Լորան Գբագբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորան Գբագբո
 
Կուսակցություն՝ Իվուարյան ժողովրդական ճակատ և Parti des peuples africains-Côte d'Ivoire?[1][2]
Կրթություն՝ Paris Diderot University?, Լիոնի համալսարան և Paris Cité University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող և համալսարանի դասախոս
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 31, 1945(1945-05-31)[3][4][5] (78 տարեկան)
Ծննդավայր Gagnoa, Կոտ դ'Իվուար
Քաղաքացիություն  Կոտ դ'Իվուար
Ամուսին Simone Gbagbo? և Nady Bamba?[1]
Զավակներ Michel Gbagbo?
 
Կայք՝ gbagbo.ci
 
Պարգևներ
Կոտ դ’Իվուարի Ազգային շքանշան

Լորան Կուդու Գբագբո (ֆր.՝ Laurent Koudou Gbagbo, մայիսի 31, 1945(1945-05-31)[3][4][5], Gagnoa, Կոտ դ'Իվուար), Կոտ դ'Իվուարի պետական և քաղաքական գործիչ, Կոտ դ'Իվուարի նախագահը 2000-2011 թվականներին։ Նախքան նախագահի պաշտոնում ընտրվելը հանդես էր գալիս նախագահ Ֆելիքս Ուֆուե Բուանիի դեմ, գտնվում էր անազատության մեջ և զբաղվում էր գիտական գործունեությամբ։ Նա դարձել է պատմության մեջ առաջին պետության ղեկավարը, որը միջազգային քրեական դատարանի առջև է ներկայացել մարդկության դեմ հանցագործությունների համար[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորան Գբագբոն ծնվել է 1945 թվականի մայիսի 31-ին Գանիոայում[7]։ Ավարտել է Գագնոայի կաթոլիկ ճեմարանը, ապա 1965 թվականին՝ Աբիջանի վարժարանը՝ ստանալով փիլիսոփայության բակալավրի կոչում, իսկ 1969 թվականին՝ Աբիջանի համալսարանը՝ «պատմաբանի» մասնագիտությամբ[8]։

1971 թվականին նա ձերբակալվել և երկու տարվա ազատազրկման է դատապարտվել[9]։ Գբագբոյի ազատագրումից հետո 1974 թվականին դարձել է Աբիջանի համալսարանի պատմության, արվեստի և աֆրիկյան հնագիտության ինստիտուտի աշխատակից, իսկ 1980 թվականին՝ ինստիտուտի տնօրեն[7]։ 1979 թվականին Գբագբոն դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Փարիզի Սորբոնի համալսարանում՝ Իվուարի քաղաքականության հարցերով[7][10]։

Որպես զգալի քաղաքական գործիչ Գբագբոն առաջին անգամ իրեն դրսևորել է որպես 1982 թվականին ուֆուե Բուանիի ռեժիմի դեմ ուսանողական բողոքների կազմակերպիչ։ Բողոքի ակցիաները ճնշելուց հետո ստիպված է եղել մեկնել Ֆրանսիա, որտեղ զբաղվել է իր ստեղծած Իվուարի Ժողովրդական ճակատ կուսակցության գաղափարախոսության մշակմամբ[11]։ 1983 թվականին Լորան Գբագբոն Ամատան հրատարակչությունում հրապարակել է «Կոտ-դ Իվուար՝ հանուն ժողովրդավարական այլընտրանքի» հոդվածը[8]։

1990 թվականի հոկտեմբերի 28-ին Լորան Գբագբոն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններում, սակայն պարտվել է՝ հավաքելով ձայների 18,32 %-ը[12]։ Նույն թվականին նրան հաջողվել է դառնալ Ազգային ժողովի պատգամավոր։

1992 թվականին նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ անկարգություններ հրահրելու մեղադրանքով և հայտնվել բանտում, սակայն նույն տարում վաղաժամկետ ազատ է արձակվել։ 1995 թվականի նախագահական ընտրությունները Գբագբոն բոյկոտել է իրականացրել այլ նշանակալի ընդդիմադիրների հետ միասին[11]։

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի հոկտեմբերի 22-ին երկրում տեղի է ունեցել նախագահական ընտրություններ, որոնցում հաղթանակ է տարել Լորան Գբագբոն, որը հավաքել է ձայների 59,36 %-ը[12]։

