Լոտրեամոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոտրեամոն
ֆր.՝ Comte de Lautréamont
Lautréamont.jpg
Ծնվել էապրիլի 4, 1846(1846-04-04)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[4]
Վախճանվել էնոյեմբերի 24, 1870(1870-11-24)[1][2][3][…] (24 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն և Պանտենի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և հեղինակ
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա և Flag of Uruguay.svg Ուրուգվայ
Comte de Lautréamont Վիքիպահեստում
«Մալդորորի երգերը». առաջին հրատարակությունը (1868)

Կոմս դե Լոտրեամոն (ֆր.՝ comte de Lautréamont, կեղծանուն. իրական անունը` Իզիդոր-Լյուսիեն Դյուկաս, ֆր.՝ Isidore-Lucien Ducasse, ապրիլի 4, 1846(1846-04-04)[1][2][3][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[4] - նոյեմբերի 24, 1870(1870-11-24)[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի արձակագիր և բանաստեղծ, ուշացած ռոմանտիկ, սիմվոլիզմի և սյուրռեալիզմի նախակարապետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուկասը ծնվել է Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ), Ֆրանսուա Դյուկասի՝ Ֆրանսիայի հյուպատոսական աշխատողի և նրա կնոջ՝ Ժակ Սելեստին Դավզակի ընտանիքում: Իզիդորի մանկության մասին քիչ է հայտնի. նա մկրտվել է 1847 թվականի նոյեմբերի 16-ին Մոնտեվիդեոյի տաճարում, և որ դրանից կարճ ժամանակ անց նրա մայրը մահացել է (հավանաբար համաճարակի ժամանակ)։ 1851 թվականին, երբ հինգ տարեկան էր, Արգենտինա-Ուրուգվայական պատերազմի ընթացքում վերապրեց Մոնտեվիդեոյի ութամյա պաշարման վերջը։

Դյուկասը տիրապետեել է երեք լեզուների՝ ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն։

1859 թվականի հոկտեմբերին՝ տասներեք տարեկանում, հայրը նրան ուղարկել է Ֆրանսիա՝ դպրոցում սովորելու։ Նա Տարբայի Կայսերական լիցեյում ֆրանսիական դասական կրթություն է ստացել։ 1863 թվականին ընդունվել է լիցեյ, որն այժմ կրում է Ժան-Լուի Բարտուի անունը, Պո քաղաքում, որտեղ նա ուսումնասիրել է հռետորաբանություն և փիլիսոփայություն։ Հայտնի է, որ հաջողության է հասել թվաբանության և նկարչության մեջ՝ ցույց տալով իր ոճի և մտածողության շռայլությունը:

Իզիդորը սիրում էր կարդալ Էդգար Ալան Պո, Շելլի, Բայրոն, ինչպես նաև Ադամ Միցկևիչ, Միլթոն, Ռոբերտ Սաութի, Ալֆրեդ դը Մյուսե և Բոդլեր: Դպրոցում նա հիացած էր Սոֆոկլեսի «Էդիպուս արքա» ողբերգության կուրացման տեսարանով։ Ինչպես պնդում է նրա դպրոցական ընկեր Փոլ Լեսպեսը. «Նրա բուռն երևակայությունն իր լավագույն արտացոլումն է գտել ֆրանսերենով շարադրանքի մեջ, որը թույլ է տվել Դյուկասին դետալների ցնցող առատությամբ ուրվագծել մահվան ամենասարսափելի պատկերները»[5]: Ինստիտուտն ավարտելուց հետո նա որոշել է դառնալ գրող. ապրել է Տարբայում, ընկերացել իր խնամակալի որդի Ժորժ Դազեի հետ։

Փարիզյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր հետ Մոնտեվիդեոյում կարճ ժամանակահատված մնալուց հետո Դյուկասը բնակություն է հաստատել Փարիզում 1867 թվականի վերջերին, որտեղ սկսել է սովորել Պոլիտեխնիկական ուսումնարանում, որը թողել է մեկ տարի անց: Հոր նյութական մշտական օգնությունը թույլ է տվել Դյուկասին ամբողջությամբ նվիրվել ստեղծագործելուն։ Ապրել է «ինտելեկտուալ թաղամասում», հյուրանոցը Նոտր-Դամ-դե-Վիկտուար փողոցի վրա էր, որտեղ նա ինտենսիվորեն աշխատել է «Մալդորորի երգերը» գործի առաջին երգի վրա: Միանգամայն հնարավոր է, որ նա սկսել է այս աշխատանքը Մոնտեվիդեոյում՝ մինչ տեղափոխությունը, և ապա միայն շարունակել այն:

