Լորեմ իպսում
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Լորեմ Իպսում (լատին․՝ Lorem ipsum), պայմանական, իմաստ չարտահայտող տեքստ, որը տեղադրվում է կայքի էջի մակետում՝ հետագա տեղադրվելիք տեքստի փոխարեն։
Ի՞նչ է Լորեմ Իպսումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորեմ Իպսումը տպագրության և տպագրական արդյունաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է։ Սկսած 1500-ականներից՝ Լորեմ Իպսումը հանդիսացել է տպագրական արդյունաբերության ստանդարտ մոդելային տեքստ, ինչը մի անհայտ տպագրիչի կողմից տարբեր տառատեսակների օրինակների գիրք ստեղծելու ջանքերի արդյունք է։ Այս տեքստը ոչ միայն կարողացել է գոյատևել հինգ դարաշրջան, այլև ներառվել է էլեկտրոնային տպագրության մեջ՝ մնալով էապես անփոփոխ։ Այն հայտնի է դարձել 1960-ականներին Lorem Ipsum բովանդակող Letraset էջերի թողարկման արդյունքում[1], իսկ ավելի ուշ համակարգչային տպագրության այնպիսի ծրագրերի թողարկման հետևանքով, ինչպիսին է Aldus PageMaker-ը, որը ներառում է Լորեմ Իպսումի տարատեսակներ։
Ի՞նչ ծագում ունի այն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակառակ ընդհանուր պատկերացմանը՝ Լորեմ Իպսումը այդքան էլ պատահական հավաքված տեքստ չէ։ Այս տեքստի արմատները հասնում են մ.թ.ա. 45 թ. դասական լատինական գրականություն. այն 2000 տարեկան է։ Ռիչարդ ՄքՔլինտոքը՝ Վիրջինիայի Համպդեն-Սիդնեյ քոլեջում լատիներենի մի դասախոս՝ ուսումնասիրելով Lorem Ipsum տեքստի ամենատարօրինակ բառերից մեկը՝ «consectetur»-ը, և այն որոնելով դասական գրականության մեջ՝ բացահայտեց դրա իսկական աղբյուրը։ Լորեմ Իպսումը ամրագրված է մ.թ.ա 45 թ. Ցիցերոնի «Չարի և բարու ծայրահեղությունների մասին» ("de Finibus Bonorum et Malorum") ստեղծագործության 1.10.32 և 1.10.33 բաժիններում։ Այս գիրքը Վերածննդի ժամանակաշրջանում էթիկայի տեսության հայտնի աշխատություն է եղել։ Լորեմ Իպսումի առաջին տողը՝ "Lorem ipsum dolor sit amet..", 1.10.32 բաժնից է։
Ինչո՞ւ ենք այն օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ ընթերցողը, կարդալով հասկանալի տեքստ, չի կարողանա կենտրոնանալ տեքստի ձևավորման վրա։ Լորեմ Իպսում օգտագործելը բացատրվում է նրանով, որ այն բաշխում է բառերը քիչ թե շատ իրականի նման, ի տարբերություն «բովանդակություն - բովանդակություն» սովորական կրկնության, ինչը ընթերցողի համար հասկանալի է։ Շատ համակարգչային տպագրական ծրագրեր և ինտերնետային էջերի խմբագրիչներ այն օգտագործում են որպես իրենց ստանդարտ տեքստային մոդել, և հետևապես, ինտերնետում «Lorem Ipsum»-ի որոնման արդյունքում կարելի է հայտնաբերել էջեր, որոնք դեռ նոր են կերտվում։ Ժամանակի ընթացքում ձևավորվել են Լորեմ Իպսումի տարբեր տարբերակներ՝ երբեմն ներառելով պատահական տեքստեր, երբեմն էլ հատուկ իմաստ՝ հումոր և նմանատիպ բովանդակություն։
Որտեղի՞ց վերցնել նման տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան Լորեմ Իպսումի շատ տարբերակներ, սակայն շատերը աղավաղվել են տարաբնույթ, երբեմն նույնիսկ լատիներենից շատ հեռու և անհավանական բառերի և հումորի ավելացման արդյունքում։ Եթե ուզում եք օգտագործել Լորեմ Իպսում, ապա երևի չեք ցանկանա, որ այն պարունակի ինչ-որ թաքնված հումոր տեքստի միջնամասում։ Ինտերնետում բոլոր Լորեմ Իպսում արտադրիչները հակված են կրկնել նույն տեքստը մինչև ցանկալի ծավալի լրացումը։ Լորեմ Իպսում օգտագործում է լատիներենի շուրջ 200 բառ՝ դրանք համադրելով նախադասության հնարավոր շարադասությունների հետ, որպեսզի արտադրի ճշմարիտ Լորեմ Իպսում։ Արտադրված Լորեմ Իպսումը, արդյունքում չունի կրկնություններ, հումորային բովանդակություն կամ այլ անիրական բառեր։
Լորեմ Իպսումի ստանդարտ տեքստի մի հատված
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքրվողների համար ոտորև ներկայացված է 1500-ականներից ի վեր օգտագործվող Լորեմ Իպսումի ստանդարտ տեքստի մի հատված։ Ցիցերոնի «de Finibus Bonorum et Malorum» աշխատության 1.10.32 և 1.10.33 բաժինները[2][3] ներկայացված են հենց բնօրինակ տեսքով՝ զուգորդված 1914 թ. Հ. Րաքհամի անգլերեն թարգմանությամբ։
«de Finibus Bonorum et Malorum» աշխատության 1.10.32 բաժինը՝ գրված Ցիցերոնի կողմից մ.թ.ա. 45 թ.
