2 կիլոմետր երկարությամբ հին հռոմեական պաշտպանական պատեր, որոնք դեռևս անձեռնմխելի են: 2000 թվականին պատերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում՝ որպես Արևմտյան Եվրոպայի «ուշ հռոմեական շրջանի լավագույն օրինակ»[2]: 1921 թվականին պատերն ընդգրկվել են Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural)[3]: 2007 թվականի հոկտեմբերի 6-ին պատերը դարձել են Չինական մեծ պարիսպի քույր պարիսպը[4]:
Պատերի վրա գտնվող ճեմուղին այցելուներին հնարավորություն է տալիս զբոսնել պատերի ամբողջ երկայնքով: Քաղաքում գործում է պատերին նվիրված այցելությունների կենտրոնը՝ Centro de Interpretación de la Muralla: 2000 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելուց հետո Լուգոյում կազմակերպվում է հռոմեական անցյալին նվիրված Arde Lucus ամենամյա փառատոնը:
Քաղաքային պատերը կառուցվել են 263-276 թվականներին հռոմեական Լուկուս Օգոստի քաղաքը (այժմ՝ Լուգո) տեղական ցեղերից և գերմանական զավթիչներից պաշտպանելու համար: Պատերը կազմում են ամրաշինության համալիրի մի մասը, որը նաև ներառում է խրամ: Պատերի ամբողջ երկարությունը կազմում է 2120 մետր՝ ընդգրկելով 34.4 հեկտար տարածք: Ամբողջ քաղաքը պատերով ներփակված չէ. քաղաքի հարավարևելյան հատվածը պաշտպանված չէ, մինչդեռ չօգտագործվող մասերը ներփակված են պատերով[2][5]:
Պատերի լայնությունը կազմում է 4.2 մետր, բարձրությունը տատանվում է 8-12 մետր: Որպես շինանյութ օգտագործվել է մանրախիճ, հղկված գետաքար, ավերված շենքերի վերամշակված քարեր՝ շաղախված բետոնաջրով[2][5]:
Պատերի վրա կան 10 դարպասներ, որոնցից 5-ը ստեղծվել են հռոմեական ժամանակաշրջանում, մյուս հինգն ավելացվել են 1853 թվականից հետո՝ տեղավորելու քաղաքի ընդլայնված բնակչությանը: Հինգ բնօրինակ դարպասներից լավ են պահպանվել Porta Falsa և Porta Miña դարպասները, վերջինիս վրա պահպանվել է երկու աշտարակները միացնող կամարակապը: Հինգ սանդուղքներն ու շեղ մակերեսը հնարավորություն են տալիս քայլելու պատերի ցածր եզրապատերով: Պատերի միջև կան բազմաթիվ սանդուղքներ, որոնցով կարելի է բարձրանալ աշտարակներ[2][5]:
Բնօրինակ աշտարակներից 49-ը մնացել են անձեռնմխելի: Աշտարակները կառուցվել են պատերի երկայնքով անկանոն պարբերականությամբ: Նրանք բաղկացած են երկու հարկից, հիմնականում կիսաշրջանաձև են: Պատերի միջև աշտարակների համար նախատեսված բացակները տարբեր են՝ 5,35 մետրից 12,80 մետր: Աշտարակների կառուցման համար օգտագործվել են տարբեր շինանյութեր[2]:
Միջին դարերում ուխտավորները Սանտյագո դե Կոմպոստելա գնալիս անցել են Լուգոյի պատերի վրայով, հավանաբար՝ Porta Mina դարպասով[5]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=es&srlang=es&srid=RI-51-0000191 — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 "Roman walls of Lugo", UNESCO World Heritage Centre
- ↑ "Muralla Romana de Lugo", Comunidad Autónoma de Galicia (Spanish)
- ↑ "China y Lugo hermanan sus murallas", La Voz de Galicia, 7 February 2007 (Spanish)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 "Lugo City Walls in Lugo, Spain", Spain.info
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լուգոյի ռոմանական մուրալյաներ կատեգորիայում։ |