Լորան Ուիտց
Լորան Ուիտց | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 21, 1975[1] (47 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ագնո[2] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր և կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 5793837 |
witz.fr |
Լորան Ուիտց (այլ տարբերակով՝ Լորան Ուից, ֆր.՝ Laurent Witz, նոյեմբերի 21, 1975[1], Ագնո[2]), ֆրանսիացի մուլտիպլիկատոր, աշխատում է Լյուքսեմբուրգում։ Օսկարի 86-րդ մրցանակաբաշխության համար «լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար» անվանակարգում արժանացել է օսկարի[3]։ Zeilt Productions ստուդիայի ստեղծող[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լորան Ուիտցը ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 21-ին Ագնոյում՝ Ֆրանսիայի հյուսիսարևելքում։ Լորան Ուիտցը 3D անիմացիայի հետ ծանոթացել է 1990-ական թվականներին կեսերին՝ Մեցի École supérieure d’art de Lorraine-ում գեղանկարչություն սովորելով։ Դրանում սովորելու ժամանակ ստեղծել է անիմացիոն կարճամետրաժ չորս ֆիլմ։ Այն ավարտել է գերազանցությամբ։ Ռեժիսորի մասնագիտությամբ կրթությունը շարունակել է Փարիզի Ex-Machina ստուդիայում[5]։
2007 թվականին Լյուքսեմբուրգում հիմնադրել է իր սեփական Zeilt Productions անիմացիոն ընկերությունը[6]։ Երեք տարի անց Յուսում ստեղծել է Watt Frame ֆրանկո-լյուքսեմբուրգյան ստուդիան։ Շուտով ավարտել է «Mr Hublot» մուլտֆիլմը, որի վրա աշխատել է երեք տարի նկարիչ Ալեքսանդր Էսպիգարեսի հետ համատեղ[7]։ Մուլտֆիլմի աշխարհի ստեղծման մեջ մեծ դեր է խաղացել քանդակագործ Stéphane Halleux-ը, որին համահեղինակները բերել էին ֆիլմում մասնակցության։ Ֆիլմը միայնակ մարդու պատմություն, որը կյանքը կտրուկ փոփոխվում է, երբ նա ունենում է ռոբոտ-շուն։ ԱՄՆ-ում համարել են, որ արտադրության վրա ծախսվել է մոտ 2 միլիոն դոլար, սակայն իրականում ծախսվել է ընդամենը 250 000 եվրո[8]։
2014 թվականի հոկտեմբերին New York Organ Donor NetWork-ի և Yong and Rubicam New York-ի համար ավարտել է «Long Live New York» կարճամետրաժ մուլտֆիլմը[9]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Նյու Յորքում One Screen Film Festival-ի ժամանակ։ Ֆիլմը մրցանակ է ստացել լավագույն անիմացիայի համար։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007. Die neuen Abenteuer von Reineke Fuchs (միջնադարյան ֆրանսերենով՝ «Ռենարի մասին վեպ»)։
- 2013. Mr Hublot:
- 2014. Long Live New York:
Հիմնական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013. Kerry Film Festival 2013՝ Լավագույն անիմացիա անվանակարգում։
- 2014. Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ՝ Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ անվանակարգում։
- 2014. Lumiere Award 3D Creative Arts Awards-ում, ԱՄՆ։
- 2014. SOHO International Film Festival` Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։
- 2014. Stuttgart Internationl Festival` Դիտորդների մրցանակ անվանակարգում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #1048695522 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «2014 Oscars.org»։ Վերցված է փետրվարի 16, 2015
- ↑ «Nomination dans l'ordre des Arts et des Lettres janvier 2016 - Ministère de la Culture et de la Communication»։ culturecommunication.gouv.fr։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-05-ին։ Վերցված է 2020-02-13
- ↑ ««Mr Hublot» de Laurent Witz & Alexandre Espigares. Arte.tv.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-15-ին։ Վերցված է 2016-01-07
- ↑ Официальный сайт студии ZEILT Productions.
- ↑ Mr Hublot. Официальный буклет к фильму на французском языке. Archived 2014-01-16 at the Wayback Machine.
- ↑ «Justine Demade Pellorce. Premier opus de Laurent Witz, producteur nord-mosellan de films d’animation. La poésie numérique de «Mr.Hublot». LaSemaine. 2009.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2020-02-13
- ↑ Long Live New York на YouTube.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Justine Demade Pellorce. Premier opus de Laurent Witz, producteur nord-mosellan de films d’animation. La poésie numérique de «Mr.Hublot». LaSemaine. 2009 Archived 2016-03-05 at the Wayback Machine..
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Օսկարակիրներ
- Կինոպրոդյուսերներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի մուլտիպլիկատորներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