Լորենցո Գուերինի
| Լորենցո Գուերինի իտալ.՝ Lorenzo Guerini | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 21, 1966[1] (59 տարեկան) |
| Ծննդավայր | Լոդի, Լոմբարդիա, Իտալիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | իտալերեն |
| Կրթություն | Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | mayor of Lodi?, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, president of the Province of Lodi?, Italian Minister of Defence?, Italian Minister of Defence? և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ |
| Կուսակցություն | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լորենցո Գուերինի (իտալ.՝ Lorenzo Guerini, նոյեմբերի 21, 1966[1], Լոդի, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության փոխքարտուղար (2014-2017 թվականներ), Իտալիայի Հանրապետության խորհրդարանի անդամ (2013 թվականից) և Իտալիայի պաշտպանության նախարար (2019-2022 թվականներ):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորենցոն ստացել է հաշվապահական կրթություն, ապա ավարտել է Միլանի կաթոլիկ համալսարանը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն: Իր քաղաքական կարիերան սկսել է 1990-ականների սկզբին՝ որպես Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, որտեղ ընտրվել է Լոդիի քաղաքային խորհրդում, ապա զբաղեցրել է քաղաքային վարչակազմում սոցիալական հարցերի գնահատողի պաշտոնը: 1994 թվականին դարձել է նորաստեղծ Իտալիայի ժողովրդական կուսակցության համակարգող, իսկ 1995 թվականին՝ 28 տարեկան հասակում, դարձել է Լոդի գավառի նախագահ՝ դառնալով այդ ժամանակ Իտալիայում այս պաշտոնը զբաղեցրած ամենաերիտասարդ անձը: Կուսակցության վերակազմավորմանը զուգընթաց միացել է «Մարգարիտային»՝ գավառային ընտրություններում ապահովելով ձախակողմյան կուսակցությունների՝ Ձախերի դեմոկրատական կուսակցության և Կոմունիստական վերահիմնադրման կուսակցության աջակցությունը, ի վերջո դառնալով Դեմոկրատական կուսակցության անդամ: 2005 թվականին ընտրվել է Լոդիի քաղաքապետ, հետո վերընտրվել, սակայն 2012 թվականի դեկտեմբերի 31-ին հրաժարական է տվել իր երկրորդ ժամկետի կեսին՝ որոշելով անցնել ազգային քաղաքականության[2]:
Ընտրվել է Պատգամավորների պալատ 2013 թվականին, և այդ ժամանակ միացել է Դեմոկրատական կուսակցության Ազգային քարտուղարությանը, 2014-2017 թվականներին զբաղեցրել է կուսակցության Ազգային քարտուղարի տեղակալի պաշտոնը։ 2018 թվականին վերընտրվել է խորհրդարան, իսկ նույն տարում դարձել է Հանրապետության անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ[3]:
2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ջուզեպպե Կոնտեն ձևավորել է իր երկրորդ կառավարությունը, որը հիմնված է եղել «Հինգ աստղերի շարժման» և Դեմոկրատական կուսակցության դաշինքի վրա։ Նոր կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնը ստացել է Լորենցո Գուերինին[4]։
2020 թվականի հուլիսի 23-ին Պյաչենցայում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և առևտրի, շորթման, ապօրինի կալանքների, խոշտանգումների, մարմնական վնասվածքների պատճառման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սուտ վկայության (ոչ իրական փաստերի ներկայացման ձևով) կասկածանքով ձերբակալվել են յոթ կարաբիներ, հետո ի հայտ են եկել տեղեկություններ այն մասին, որ վերադաս հրամանատարությունը, ունենալով ապացույցներ կարաբիներների ապօրինի գործունեության վերաբերյալ, որևէ գործողություն չի ձեռնարկել։ Լորենցո Գուերինին հայտարարել է իր լիակատար պատրաստակամության մասին՝ համագործակցելու նախաքննության հետ[5]։
2021 թվականի փետրվարի 13-ին տեղի է ունեցել Դրագիի կառավարությունը երդման արարողությունը[6], որի ընթացքում Գուերինին պահպանել է իր նախկին պաշտոնը[7]:
2022 թվականի հոկտեմբերի 22-ին ձևավորվեց Մելոնիի կառավարությունը, որում Գուերինին որևէ նշանակում չի ստացել[8]:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականի դեկտեմբերի 27-ին պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետության առջև մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայի աստիճանով (Ufficiale dell'Ordine al Merito della Repubblica Italiana)[9]:
- Արքայազն Յարոսլավ Իմաստունի 3-րդ աստիճանի շքանշան (2022 թվականի նոյեմբերի 4, Ուկրաինա)՝ միջպետական համագործակցության ամրապնդման, Ուկրաինայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության, ինչպես նաև ուկրաինական պետության աշխարհում տարածման գործում ունեցած նշանակալի անձնական ներդրման համար[10]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 storia.camera.it (իտալ.)
- ↑ «Lorenzo Guerini». Argomenti (իտալերեն). il Sole 24 Ore. 2016 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Guerini, Lorenzo». Enciclopedia on line (իտալերեն). Институт Итальянской энциклопедии. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Piacenza: arrestati sette carabinieri, 'reati impressionanti'» (իտալերեն). ANSA. 2020 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Valeria Forgnone (2021 թ․ փետրվարի 13). «Governo, Draghi a Palazzo Chigi per il rito della Campanella. Con i suoi 23 ministri ha giurato al Quirinale. Mascherine e nessuna stretta di mano: è la prima cerimonia in era Covid» (իտալերեն). la Repubblica. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Governo, Draghi scioglie la riserva e annuncia i ministri: Franco all'Economia, Cingolani alla Transizione ecologica, Cartabia alla Giustizia» (իտալերեն). la Repubblica. 2021 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Governo: da Mattarella l'incarico a Meloni, presentata la lista dei ministri» (իտալերեն). ANSA. 2022 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Guerini Dott. Lorenzo» (իտալերեն). Presidenza della Repubblica. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №752/2022. Про відзначення державними нагородами України». 2022 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենցո Գուերինի» հոդվածին։ |
| ||||||||||