Լորդ Էջվեյի մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորդ Էջվեյի մահը
Lord Edgware Dies
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրքրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
ՆախորդԵրեսուն խորհրդավոր խնդիրներ
ՀաջորդՄահվան բարակը
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվ1933
Սցենարի հեղինակԱգաթա Քրիստի
Կայքagathachristie.com/stories/lord-edgware-dies
Lord Edgware Dies Վիքիպահեստում

Լորդ Էջվեյի մահը (անգլ.՝ Lord Edgware Dies), դետեկտիվ ժանրի գիրք, որը գրել է բրիտանացի գրող Ագաթա Քրիստին։ Այն Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հրատարակվել է «Collins Crime Club» հրատարակչության կողմից 1933 թվականի սեպտեմբերին, իսկ նույն տարում ավելի ուշ՝ Միացյալ Նահանգներում՝ «Dodd, Mead and Company» հրատարակչության կողմից՝ «Thirteen at Dinner» անվամբ, [1]։ Մինչ գրքի թողարկումը, վեպը ունեցել է վեց հրատարակություն (մարտ-օանվամբգոստոս, 1933) «The American Magazine» թերթի կողմից՝ «Տասներեք հոգի ընթրիքին» անվամբ[2][3]։

Վեպում հանդես են գալիս Էրքյուլ Պուարոն, Արթուր Հասթինգսը և գլխավոր տեսուչ Ջափը։ Ամերիկացի դերասանուհին, որն ամուսնացած է Լորդ Էջվեյի հետ, խնդրում է Պուարոյին օգնել իրեն բաժանվել իր ամուսնուց։ Պուարոն համաձայնում է օգնել նրան և հանդիպում է նրա ամուսնու հետ։ Այդ երեկո դերասանուհուն տեսնում են ընթրելիս տասներեք հյուրերի հետ, որը սնահավատություն է ներշնչում։ Մինչ հաջորդ առավոտ Լորդ Էջվեյին և այլ ամերիկացի դերասանուհու գտնում են սպանված յուրաքանչյուրը իրենց տներում։ Պուարոն սկսում է հետաքննությունը։

Վեպը լավ արձագանքներ է ստացել հրատարակությունից հետո հատկապես Լոնդոնում և Նյու Յորքում։ Հետագայում նույնպես արձագանքել են վեպի վերաբերյալ՝ այն կոչելով խելամիտ և յուրօրինակ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրքյուլ Պուարոյին, որը այցելել էր իմպրեսսիոնիստ Կարլոտա Ադամսի ներկայացմանը, մոտենում է դերասանուհի Ջեյն Վիլկինսոնը։ Նա խնդրում է Պուարոյին օգնել իրեն՝ իր ամուսնուց բաժանվելու համար։ Պուարոն համաձայնում է, բայց զարմանում է՝ տեսնելով, որ Էջվեյը արդեն համաձայնել էր ամուսնալուծվելուն և նամակ էր ուղարկել կնոջը՝ հաստատելով այն։ Վիլկինսոնը պնդում է, որ ոչ մի նամակ չի ստացել։ Հաջորդ առավոտ տեսուչ Ջափը տեղեկացնում է Պուարոյին և նրա ընկերոջը՝ Արթուր Հասթինգսին, որ Էջվեյը սպանվել է իր տանը անցած երեկոյան։ Նրա վիզը դանակահարված էր։ Մինչ Էջվեյի սեղանապետն ու քարտուղարը վկայում են, որ Վիլկինսոնն այցելել է իր ամուսնուն այդ գիշեր, առավոտվա թերթը բացահայտում է, որ նա այդ ժամանակ գտնվում էր խնջույքում, որը նաև հաստատում են այդ խնջույքի հյուրերը։ Պուարոն սկսում է մտածել Ադամսի անհանգստության համար՝ վերհիշելով, որ նա կարող է մարմնավորել Վիլկինսոնին։ Նույն առավոտ նրան գտնում են թունավորված վիճակում։

Պատասխաններ փնտրելով՝ Պուարոն մի քանի փաստ է առաջ քաշում․ նախ Բրայն Մարթինը՝ Վիլկինսոնի նախկին սիրեցյալը, մինչ հարուստ Մերթոնի դուքսին հանդիպելը, իրեն նկարագրում է որպես անբարոյական անձնավորություն։ Խնջույքի հյուրերից Դոնալդ Ռոսսն այդ գիշեր տեսել է նրան ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսելիս։ Ադամսը կրում է քթակնոց, իսկ իր ձեռքին ոսկե պատյան է, որը պարունակում է թմրանյութ՝ շփոթեցնող նկարագրությամբ։ Էջվեյի զարմիկին՝ Ռոնալդ Մարշին, իր հերեղբայրը զրկել է բանկային հաշվեհամարից երեք ամիս առաջ։ Էջվեյի ֆրանկների մի մասը՝ սեղանապետի հետ միասին, անհետացել է։ Իմանալով, որ Ադամսը իր քրոջը, որը գտնվում է Ամերկայում, նամակ է ուղարկել մինչ մահանալը, կասկածի տեղիք է տալիս Պուարոյին։ նա կրկնօրինակ է ուղարկում հաղորդագրության տեսքով, որից բացահայտվւմ է, որ Ադամսին առաջարկել են 10000 դոլար՝ օգնելու քիչ չափաբաժնով։ Պուարոն կասկածում է, որ նրան վարձել են՝ Վիլկինսոնին մարմնավորելու համար։