Գբագբոյի իշխանության գալուց հետո քննարկվում էր նոր նախագահական ընտրություններ հայտարարելու հնարավորությունը, քանի որ ռազմական խունտան թույլ չի տվել շատ հայտնի ընդդիմադիրների, առաջին հերթին, Ուատտարուի ընտրություններին։ Նախագահը, սակայն, չի գնացել դրան, ինչը անկայունության աճ է առաջացրել։ 2001 թվականի հունվարին Գբագբոյին տապալելու փորձ է տեղի ունեցել։ Քաղաքական ճգնաժամի լուծման համար 2001-2002 թվականների ընթացքում ջանքեր են գործադրվել բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ կոալիցիոն կառավարություն ստեղծելու ուղղությամբ։ 2001 թվականի մարտին անցկացվել են տեղական ինքնակառավարման ընտրություններ, որոնց մասնակցել են բոլոր կուսակցությունները (Ուատարայի կողմնակիցները հաղթել են երկրի հյուսիսում գտնվող շատ մունիցիպալիտետներում)։ 2002 թվականին տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել[11]։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի սեպտեմբերի 19-ին, օգտվելով այն բանից, որ Գբագբոն այցով գտնվում էր Իտալիայում, մի քանի հարյուր զինվորականներ խռովություն էին բարձրացրել՝ հարձակելով Կոտ դ’Իվուարի մի շարք խոշոր քաղաքներում կառավարական շենքերն ու ռազմական օբյեկտները, այդ թվում՝ երկրի տնտեսական մայրաքաղաք Աբիջանում։ Ապստամբ զինվորականները վերահսկողություն են հաստատել երկրի տարածքի մոտ կես մասի՝ հյուսիսային մասի նկատմամբ։ Կոտ դ'Իվուարի հարավային մասը մնացել է Գբագբոյի վերահսկողության տակ, թեև նրա տարածքում նույնպես եղել են զինվորական ելույթներ։ Ապստամբների պահանջները վերաբերում էին զուտ «Հյուսիսային» խնդիրներին՝ քաղաքացիություն չունեցող անձանց հետ հարցի լուծում, ընտրական իրավունքների և իշխանության մարմիններում ներկայացուցչության տրամադրում[11]։

2004 թվականի նոյեմբերի 4-ին Գբագբոն զորքերին հրաման է տվել շարժվել դեպի երկրի հյուսիս և զինաթափել ապստամբներին։ Նոյեմբերի 6-ին Կոտ դ'Իվուարի ավիացիան Բուակի քաղաքի շրջանում ապստամբների ջոկատների ռմբակոծության ընթացքում հարված է հասցրել ֆրանսիացի խաղաղապահների դիրքերին, ինչի հետևանքով զոհվել են 9 զինծառայողներ և 1 ամերիկացի տեխնիկական անձնակազմի ծառայությունից, ևս 40 մարդ վիրավորվել է[13]։ Ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հրաման է տվել ֆրանսիական ավիացիայի պատասխան հարված հասցնել[14]։

2005 թվականին պետք է տեղի ունենային նախագահական ընտրություններ։ Գբագբոն պատրաստ էր դրանք կազմակերպել իր կողմից վերահսկվող տարածքում, սակայն միջազգային հանրության ճնշման տակ դրանք հետաձգվել են[11]։

Միջազգային միջնորդությամբ հակամարտությունը Բուրկինա Ֆասոյում կարգավորվել է 2007 թվականի մարտի 4-ին ապստամբների առաջնորդ Գիլյոմ Սորոյին վարչապետ նշանակելով։ Փաստորեն պահպանվել է 2002 թվականից ի վեր գոյություն ունեցող ստատուս քվոն։ Գբագբոն ճանաչվել է նախագահ, սակայն երկրի հյուսիսում նրա փաստացի ազդեցությունը նվազել է[11]։

Իվուարի ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերի 28-ին Կոտ դ'Իվուարում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Դեկտեմբերի 2-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ ընտրություններում հաղթանակ է տարել Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրենի տեղակալ և երկրի նախկին վարչապետ Ալասան Ուատարան, սակայն հաջորդ օրը Սահմանադրական խորհուրդը հայտարարել է Գբագբոյի հաղթանակի մասին[12]։ Ընդ որում, հյուսիսի յոթ տարածաշրջաններում, որոնք առավելապես աջակցում էին Ուատտարային, ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարել[15]։

Թե Գբագբոն, թե Ուատարան երդվել են և իրենց նախագահներ են հայտարարել։ Կոտ դ'Իվուարի զինված ուժերը հայտարարել են Գբագբոյի հանդեպ իրենց հավատարմության մասին, իսկ միջազգային հանրությունը (ԱՄՆ, Ֆրանսիա, Եվրոպական միություն, Աֆրիկյան միություն, Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական հանրություն և Միավորված Ազգերի Կազմակերպություն) Ուատարային ճանաչել են որպես երկրի օրինական ընտրված նախագահ։ Կոտ դ'Իվուարում սուր քաղաքական ճգնաժամ է բռնկվել։

