Լորկայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորկայի ամրոց
իսպ.՝ Castillo de Lorca
Նկարագրություն
Տեսակդղյակ և պատմական խումբ
Վարչական միավորԼորկա[1]
Երկիր Իսպանիա[1]
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Lorca Վիքիպահեստում

Լորկայի ամրոց (իսպ.՝ Castillo de Lorca), միջնադարյան պաշտպանական կառույց Իսպանիայի Մուրսիա պրովինցիայի Լորկա քաղաքում։ Այն ունի 640x120 քառ. մետր չափեր և ամենամեծ ամրոցներից մեկն է Մուրսիա պրովինցիայում։ 1964 թվականի մարտի 5-ին հայտարարվել է Իսպանիայի պատմամշակութային հուշարձան և ստացել է RI-53-0000044 գրանցման համարը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամրոցի ներկայիս տարածքը բնակեցված է եղել նոր քարի դարից։ 1999-2011 թվականներին պեղումներ են անցկացվել ամրոցում ու նրան հարող տարածքներում։ Դրանց արդյունքում պարզվել է, որ այդ տարածքում քաղաք է գոյություն ունեցել բրոնզի դարում։ Պեղումների արդյունքում այդտեղ հայտնաբերվել են գերեզմանոցներ, տներ ու պատեր։

Ամրոցի հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Այն կառուցվել է 9-15-րդ դարերում։ Ռեկոնկիստայի ընթացքում այն ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել Պիրենեյան թերակղզու հարավ-արևելքում։ Երկար ժամանակ ամրոցը համարվել է անմատչելի, սակայն 1244 թվականին այն գրավել են Դոն Ալֆոնսոյի զորքերը, ով մի քանի տարի անց դարձել է Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո X: Վերջինիս օրոք ամրոցը վերակառուցվել է. կառուցվել են Ալֆոնսինա և Էսպոլոն կոչվող աշտարակները, ամրացվել են պատերը։ Արդյունքում մուսուլմանների կողմից կառուցված պալատից պահպանվել են միայն հիմքերն ու muro del Espaldón կոչվող պատերը։ Հետագա երկուսուկես դարերի ընթացքում ամրոցը՝ որպես պաշտպանական կառույց, ծառայել է քրիստանյաներին և եղել դիտակետ Գրանադայի ամիրայության հետ սահմանի վրա։

Հետագայում ամրոցը զբաղեցրել են հրեաները։ 1492 թվականին Գրանադայի գրավումից և սահմանի վերացումից հետո Լորկայի ամրոցը կորցրել է իր ռազմավարական նշանակությունը։ Ֆերդինանդի ու Իզաբելայի՝ հրեաների վտարելու հրամանից հետո ամրոցը դատարկվել է։ 18-րդ դարում այն մնացել է լքված, սակայն 19-րդ դարում՝ Իսպանիայի անկախության պատերազմի ժամանակ, վերակառուցվել է, ինչի արդյունքում կորցրել է իր միջնադարյան տեսքը։

1931 թվականի հունիսի 4-ին Լորկայի ամրոց հայտարարվել է Իսպանիայի ազգային հուշարձան, ինչպես նաև ընդգրկվել է մշակութային հետաքրքրություն ներկայացնող վայրերի ցանկում[2]։ Զբոսաշրջիկների համար ամրոցի տարածքում տեղի են ունենում միջնադարյան թեմատիկայով բեմադրություններ։

Ամրոցի պատերը զգալի վնասվել են 2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Sobre el castillo de Lorca y el parador de turismo». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  3. M. Carmen Cruz. «Minuto a minuto: El funeral por las víctimas será esta tarde en el recinto de Santa Quiteria». RTVE.es. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  4. El terremoto de Lorca causa la «mayor catástrofe» patrimonial en Europa en los últimos años

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորկայի ամրոց» հոդվածին։