Ջափը, հիմնվելով նամակի վրա, շուտով ձերբակալում է Մարշին։ Մարշը ժխտում է, որ վարձել է Ադամսին՝ նրա հորեղբորը սպանելու համար, բայց պնդում է, որ նա և նրա զարմիկը՝ Գերալդինը, գնացել են Էջվեյի տուն սպանության գիշերը, և նա նկատել է, թե ինչպես է Մարտինը լքում տունը մինչ մյուսը նրա համար ինչ-որ բան էր վերցնում։ Պուարոն ավելի ուշ ստանում է նամակի բնօրինակը և մի շարք տարօրինակություններ է նկատում։ Հասթինգսը հաճախում է խնջույքի Վիլկինսոնի և Ռոսսի հետ, որտեղ հյուրերը խոսում են Տրոյայի Պարիսի մասին։ Վիլկինսոնսը ենթադրում է՝ նրանք խոսում են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մասին։ Ռոսսը, շփոթված այս ամենից, հայտնում է իր մտահոգությունների մասին Հասթինգսին։ Նա ավելի ուշ զանգում է Պուարոյին, բայց մահացու վերք է ստանում՝ մինչ այդ ամենը մանրամասն Պուարոյին բացատրելը։ Պուարոն պատահական ականատես է լինում մարդկանց բազմությանը թատրոնը լքելուն, որը նրան առաջնորդում է դեպի Վիլկինսոնի սպասուհին՝ Էլլիսը։

Իր կասկածները հավաքելով՝ Պուարոն բոլորին բացահայտում է, որ բոլոր երեք սպանությունների հեղինակը Ջեյն Վիլկինսոնն է։ Նրա շարժառիթը՝ սպանելու Լորդ Էջվեյին այն է, որ Մերթոնի դուքսը հռոմեացի կաթոլիկ էր և չէր կարող ամուսնանալ ամուսնալուծված կնոջ հետ։ Նա վարձել է Ադամսին, որպեսզի մարմնավորի նրան խնջույքի ժամանակ՝ մինչ նա կսպանի իր ամուսնուն, իսկ հետո՝ Ադամսին թույնի մեծ չափաբաժնով։ Կանայք հանդիպել են հյուրանոցում՝ հանդերձանքը խնջույքից առաջ և հետո փոխելու համար։ Մինչ սպասելով Ադամսին, որ խնջույքից վերադառնա, Վիլկինսոնը Ադամսի իրերի միջից գտնում է մի նամակ, որը դեռ պետք է հայտարարվի, կեղծվի և ներգրավվի վերջին մարդուն սպանությունների համար։ Ռոսսը սպանվել է, որովհետև նա գիտակցել էր, որ Վիլկինսոնը չէր ներկայացել խնջույքին։

