Լորդ Դանսենի
Էդվարդ Ջոն Մորթոն Դրաքս Փլանքեթ, Դանսենիի 18-րդ բարոն (անգլ.՝ Edward John Moreton Drax Plunkett, 18th Baron of Dunsany. հուլիսի 24, 1878[1][2][2][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 25, 1957[1][2][2][…], Դուբլին, Իռլանդիա[3]), իռլանդացի անգլալեզու արձակագիր և բանաստեղծ, ֆենթեզի ժանրի սկզբնավորողներից մեկը։ Արիստոկրատ: Ավելի հայտնի է որպես Լորդ Դանսենի (Dunsany;անգլ.՝ Lord Dunsany). այդպես են ստորագրված նրա բոլոր հրապարակումները:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հարուստ արիստոկրատների ընտանիքում, իր կյանքի մեծ մասն անցկացրել Տարայի մոտ գտնվող միջնադարյան Դանսենի ամրոցում՝ Իռլանդիայի ամենահին մշտաբնակ դաստակերտում: Լորդ Դանսենի տիտղոսը, որը սահմանվել է 15-րդ դարում, իր վաղեմությամբ երկրորդն է ժամանակակից Իռլանդիայի պերությունում:
Ավարտելով արտոնյալ Չիմ դպրոցը, Էդվարդը ընդունվել է Իթոն քոլեջ, այնուհետև Սանդհըրսթի թագավորական ռազմական քոլեջ, որն ավարտել է 1896 թվականին:
1899 թվականին՝ հոր մահից հետո, դարձել է Դանսանիի 18-րդ բարոնը։
1904 թվականին ամուսնացել է բրիտանացի բանկիր, պահպանողական քաղաքական գործիչ, Ջերսիի 7-րդ կոմս Վիկտոր Ալբերտ Ջորջ Չայլդ-Վիլյերի կրտսեր դստեր՝ լեդի Բեաթրիս Չայլդ-Վիլյերի (10/12/1880 — 05/30/1970) հետ: Երկու տարի անց ծնվել է նրանց միակ երեխան՝ Ռանդալ Արթուր Հենրի Փլանքեթը (08/25/1906-02/08/1999), Դանսանիի ապագա 19-րդ բարոնը, իռլանդական պերը:
Էդվարդ Փլանքեթը իր մոր զարմիկի՝ Ասիայի և Աֆրիկայի իր ուսումնասիրություններով համբավված ծովագնաց նավապետ, գրող, բանաստեղծ, բազմալեզվագետ, ազգագրագետ սըր Ռիչարդ Բարթոնի պես սիրում էր ճանապարհորդել և որս անել: Նա դարձել է ատրճանակով հրաձգության Իռլանդիայի առաջնության հաղթող, տարվել է կրիկետով, հորինել է ասիմետրիկ շախմատ (ֆիգուրների սովորական քանակախումբը 32 զինվորի դեմ) և մեկ անգամ ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Կապաբլանկայի հետ։ Մասնակցել է չորս ռազմարշավի, որոնցից մեկում վիրավորվել է։ 1940 թվականին հրավիրվել է Աթենքի համալսարան՝ պաշտոնավարելու որպես անգլերենի ամբիոնի պրոֆեսոր։ Սակայն շատ չանցած՝ 1941 թվականի ապրիլին նացիստական Գերմանիայի զորքերի Հունաստան ներխուժելու պատճառով ստիպված լքել է այդ երկիրը և տուն վերադարձել բարդ, զարտուղի ճանապարհով:
1947 թվականին տեղափոխվել է Քենթի կոմսության Շորեմ քաղաքում գտնվող իր տունը, ժամանակ առ ժամանակ մեկնել Լոնդոն, ԱՄՆ և այլուր։ 1957 թվականին, գտնվելով Իռլանդիայում, իրեն վատ է զգացել. մահացել է կույր աղիքի բորբոքումից Դուբլինի հիվանդանոցներից մեկում, 80 տարեկան հասակում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծահարուստ դիլետանտ Դանսենին հիմնականում գրել է հանուն զվարճանքի և գրքերը հրատարակել իր միջոցներով, Լորդ Դանսենի (անգլ.՝ Lord Dunsany ) գրական անունով: Նա իռլանդացի գրողների և Աբբայության թատրոնի հովանավորն էր: Նրա ժողովածուներից մեկը հրատարակության է պատրաստել Նոբելյան մրցանակակիր Ու.Բ. Եյթսը: Գրողներ Հ. Լովքրաֆթն / H. Lovecraft ու Ռ. Հովարդը / R. Howardը խոստովանել են, որ Դանսենիի երկերը մեծ ազդեցություն են ունեցել իրենց ստեղծագործության վրա:
Լորդ Դանսենին համարվում է ֆենթեզի ժանրի հիմնադիր հայրերից մեկը՝ շնորհիվ երևակայական երկրի մասին իր գրքերի՝ «Փեգանայի աստվածները » (1905 թ.), «Ժամանակը և աստվածները» ժողովածուների և «Երեք կիսագնդերի պատումներ» գրքի պատմվածքների: Ֆենթեզիի՝ որպես գրական ժանրի զարգացման տեսակետից կարևոր և առավել հայտնի երկերից են նաև «Էլֆլանդիայի թագավորի դուստրը» վեպը և «Հրաշքների գիրքը» ժողովածուն։
