Լորա Կարմայքլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորա Կարմայքլ
Laura Carmichael (48755229068) (cropped).jpg
Ծնվել էհուլիսի 18, 1986(1986-07-18)[1] (35 տարեկան) կամ հուլիսի 16, 1986(1986-07-16)[2] (35 տարեկան)
ԾննդավայրՍաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց և Peter Symonds College?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Լորա Էլիզաբեթ Կարմայքլ (անգլ.՝ Laura Elizabeth Carmichael, հուլիսի 18, 1986(1986-07-18)[1] կամ հուլիսի 16, 1986(1986-07-16)[2], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմայքլը ծնվել է Սաութհեմփթոնում՝ ճառագայթաբան Սառայի և ծրագրային ապահովման խորհրդատու Էնդի Կարմայքլների ընտանիքում։ Նա երեք դուստրերից միջնեկն է։ Նրա քույրը՝ Էմին, աշխատում է ծրագրային ապահովման սկսնակ ընկերությունում, իսկ մյուս քույրը՝ Օլիվիան, բարեգործական դրամահավաքիչ է NHS-ի հետ[3]։

Տարրական կրթությունը Լորան ստացել է Շիրլիի մանկա-պատանեկան դպրոցում, միջնակարգը՝ Մաունբաթեն դպրոցում, իսկ ավելի ուշ ավարտել է Փիթեր Սիմոնդսի քոլեջը։ 2007 թվականին Լորա Կարմայքլը ավարտել է Բրիստոլի Օլդ Վիկ (անգլ.՝ Bristol Old Vic) թատերկան դպրոցը, երբ ավարտելուց առաջ երկու տարի տարբեր տեղերում էր աշխատում (ուսուցչի օգնական, ընդունարանի աշխատող և դայակ) մինչդեռ նաև գնում էր լսումների ծայրամասային թատրոններում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհու առաջին ելույթը հեռուստատեսությունում Էդիթ Քրոուլի դերն էր «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալում[4]։ Մեկնաբանելով Լեդի Էդիթի դեր ստանալը՝ Կարմայքլը ասում է. «Ես չգիտեմ, թե ինչպես դա տեղի ունեցավ Դաունթոնի հետ, դա իսկապես հրաշք էր։ Կարծում եմ՝ դա այն պատճառով էր, որ իմ CV-ում ունեի լավ թատերական դպրոց, և նրանք շատ էին փորձում գտնել մեկին Էդիթի համար, քանի որ նա պետք է բավականին տարբերվեր երկու այլ քույրերից` [Լեդի Մերիից և Լեդի Սիբիլից]»։ Դերասանուհին հաճույք է ստացել այդ դերից. «Երբ թատերական դպրոցում էի, ունեի բավականին շատ թաց, հնարամիտ դերեր, այնպես որ ես հիացած եմ, քանի որ նրան խաղալը շատ զվարճալի է։ Հետաքրքիր է, թե ինչպես մեկ դերը կարող է ստիպել մարդկանց տեսնել քեզ այլ կերպ»[5]։

2011 թվականին Լորան ստացել է ոչ հիմնական դեր «Լրտես, դուրս եկ» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը դարձել է Բենեդիկտ Քամբերբեչը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմայքլը ապրում է Լոնդոնում, Քեմդենում։

2016 թվականից Կարմայքլը հարաբերությունների մեջ է Դաունթոնի աբբայության համաստղ Մայքլ Ս. Ֆոքսի հետ[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010-2015 «Դաունթոնի աբբայություն / Abbey Downtown» - Լեդի Էդիթ Քրոուլին
  • 2011 «Լրտես, դուրս եկ / Tinker Tailor Soldier Spy» - Սալ
  • 2014 «Մադամ Բովարի / Madame Bovary» - Հենրիետտա
  • 2015 «Այրել Այրել Այրել / Burn Burn Burn» - Սեֆ
  • 2016 «Մարչելլա / Marcella» - Մեդդի Ստիվենսոն
  • 2016 «Միացյալ Թագավորություն / A United Kingdom» - Մուրիել Վիլիամս
  • 2017 «Մարդ նարնջագույն վերնաշապիկով / Man in an Orange Shirt» - Դաֆնի Թալբոտ
  • 2019-2020 «Իսպանացի արքայադուստր / The Spanish Princess» - Մարգարեթ Փոլ՝ Սոլսբերիի կոմսուհի
  • 2019 «Դաունթոնի աբբայություն / Abbey Downtown» (ֆիլմ) - Լեդի Էդիթ Փելեմ՝ Հեքսամի մարկիզուհի
  • 2020 «Գաղտնիքները, որոնք նա պահում է / The Secrets She Keeps» - Ագաթա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]