Դյուկասը հաճախակի է հյուր եղել տեղական գրադարաններում, որտեղ կարդացել է ռոմանտիկ գրականություն, գիտական աշխատություններ և հանրագիտարաններ: Հրատարակիչ Լեոն Գոնոնսոն նրան նկարագրել է այսպես. «Մեծ թուխ երիտասարդ, անմորուս, շարժուն, կոկիկ և աշխատասեր», ապա հավելել, որ Դյուկասը գրում է «միայն գիշերը՝ դաշնամուրի մոտ նստած, վայրագորեն ասմունքում է՝ հարվածելով ստեղներին, և այդ հնչյունների ներքո նոր տեքստեր է գրում»:

1868 թվականի վերջին Դյուկասը անանուն կերպով և իր հաշվին հրապարակել է «Մալդորորի երգերի» առաջին երգը՝ 32 էջից բաղկացած գրքույկ։ 1868 թվականի նոյեմբերի 10-ին նա նամակ է ուղարկել գրող Վիկտոր Հյուգոյին՝ առաջին երգի երկու օրինակով, և հանձնարարականներ խնդրել հետագա հրապարակման համար։ Առաջին երգի նոր խմբագրությունը հայտնվել է 1869 թվականի հունվարի վերջին Բորդոյի «Parfums De L’Аме» ժողովածուում։ Այստեղ Դյուկասն առաջին անգամ օգտագործել է իր «Լոտրեամոն» կեղծանունը։ Ընտրված անունը Էժեն Սյուի ֆրանսիական գոթական բնույթի հայտնի «Latréaumont» վեպից էր, որը ամբարտավան և աստվածանարգ հակահերոս էր՝ որոշ իմաստով նման իզիդորական Մալդորորին:

Անունը, հավանաբար, վերաձևակերպվել է որպես L’Autre Amon (այլ Amon), թեև այն կարող է նաև մեկնաբանվել որպես «L’Autre Amont» (գետի մյուս կողմը):

Բոլոր վեց երգերը պետք է հրապարակվեին 1869 թվականի վերջին՝ Ալբերտ Լակրուայի կողմից Բրյուսելում, որը ժամանակին հրատարակել էր Էժեն Սյուի գործերը: Երբ գիրքն արդեն տպագրված էր, Լակրուան հրաժարվել է այն տարածել գրախանութներում, քանի որ վախեցել է հետապնդվել աստվածանարգության և անպարկեշտ վարքագծի համար: Դյուկասը որոշել է, որ դա եղել է այն պատճառով, որ «երգերի մեջ կյանքը չափազանց խիստ գույներով է ներկված» (1870 թվականի մարտի 12-ին բանկիր Դարասեին ուղղված նամակը):

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1869 թվականի գարնանը Դյուկասը հաճախ փոխում էր իր հասցեն՝ Ֆոբուր Մոնմարտր փողոց 32-ից մինչև Վիվիեն փողոց 15, իսկ հետո նորից Ֆոբուր Մոնմարտր փողոց, որտեղ նա ապրում էր հյուրանոցի 7-րդ համարում։ Սպասելով իր գրքի տարածմանը՝ Դյուկասն աշխատել է նոր տեքստի վրա, որը լրացնում էր նրա «չարիքի ֆենոմենոլոգիական նկարագրությունը», և որում նա ցանկանում էր նկարագրել բարին։ Երկու աշխատանքները, ըստ նրա մտահղացման, ձևավորում էին մեկ ամբողջություն՝ բարու և չարի երկճյուղավորմամբ։ Աշխատանքը, սակայն, մնացել է անավարտ։

1870 թվականի ապրիլին և հունիսին Դյուկասը հրատարակել է առաջին երկու մասերը, որոնք ակնհայտորեն նախատեսված էին «Բարու երգեցողություն» աշխատանքի նախաբանի համար երկու փոքր գրքույկներով՝ Բանաստեղծություններ I և II: Այս անգամ նա հրապարակել է իր իսկական անունը՝ կեղծանունը մի կողմ թողնելով։ Նա տարբերակել է իր աշխատանքի երկու մասերը՝ փիլիսոփայական և բանաստեղծական՝ հայտարարելով, որ չարի դեմ պայքար է սկսել (որն իր նախորդ աշխատանքների ամբողջական փոփոխությունն էր).

