Jump to content

Լորան Դեպուատր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորան Դեպուատր
ֆր.՝ Laurent Depoitre
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 7, 1988(1988-12-07)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Տուրնե, Տուրնե, Էնո, Վալոնիա, Բելգիա
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Լորան Դեպուատր (ֆր.՝ Laurent Depoitre, դեկտեմբերի 7, 1988(1988-12-07)[1][2], Տուրնե, Տուրնե, Էնո, Վալոնիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, հարձակվող: Հանդես է եկել Բելգիայի հավաքականում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեպուատր «Գենտի» կազմում

Դեպուատրը իր հայրենի քաղաքի «Տուրնե» ակումբի սան է։ Կարիերան սկսել է 2005 թվականին․ սկզբում հանդես է եկել ցածր դիվիզիոնների «Պերյուվելզ» և «Էնդրախտ Ալստ» թիմերում։ 2012 թվականի ամռանը տեղափոխվել է «Օստենդ»։ Օգոստոսի 22-ին «Սենթ Թրեյդենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[3]։ Հոկտեմբերի 28-ին «Ուայթ Սթար Բրյուսելի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Օստենդեի» կազմում[4]։ Մրցաշրջանի արդյունքներով օգնել է թիմին դուրս գալ էլիտա։ 2013 թվականի հուլիսի 27-ին «Գենկի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[5]։ Սեպտեմբերի 15-ին «Ստանդարտի» դեմ խաղում էլիտայում խփել է առաջին գոլը ակումբի կազմում[6]։

2014 թվականի ամռանը տեղափոխվել է «Գենտ»։ Հուլիսի 26-ին «Սերկլ Բրյուգեի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Դավիդ Պոլեին[7]։ Օգոստոսի 3-ին «Մեխելենի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ իր առաջին գոլերը խփելով «Գենտում»[8]։

2015 թվականին օգնել է թիմին պատմության մեջ առաջին անգամ հաղթել առաջնությունում։ Հուլիսի 16-ին Բելգիայի Սուպերգավաթի «Բրյուգեի» դեմ խաղում խփել է միակ գոլը[9]։ Դեկտեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում դարձել է գոլի հեղինակ[10]։

2016 թվականի ամռանը տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»՝ կնքելով քառամյա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 6 մլն եվրո[11]։ Օգոստոսի 12-ին «Ռիու Ավեի» դեմ խաղում նորամուտն է նշել Սանգրիշ լիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Անդրե Սիլվային[12]։ «Շավեշի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Պորտուի» կազմում: 2017 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար տեղափոխվել է անգլիական «Հադերսֆիլդ Թաուն»[13]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 6 մլն եվրո։ «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Սեպտեմբերի 16-ին «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Հադերսֆիլդ Թաունի» կազմում[14]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անդորրայի հավաքականի դեմ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի խաղում նորամուտն է նշել Բելգիայի հավաքականում[15]։ Այդ նույն խաղում խփել է առաջին գոլը ազգային թիմի կազմում։ Այդ հանդիպումը միակն էր ֆուտբոլիստի համար ազգային հավաքականում։

Գոլեր Բելգիայի հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 10 հոկտեմբերի 2015 Ազգային մարզադաշտ, Անդորրա լա Վելյա, Անդորրա Անդորրա Անդորրա 1:4 1:4 ՈՒԵՖԱ Եվրո 2016 (ընտրական փուլ)

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Բելգիա «Գենտ»

  • Բելգիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2014/2015
  • Բելգիայի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Сент-Трюйден VS. Остенде 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012-08-22. Արխիվացված է օրիգինալից 2018-02-24-ին. Վերցված է 2015-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Остенде VS. Уайт Стар Брюссель 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012-10-28. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Генк VS. Остенде 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013-07-27. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Остенде VS. Стандард Льеж 2:4» (անգլերեն). soccerway.com. 2013-09-15. Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին. Վերցված է 2015-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Серкль Брюгге VS. Гент 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014-07-26. Արխիվացված է օրիգինալից 2014-12-23-ին. Վերցված է 2015-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Гент VS. Мехелен 3:1» (անգլերեն). soccerway.com. 2014-08-03. Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին. Վերցված է 2015-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Гент VS. Брюгге 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015-07-16. Արխիվացված է օրիգինալից 2021-07-19-ին. Վերցված է 2015-09-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Гент VS. Зенит Санкт-Петербург 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015-12-09. Արխիվացված է օրիգինալից 2015-12-09-ին. Վերցված է 2015-12-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Форвард «Гента» Депуатр перешел в «Порту»» (անգլերեն). sports.ru. 2016-08-08. Արխիվացված է օրիգինալից 2019-08-29-ին. Վերցված է 2016-08-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Риу Аве VS. Порту 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016-08-12. Արխիվացված է օրիգինալից 2018-11-07-ին. Վերցված է 2016-10-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Форвард «Порту» Депуатр перешел в «Хаддерсфилд»» (ռուսերեն). sports.ru. 2017-07-24. Արխիվացված է օրիգինալից 2020-08-31-ին. Վերցված է 2017-12-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Хаддерсфилд Таун VS. Лестер Сити 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-09-16. Արխիվացված է օրիգինալից 2017-12-07-ին. Վերցված է 2017-12-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Андорра VS. Бельгия 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2015-10-10. Արխիվացված է օրիգինալից 2018-01-31-ին. Վերցված է 2015-10-14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորան Դեպուատր» հոդվածին։