Ապրիլի 10-ին Ֆրանսիայի և ՄԱԿ-ի զինված ուժերը կրկին հարվածներ են հասցրել Աբիջանի Գբագբոյի ուժերի դիրքերին[16]։ Հաջորդ օրը Գբագբոն գրավվել է ֆրանսիացի հատուկ ջոկատայինների կողմից և հանձնվել Ուատարայի կողմնակիցներին[17]։

Միջազգային դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերի 30-ին Լորան Գբագբոն տեղափոխվել է Հաագա (Նիդեռլանդներ), որտեղ կանգնել է Միջազգային քրեական դատարանի առջև։ Նրան մեղադրանք է առաջադրվել մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կատարվել են Կոտ դ'Իվուարում զինված հակամարտության ընթացքում (2010-2011)[18]։ 2015 թվականի մարտի 9-ին Գբագբո Սիմոնի կինը մեղավոր է ճանաչվել «Կոտ դ'Իվուարի ազգային անվտանգությունը խաթարելու փորձի» մեջ և դատապարտվել 20 տարվա ազատազրկման[19]։ 2016 թվականի հունվարի 28-ին արդեն միջազգային դատարանում սկսվել են նախկին նախագահի գործով լսումները[6]։ Դիտորդները նշել են, որ Գբագբոն դարձել է պետության առաջին գործող ղեկավարը, որն անձամբ կանգնել է Հաագայի դատարանի առջև[6]։

2019 թվականի հունվարի 15-ին Լորան Գբագբոն արդարացվել է Միջազգային քրեական դատարանի կողմից[20]։ Լորան Գբագբոն մնացել է Բելգիայում[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.universalis.fr/encyclopedie/laurent-gbagbo/
  2. 2,0 2,1 https://www.editions-harmattan.fr/index.asp?navig=auteurs&obj=artiste&no=985
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Munzinger Personen (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 «Laurent Gbagbo: Ivory Coast ex-leader’s trial opens at Hague»
  7. 7,0 7,1 7,2 «Laurent Gbagbo» (անգլերեն). Encyclopædia Britannica.
  8. 8,0 8,1 «Лоран ГБАГБО» (ռուսերեն). Справочник "Коммерсантъ Власть". Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  9. Murail, Beatrice (2003 թ․ հունվարի 31). «Profile: Laurent Gbagbo». BBC News.
  10. Екатерина Адамова, Кирилл Новиков, Антон Парыгин, Максим Сухманский, Анна Чернико. «Все мировые лидеры» (ռուսերեն). Журнал "Коммерсантъ Власть". {{cite news}}: Unknown parameter |dare= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Кусов, Виталий. «Лоран Гбагбо: президент Кот д'Ивуара, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  12. 12,0 12,1 12,2 «Elections in Côte d'Ivoire» (անգլերեն). AFRICAN ELECTIONS DATABASE.
  13. АЛЕКСАНДР Ъ-ГАБУЕВ (2004 թ․ նոյեմբերի 9). «Жак Ширак получил свой Ирак» (ռուսերեն). Газета "Коммерсантъ".
  14. Сергей Карамаев (2004 թ․ նոյեմբերի 9). «Ширак рискует оставить мир без шоколада» (ռուսերեն). "Лента.Ру".
  15. «Кризис в Кот-д'Ивуаре: два президента борются за власть» (ռուսերեն). Русская служба би-би-си. 2010 թ․ դեկտեմբերի 4.
  16. «Миротворцы в Кот-д'Ивуаре обстреляли резиденцию Гбагбо». Lenta.ru. 2011 թ․ ապրիլի 10.
  17. «Миротворцы выдали Гбагбо оппозиции». Lenta.ru. 2011 թ․ ապրիլի 11.
  18. «Гбагбо предъявили обвинения в совершении преступлений против человечества». Росбалт. 2011 թ․ նոյեմբերի 30.
  19. Бывшую первую леди Кот-д’Ивуара приговорили к 20 годам тюрьмы: Мир: Lenta.ru
  20. «Суд в Гааге оправдал бывшего президента Кот д'Ивуара». Русская служба Би-би-си. 2019 թ․ հունվարի 15. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  21. Ex-Ivory Coast President Gbagbo conditionally released to Belgium: court | Reuters
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորան Գբագբո» հոդվածին։