Լորետո Կասկալես Մարտինես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորետո Կասկալես Մարտինես
Loreto Cascales Martínez
(Loreto Cascales) Constitución comisión modelo policial2.jpg
Դրոշ
Իսպանիայի Կորտեսի պատգամավոր
 հուլիսի 12, 2016
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 22, 1977(1977-01-22) (43 տարեկան)
Ծննդավայր Սանտա Պոլա
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Loreto Cascales Martínez

Լորետո Կասկալես Մարտինես (իսպ.՝ Loreto Cascales Martínez, հունվարի 22, 1977(1977-01-22), Սանտա Պոլա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի 11-րդ և 12-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորետո Կասկալես Մարտինեսը ծնվել է 1977 թվականի հունվարի 22-ին Սանտա Պոլա քաղաքում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո սովորել է անգլիական բանասիրություն։ Համալսարանական կրթությունն ավարտելուց հետո դարձել է Իսպանիայի Ժողովրդական կուսակցության անդամ և վերջինիս կազմում 2003 թվականին առաջադրվել է, որպես Սանտա Պոլայի քաղաքապետի թեկնածու։

Ստանալով ձայների մեծամասնություն՝ նույն թվականին Լորետո Կասկալես Մարտինեսն ընտրվում է Սանտա Պոլայի քաղաքապետ։ Որպես քաղաքապետ պաշտոնավարել է մինչև 2015 թվականը։ 2007 թվականին դարձել է Ալիկանտեի մարզային խորհրդի անդամ։

Լորետո Կասկալես Մարտինեսը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է նաև 2007 և 2011 թվականին[1]։ 2015 թվականին քաղաքապետի պաշտոնում վերընտրվելուց հետո հրաժարական է տվել և նախապատրաստվել 2015-2016 թվականների ընդհանուր ընտրություններին։ 2016 թվականի հուլիսի 12-ին դարձել է Իսպանիայի Թագավորության կորտեսի պատգամավոր[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]