Լորենս Վենսան-Լապուանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորենս Վենսան-Լապուանտ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝կանոեի թիավար
Երկիր՝ Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 27, 1992(1992-05-27) (31 տարեկան)
Ծննդավայր՝Թրուա-Ռիվիեր, Քվեբեկ, Կանադա

Լորենս Վենսան-Լապուանտ (ֆր.՝ Laurence Vincent-Lapointe, մայիսի 27, 1992(1992-05-27), Թրուա-Ռիվիեր, Քվեբեկ, Կանադա), կանադացի կանոիստ, աշխարհի տասնմեկերակի չեմպիոն, Համաամերիկյան խաղերի հաղթող․ 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենս Վենսան-Լապուանտը ծնվել է 1992 թվականի մայիսի 27-ին Կանադայի Քվեբեկ նահանգի Տրուա Ռիվիեր քաղաքում։ Թիավարությամբ զբաղվել սկսել է 12 տարեկանում՝ ընկերների խորհրդով[1]։ Լորենսը Մոնրեալի համալսարանի բակալավրիատի շրջանավարտ է բժշկական կենսաբանական գիտության ոլորտում, նախատեսում է հետագայում իր կյանքը կապել բժշկության հետ[2]։

18 տարեկանում աշխարհի առաջնությունում երիտասարդ կանադուհին ոսկե մեդալներ է նվաճել 200 մետր մրցատարածությունում միայնակ թիավարությունում և 500 մետր հեռավորության վրա զույգով թիավարությունում, որը ցուցադրական էր, բայց մեկ տարի անց ներառվել է պաշտոնական ծրագրում[3]։ Մեկ տարի անց կանադացի քանոիստուհին պաշտպանեց տիտղոսները[3]։ 2012 թվականին, ինչպես և 2016 թվականին, Լորենսը չի մասնակցել Օլիմպիական խաղերին, քանի որ այդ ժամանակ օլիմպիական ծրագրում կանանց կանոեի մրցումներ չէին անցկացվում։

2013 թվականին կանադուհին կրկին պաշտպանել է աշխարհի չեմպիոնի իր տիտղոսները, իսկ 2014 թվականին Լորենսը անպարտելի է եղել 200 մետր միայնակ թիավարության մրցումներում[3]։ 2015 թվականին աշխարհի առաջնությունների մեդալներին Վենսան-Լապուանտը ավելացրել է Համաամերիկյան խաղերի հաղթողի կոչումը[3]։

2017 թվականին Կանոեի միջազգային ֆեդերացիան հայտարարել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում կանոիստների մրցույթի դեբյուտի մասին, ուստի Լորենսը հնարավորություն է ստացել մասնակցել աշխարհի ամենահեղինակավոր մրցումներին[1]։ Նույն տարվա աշխարհի առաջնությունում նա նվաճել է ոսկե մեդալներ օլիմպիական մարզաձևերում՝ ոչ պաշտոնական համաշխարհային ռեկորդներով (200 մետր միայնակ և 500 մետր երկուսով)[3], Մեկ տարի անց նա դարձել է աշխարհի տասնմեկակի չեմպիոն՝ պաշտպանելով նախորդ տարվա երկու տիտղոսները և ավելացնելով հաղթանակ 5000 մետր հեռավորության վրա միայնակ թիավարությունում[3]։

2019 թվականի օգոստոսի 19-ին Կանոեի միջազգային ֆեդերացիան (ICF) հայտարարել է դոպինգ թեստի դրական արդյունքի պատճառով կանադուհուն մրցումներից ժամանակավորապես հեռացնելու մասին[4]։

2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում Լորենս Վենսան Լապուանտը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով 19-ամյա ամերիկուհի Նևին Հարիսոնին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Laurence Vincent Lapointe - 2018 Team Canada». Олимпийский комитет Канады. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  2. «Laurence Vincent-Lapointe (CAN) - Canoe sprint athlete». Международная федерация каноэ ICF. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Sprint teams - Canoe Kayak Canada - Laurence Vincent-Lapointe». Canoe Kayak Canada. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Vincent-Lapointe out of world titles after failing doping test». Կանոեի միջազգային ֆեդերացիա. 19.08.2019. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Canoë | Laurence Vincent-Lapointe gagne l'argent au 200 m». La Presse (ֆրանսերեն). 2021 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]