Լորետա Գրաուժինենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորետա Գրաուժինենե
լիտ.՝ Loreta Graužinienė
Loreta Graužinienė 2015-01-08.jpg
 
Կուսակցություն՝ Labour Party?
Կրթություն՝ Vytautas Magnus University Agriculture Academy?
Մասնագիտություն՝ հաշվապահ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 10, 1963(1963-01-10) (59 տարեկան)
Ծննդավայր Rokiškis, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Lithuania.svg Լիտվա
Ի ծնե անուն լիտ.՝ Loreta Šniokaitė

Լորետա Գրաուժինենե (լիտ.՝ Loreta Graužinienė, ի ծնե Շնյոկայտե (լիտ.՝ Šniokaitė), հունվարի 10, 1963(1963-01-10), Rokiškis, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի աուդիտոր, քաղաքական և հասարակական գործիչ, Լիտվայի Հանրապետության Սեյմի 22-րդ նախագահ, Լիտվայի աշխատանքի կուսակցության նախագահ։

2004 թվականից Լիտվայի Սեյմի անդամ է[1]։ 2009 թվականի Լիտվայի Հանրապետության նախագահի թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ավարտել է Ժեժմարյայ քաղաքի միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Լիտվայի գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1992 թվականին։

Աշխատանքային գործունեությունը սկսել է հաշվապահի պաշտոններում տորֆյանիկների յուրացման վարչությունում, «Ժիբուրիս» կոլտնտեսությունում, Ուկմերգե քաղաքի տեխնիկական գյուղատնտեսական միավորումում։ 1986 թվականից մինչև 1992 թվականը աշխատել է որպես տնտեսագետ Ուկմերգե քաղաքի կենցաղային ծառայությունների կոմբինատում։ Այդ ընթացքում ավարտել է Լիտվայի հաշվապահական հաշվառման և աուդիտի համալսարանը՝ ստանալով աուդիտորի մասնագիտություն (1997 թվական)։ 1992-1994 թվականներին աշխատել է «Պամուշիս» գյուղատնտեսական ընկերությունում։ 1994-2004 թվականներին աշխատել է գյուղատնտեսության բարձրագույն դպրոցում (ներկայումս՝ Ուկրաինայի տեխնոլոգիաների և բիզնեսի բարձրագույն դպրոց)։

Լատվիայի Սեյմի նախագահ Ինարա Մուրնիեցեի հետ

Մանկավարժական գործունեության հետ միաժամանակ զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ՝ հիմնադրելով սեփական անհատական ձեռնարկություն, որը Հաշվապահական ծառայություններ է մատուցում՝ հաշվապահական հաշվառում, ձեռնարկությունների գործունեության վերլուծություն, հարկման խորհրդատվություն և այլն։ 1998 թվականից ունի Լիտվայի ֆինանսների նախարարության լիցենզիա, որը աուդիտորի աշխատանքի իրավունք է տալիս։

Տիրապետում է ռուսերեն, լիտվերեն և գերմաներեն լեզուներին։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ 2004-2008, 2008-2012 և 2012-2016 թվականներին Լիտվայի Սեյմի անդամ։ Լիտվայի աշխատանքի կուսակցության անդամ է։ Այդ ընթացքում զբաղեցրել է Սեյմի խմբակցության նախագահի պաշտոնը, կուսակցության ղեկավարության պաշտոնները։

2009 թվականին մասնակցել է Լիտվայի Հանրապետության նախագահի ընտրություններին[2]։

2013 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած աշխատավորական կուսակցության համագումարում Լորետա Գրաուժինենեն ընտրվել է կուսակցության նախագահ[3]։ 2015 թվականի մարտի 17-ին այդ պաշտոնը թողել է քաղաքային ընտրություններում կուսակցության ցածր ցուցանիշների պատճառով[4]։

2013 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 14-ը եղել է Լիտվայի Սեյմի նախագահ[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը Յուլյուս Գրաուժինիս է (ամուսնալուծություն)։
Որդիներ Էյմանտաս (1987) և Յուլուս (2002)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]