"Sed ut perspiciatis unde omnis iste natus error sit voluptatem accusantium doloremque laudantium, totam rem aperiam, eaque ipsa quae ab illo inventore veritatis et quasi architecto beatae vitae dicta sunt explicabo. Nemo enim ipsam voluptatem quia voluptas sit aspernatur aut odit aut fugit, sed quia consequuntur magni dolores eos qui ratione voluptatem sequi nesciunt. Neque porro quisquam est, qui dolorem ipsum quia dolor sit amet, consectetur, adipisci velit, sed quia non numquam eius modi tempora incidunt ut labore et dolore magnam aliquam quaerat voluptatem. Ut enim ad minima veniam, quis nostrum exercitationem ullam corporis suscipit laboriosam, nisi ut aliquid ex ea commodi consequatur? Quis autem vel eum iure reprehenderit qui in ea voluptate velit esse quam nihil molestiae consequatur, vel illum qui dolorem eum fugiat quo voluptas nulla pariatur?"
Հ. Րաքհամի1914 թ. անգլերեն թարգմանությունը
"But I must explain to you how all this mistaken idea of denouncing pleasure and praising pain was born and I will give you a complete account of the system, and expound the actual teachings of the great explorer of the truth, the master-builder of human happiness. No one rejects, dislikes, or avoids pleasure itself, because it is pleasure, but because those who do not know how to pursue pleasure rationally encounter consequences that are extremely painful. Nor again is there anyone who loves or pursues or desires to obtain pain of itself, because it is pain, but because occasionally circumstances occur in which toil and pain can procure him some great pleasure. To take a trivial example, which of us ever undertakes laborious physical exercise, except to obtain some advantage from it? But who has any right to find fault with a man who chooses to enjoy a pleasure that has no annoying consequences, or one who avoids a pain that produces no resultant pleasure?"
«de Finibus Bonorum et Malorum» աշխատության 1.10.33 բաժինը՝ գրված Ցիցերոնի կողմից մ.թ.ա. 45 թ.
"At vero eos et accusamus et iusto odio dignissimos ducimus qui blanditiis praesentium voluptatum deleniti atque corrupti quos dolores et quas molestias excepturi sint occaecati cupiditate non provident, similique sunt in culpa qui officia deserunt mollitia animi, id est laborum et dolorum fuga. Et harum quidem rerum facilis est et expedita distinctio. Nam libero tempore, cum soluta nobis est eligendi optio cumque nihil impedit quo minus id quod maxime placeat facere possimus, omnis voluptas assumenda est, omnis dolor repellendus. Temporibus autem quibusdam et aut officiis debitis aut rerum necessitatibus saepe eveniet ut et voluptates repudiandae sint et molestiae non recusandae. Itaque earum rerum hic tenetur a sapiente delectus, ut aut reiciendis voluptatibus maiores alias consequatur aut perferendis doloribus asperiores repellat."
Հ. Րաքհամի1914 թ. անգլերեն թարգմանությունը
"On the other hand, we denounce with righteous indignation and dislike men who are so beguiled and demoralized by the charms of pleasure of the moment, so blinded by desire, that they cannot foresee the pain and trouble that are bound to ensue; and equal blame belongs to those who fail in their duty through weakness of will, which is the same as saying through shrinking from toil and pain. These cases are perfectly simple and easy to distinguish. In a free hour, when our power of choice is untrammelled and when nothing prevents our being able to do what we like best, every pleasure is to be welcomed and every pain avoided. But in certain circumstances and owing to the claims of duty or the obligations of business it will frequently occur that pleasures have to be repudiated and annoyances accepted. The wise man therefore always holds in these matters to this principle of selection: he rejects pleasures to secure other greater pleasures, or else he endures pains to avoid worse pains."
1500-ականներից ի վեր օգտագործվող ստանդարտ Լորեմ Իպսում տեքստը
"Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id est laborum."
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cibois, Philippe (2012 թ․ հունիսի 3). «Lorem ipsum: nouvel état de la question». L'intelligence du monde. L'Institut français. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Description of the "Lorem ipsum dolor sit amet" text that appears in Word Help». support.microsoft.com. Վերցված է 2007 թ․ մարտի 22-ին.
- ↑ Cicero, Marcus Tullius; Rackham, H. (1914). De finibus bonorum et malorum (լատիներեն and անգլերեն). New York: Macmillan Co. էջ 36 (Book I ix 32).
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լորեմ իպսում կատեգորիայում։ |