Եվ այսպես՝ Պուարոն բացահայտում է՝ ինչն է առաջնորդել իրեն իր տեսությանը․ Վիլկինսոնը ստել է, որ չի ստացել է իր ամուսնու նամակը և օգտագործել է Պուարոյին՝ ապացուցելու, որ նա ոչ մի շարժառիթ չի օգտագործել իր ամուսնու սպանության համար։ Նա Ադամսին զանգահարել է՝ հաստատելու, որ իրենց սուտը չբացահայտվի։ Թույնը, որը պատկանում էր Ադամսին, թաքուն էր պահվում, և նա ու Վիլկինսոնը այդ կերպ կարողանում էին գաղտնի հանդիպումներ կազմակերպել։ Ոսկե պատյանը ստեղծվել էր սպանությունից մի շաբաթ առաջ, ոչ թե՝ ինը ամիս առաջ, ինչպես գրված է նրա նկարագրության մեջ։ Վիլկինսոնը այն պատրաստել է կեղծ անվան տակ, իսկ հետո ուղարկել է Էլլիսին՝ հաստատելու այն։ Վիլկինսոնսը Ադամի նամակից պոկել էր մի էջ՝ փոխարինելով նա-ն (իգական) նա-ի (արական)՝ ակնարկելու, որ Ադամսին վարձել է տղամարդ։ Նա բացահայտում է, որ սեղանապետը գողացել է կորած փողը, և նրան նկատել է Մարշը Էջվեյի տնից դուրս գալուց, որտեղ նա ուզում էր թաքցնել գումարը։ Նրա անհետացումը՝ ոստիկանության կասկածանքի պատճառով էր իր վրա։ Վիլկինսոնը ձերբակալված է, իսկ մինչ գտնվում է բանտում, գրում է Պուարոյին՝ ցանկանալով, որ մարդկությունը նրան կախաղան հանի՝ առանց Պուարոյի նկատմամբ որևէ զայրույթի կամ խղճի խայթի։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրքյուլ Պուարո - հայտնի բելգիացի խուզարկու։ Ներքաշվել է հետաքննության մեջ այն բանից հետո, երբ Վիլկինսոնը խնդրել է օգնել իրեն իր ամուսնուց բաժանվելու հարցում։
  • Կապիտան Հասթինգս - Պուարոյի ընկերը և հետաքննությունն իրականացնողներից։ Նա պատմությունը պատմողն է։
  • Տեսուչ Ջափ - Հետազոտող սպա։
  • Լորդ Էջվեյ - Առաջին զոհը։ Կոպիտ բնավորությամբ անգլիացի հարուստ լորդ, որը արվեստի առարկաների հատուկ հավաքածու ունի։ Նրա ամբողջական անունն է Ջորջ Ալֆրեդ սուրբ Վինսենթ Մարշ։
  • Կարլոտտա Ադամս - Երկրորդ զոհը։ Ամերիկացի նմանակող, որը շրջագայություն է իրականացնում Լոնդոնում և Փարիզում։ Նրան վարձել են՝ նմանակելու Էջվեյի կնոջը, իսկ թե ով է վարձողը հայտնի չէ։
  • Դոնալդ Ռոսս - Երրորդ զոհը։ Մի երիտասարդ դերասան, որը մասնակցում է այն խնջույքին, որին Վիլկինսոնը գնում է։
  • Ջեյն Վիլկինսոն - Երեք սպանությունների հեղինակը։ Մի գեղեցիկ ամերիկացի դերասանուհի, որը Էջվեյի նախկին կինն է։ Նա հնարներ է փնտրում՝ ամուսնանալու Մերթոնի դուքսի հետ։ Սկզբում կասկածվում էր իր ամուսնու սպանության մեջ։ Նրա արդարացումն իր ծրագրերի մեջ էր մտնում։
  • Գերալդին Մարշ - Էջվեյի դուստրը իր առաջին ամուսնությունից։ Վերջերս ավարտել է դպրոցը։
  • Կապիտան Ռոնալդ Մարշ - Էջվեյի զարմիկը և ժառանգորդը։ Փողի պակաս ուներ մինչ հորեղբոր մահը։
  • Ջենեվիվ Դրայվեր - Ադամսի ընկերը Լոնդոնում։ Նա հմուտ է նորաոճ գլխարկներ պատրաստելու մեջ։
  • Բրայն Մարտին - Հաջողակ դերասան, որը աշխատում էր Վիլկինսոնի հետ և վերջերս սիրահարվել է նրան։ Հիմա համակրում է Դրայվերին։
  • Միսս Քարոլ -Էջվեյի տնային տնտեսուհին։ Սպանության գիշերը եղել է տանը և պնդում է, որ Վիլկինսոնը այցելել է նրան։
  • Ալթոն - Էջվեյի սեղանապետը, ով անհետանում է, երբ ոստիկանությունը այլ վկա է սկսում փնտրել։
  • Էլլիս - Վիլկինսոնի անձնական սպասուհին։
  • Մերթոնի դուքս - նվիրյալ անգլիացի կաթոլիկ և Ջեյն Վիլկինսոնի այժմյա սերը, ում հետ պատրաստվում է ամուսնանալ։

Այլընտրանքային անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լորդ Էջվեյի մահը» գրքի այլընտրանքային անվանումն է «Տասներեք հոգի ընթրիքին»։ Այս երկրորդ անվանումը օգտագործվում է ամերիկյան հրատարակություններում, որը ծագում է այն սնահավատությունից, թե իբր ընթրիքին տասներեք հոգով նստելը անհաջողություն է բերում այն մարդուն, ով առաջինն է լքում ընթրիքի սեղանը։ Ընթրիքը, որին Կարլոտան մարմնավորում էր Ջեյն Վիլկինսոնին, պետք է ունենար տասչորս հյուր, բայց այդ մեկը անակնկալ կերպով բացակայեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Peers, Chris, Spurrier, Ralph, Sturgeon, Jamie (March 1999)։ Collins Crime Club – A checklist of First Editions (Second ed.)։ Dragonby Press։ էջ 14 
  2. Cooper, John, Pyke, B.A. (1994)։ Detective Fiction – the collector's guide (Second ed.)։ Scholar Press։ էջեր 82, 86։ ISBN 0-85967-991-8 
  3. «An American Tribute to Agatha Christie»։ The Classic Years 1930-1934։ May 2007։ Վերցված է 16 June 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]