Այնքան էլ տարածված ու սիրված չեն Դանսենիի ռեալիստական և դետեկտիվ գործերը, ինչպիսիք են, օրինակ, մեկուկես հարյուրյակ կազմող պատմվածքները Ջոզեֆ Ջորքենսի / en|Joseph Jorkens մասին և մեքենաների ապստամբության մասին պատմող «Վերջին հեղափոխությունը» գիտաֆանտաստիկ վեպը:
Ինչ վերաբերում է Լորդ Դանսենիի պիեսներին, հարկ է նշել, որ դրանք հաջողությամբ բեմադրվել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի թատրոններում։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դոն Ռոդրիգես, կամ Ստվերոտ հովտի քրոնիկները» (Don Rodriguez: Chronicles of Shadow Valley, 1922; հրատարակվել է նաև «The Chronicles of Don Rodriguez» վերնագրով)
- « Էլֆլանդիայի թագավորի դուստրը» (The King of Elfland’s Daughter, 1924)
- «Պանի օրհնությունը» (The Blessing of Pan, 1927)
Փեգանա:
- «Փեգանայի աստվածները» (The Gods of Pegana, 1905)
- «Ժամանակն ու աստվածները» (Time and the Gods, 1906)
Հրաշքների գրքեր.
- Հրաշքների գիրքը: Փոքր արկածների տարեգրություն աշխարհի ծայրին, (The Book of Wonder: A Chronicle of Little Adventures at the Edge of the World, 1912).
- «Հրաշքների վերջին գիրքը» (The Last Book of Wonder, 1916; другое название — «Tales of Wonder»)
Ջորքենս.
- The Travel Stories of Mr. Joseph Jorkens / Պրն.Ջոզեֆ Ջորքենսի ճամփորդական պատմությունները. (1931)
- Jorkens Remembers Africa / Ջորքենսը հիշում է Աֆրիկան (1934)
- Jorkens Has a Large Whisky (1940)
- The Fourth Book of Jorkens (1947) / Ջորքենսի չորրորդ գիրքը (1947)
- Jorkens Borrows Another Whisky (1954)
Պատմվածքների ժողովածուներ.
- Վելերանի սուրը և այլ պատմություններ, (The Sword of Welleran and Other Stories, 1908)
- « Երազողի հեքիաթները » (A Dreamer’s Tales, 1910)
- «Հիսունմեկ հեքիաթ» ( Fifty-One Tales, 1915)
- «Պատերազմի հեքիաթներ» (Tales of War, 1918)
- Երեք կիսագնդերի հեքիաթներ, (Tales of Three Hemispheres, 1919)
- « Դժբախտ հեռավոր բաներ» (Unhappy Far-Off Things, 1919)
- Մարդը, որ կերավ փյունիկին The Man Who Ate the Phoenix (1949)
- Սմեթերսի փոքրիկ հեքիաթներ և այլ պատմություններ / Little Tales of Smethers and Other Stories (1952)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119241595 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջ Էդվարդ Փլանկետի մասին Դանսանի ընտանիքի կայքում(անգլերեն)
- Էդվարդ Դանսանիի ֆանտաստիկ կայք(անգլերեն)
- Մատենագիտություն գրքերի նկարագրությամբ(անգլերեն)
- Դասականներ. Ֆանտազիայի հիմնադիր հայրերը — հոդված « World of Fantasy » ամսագրում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորդ Դանսենի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 25 մահեր
- 1957 մահեր
- Դուբլին քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլալեզու բանաստեղծներ
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- Իռլանդացի բանաստեղծներ
- Իռլանդացի դրամատուրգներ
- Իռլանդացի վիպասաններ
- Ֆենտեզի գրողներ
- 20-րդ դարի բրիտանացի վիպասաններ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Բրիտանացի դրամատուրգներ
- Բրիտանացի վիպասաններ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Շախմատիստներ