Լորենցո Վալլա
Ծնվել է | 1407[1] Հռոմ, Պապական մարզ |
---|---|
Մահացել է | օգոստոսի 1, 1457[1] Հռոմ, Պապական մարզ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուղղություն | Հումանիզմ |
Մասնագիտություն | գրող, բանասեր, համալսարանի դասախոս, փիլիսոփա և Լատինական կաթոլիկ քահանա |
Հաստատություն(ներ) | Պավիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Պավիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | միջնադարյան լատիներեն և Medieval Italian? |
Ուսուցիչ | Լեոնարդո Բրունի Արետինո և Ջիովանի Աուրիսպա |
Աշակերտներ | Հուլիոս Պոմպոնիուս Լաետուս, Giovanni Garzoni? և Giuniano Maio? |
Lorenzo Valla Վիքիպահեստում |
Լորենցո Վալլա (Lorenzo Valla, 1407[1], Հռոմ, Պապական մարզ - օգոստոսի 1, 1457[1], Հռոմ, Պապական մարզ), իտալացի հումանիստ, պատմա-բանասիրական քննադատ։ Հիմնավորել է և պաշտպանել է էպիկուրեիզմի գաղափարը։ Բնական է համարում այն, ինչը ծառայում է ինքնապաշտպանությանը, հաճույքին, մարդու երջանկությանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորական և մորական կողմից Վալլան սերում էր կուրեալների ընտանիքից։ Հայրը՝ Լորենցո Լուկան եղել է փաստաբան։ 1420 թվականին հոր մահից հետո Վալլան մնաց մոր՝ Կատերինի և հորեղբայր՝ Մելխիորա Սկրիվանիի խնամակալության ներքո։ Մանկությունը և վաղ երիտասարդությունը նա անցկացրել է Մարտին V-ի կուրիայում, որտեղ այդ ժամանակ խմբավորվում էր հումանիստների խմբակը։
Վալլայի վրա մեծ ազդեցություն է ունեցել Քվինթիլիանուսը, որի «Բանախոսի կրթության մասին» աշխատությունը հայտնաբերել է 1416 թվականին: Վալլան Քվինթիլիանուսին գիտեր գրեթե անգիր և իր առաջին «Քվինթիլիանուսու համեմատությունը Կիկերոնի հետ» աշխատությունում (որը չի պահպանվել)չի վախեցել նրան վեր դասել հումանիստների Աստծուց՝ Կիկերոնից։ Չստանալով կուրիում տեղ Վալլան տեղափոխվում է Պավիա, որտեղ դասավանդել է մասնավոր դպրոցում 1429 թվականին, իսկ 1431 թվականին ինստիտուտում։
1435 թվականից Վալլան դառնում է նեապոլիտանական թագավոր Ալֆոնս V Մեծահոգու քարտուղարը, քանի որ Ալֆոնսը թշնամացել էր պապական կուրիայի հետ։ 1444 թվականին Վալլան ընկնում է ինկվիզիցիայի դատարանի տակ, բայց փրկվում է թագավորի ընդառաջության շնորհիվ։ 1448 թվականին վերադառնում է Հռոմ։ Լորենցո Վիլլան չի ամուսնացել, բայց Հռոմում նա ուներ ընկերուհի, ով ծնել է նրա համար 3 երեխա։ Ամուսնության մերժումը բացատրվում է, ըստ երևույթին, հումանիստի ձգտումով ընդունել օծումը։ Վալլան մահացել է 1457 թվականին և թաղվել է Հռոմում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լորենցո Վալլա: «Ճշմարիտ և կեղծ բարեկացության մասին։ Կամքի ազատության մասին»։ Թարգմանություն լատիներենից։
- Ա.Ի. Հոմենտովսկայա։ «Լորենցո Վալլի՝ մեծ իտալացի հումանիստ»։ 1964
- The Cambridge companion to Renaissance philosophy, ed. by James Hankins. Cambridge, 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Об истинном и ложном благе» (факсимиле издания 1519 года)
- Русский перевод трудов «О подложности Константинова дара», «О монашеском обете» и «История деяний Фердинанда»
- «О подложности Константинова дара» и самый «Константинов дар», лат. и англ.
- «О красотах латинского языка» (факсимиле издания 1544 года)
- «О красотах латинского языка» (факсимиле издания 1493 года)
- Лоренцо Валла в Стэнфордской философской энциклопедии (англ.)
- The Cambridge Companion to Renaissance philosophy
- Могила Л.Валлы в Латеранской базилике
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենցո Վալլա» հոդվածին։ |
|