Aquote1.png Ես փոխարինում եմ մելամաղձությունը խիզախությամբ, կասկածը՝ վստահությամբ, հուսահատությունը՝ հույսով, չարությունը՝ բարությամբ, հառաչանքը՝ պարտքի զգացումով, թերահավատությունը՝ հավատով, սոփեստությունը՝ սառը հանգստությամբ և հպարտությունը՝ համեստությամբ[6]: Aquote2.png


Դյուկասը մահացել է 24 տարեկանում՝ 1870 թվականի նոյեմբերի 24-ին՝ առավոտյան ժամը 8։00-ին, հյուրանոցում։ Նրա մահվան վկայականի մեջ այլևս որևէ լրացուցիչ տեղեկություն չկար: Քանի որ շատերը վախենում էին համաճարակներից, և բացի դա, այդ ժամանակ Փարիզը պաշարման մեջ էր, Դյուկասին թաղել են հաջորդ օրը Նոտր-Դամ-դե-Լորի ժամանակավոր գերեզմանում Մոնմարտր գերեզմանատանը: 1871 թվականի հունվարին Նրա մարմինը վերահուղարկավորվել է մեկ ուրիշ տեղ (հավանական է Պանտենի գերեզմանատանը

Իր «Բանաստեղծություններում» Լոտրեամոնը հայտարարել է. «Ես հիշողություններ չեմ թողնի», և այդ պատճառով «Մալդորորի երգերի» հեղինակի կյանքի մանրամասները մեծամասամբ անհայտ են մնում:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրան ճանաչում բերած հիմնական երկը «Մալդորորի երգերը» (ֆր.՝ Les Chants de Maldoror, 1869) գործն է: Սա յուրօրինակ և հետաքրքրաշարժ ստեղծագործություն է, որն ապշեցնում է ընթերցողին «խելացնորություններով» և «աստվածանարգությամբ». բանաստեղծությունները փոխարինվում են անիրական աշխարհը պատկերող ռիթմիկ արձակով՝ բնակեցված դիվային կերպարներով. քնարական հերոսի մենախոսությունների համար բնորոշ է նիհիլիզմն ու սև հումորը: Կենդանության օրոք հեղինակն այդպես էլ չկարողացավ ստեղծագործությունը հրատարակել:

Ժառանգություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երգերի» ձեռագիրը հայտնաբերվել է հեղինակի մահից մի քանի տարի անց՝ հրատարակչության խմբագրի սեղանի արկղում, որը հրաժարվել է այն տպագրել: Այնուամենայնիվ հրապարակվելով՝ «Երգերը» միանգամից գրավել են երկրպագուների մի ամբողջ բանակ և հսկայական ազդեցություն ունեցել ֆրանսիացի սիմվոլիստների վրա։ Նշվում է նրա ստեղծագործական ոճի նմանությունը Արթուր Ռեմբոյի ոճին։

20-րդ դարասկզբի Ռուսաստանում Լոտրեամոնն այնքան էլ հայտնի չէր, որքան առաջատար ֆրանսիացի սիմվոլիստները, սակայն նրա առաջին թարգմանությունները հայտնվում են հենց այդ ժամանակ։ «Մալդորորի երգերի» (Ն. Մավլևիչ) ռուսերեն ամբողջական թարգմանությունը հայտնվել է միայն 1990-ականներին:

Ռուսերեն թարգմանիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ ռուսերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Поэзия французского символизма. Лотреамон. Песни Мальдорора / Составление, общая редакция и вступительная статья Г.К. Косикова, М., Изд-во МГУ, 1993, Перевод Н. Мавлевич, ISBN 5-211-01758-7
  • Лотреамон. Песни Мальдорора. Стихотворения. Лотреамон после Лотреамона / Составление, общая редакция и вступительная статья Г.К. Косикова, М., Ad Marginem, 1998, Перевод Н. Мавлевич, ISBN 5-88059-034-8
  • Лотреамон, Песни Мальдорора, М., Клуб провокаторов, 2012, Перевод Н. Мавлевич, ISBN 978-5-9903349-1-5
  • Лотреамон, Песни Мальдорора, М., АСТ: (Книга non grata), 2015, Н. Мавлевич, ISBN 978-5-17-087265-7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմս դե Լոտրեամոնի տեքստերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունում և գրական քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]