Լոտտեն ֆոն Կրամեր
Լոտտեն ֆոն Կրամեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1828[1] |
Ծննդավայր | Ստոկհոլմ քաղաք, ավագ նահանգապետություն, Շվեդիա[1] |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1912[1][2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, ավագ նահանգապետություն, Շվեդիա[1][2] |
Գերեզման | Ուփսալայի հին գերեզմանատուն[3][4] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Ուփսալայի համալսարան |
Մասնագիտություն | գրող, donor, բանաստեղծուհի և գծանկարիչ |
Ծնողներ | հայր՝ Robert Fredrik von Kræmer?, մայր՝ Maria Charlotta Söderberg? |
Lotten von Kræmer Վիքիպահեստում |
Շառլոտ "Լոտտեն" ֆոն Կրամեր (շվեդ.՝ Charlotte "Lotten" Louise von Kræmer , օգոստոսի 6, 1828[1], Ստոկհոլմ քաղաք, ավագ նահանգապետություն, Շվեդիա[1] - դեկտեմբերի 23, 1912[1][2], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, ավագ նահանգապետություն, Շվեդիա[1][2]), շվեդ բարոնուհի, գրող, բանաստեղծ, բարերար և կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ։ Կին սուֆրաժիստների ազգային ասոցիացիայի հիմնական ֆինանսավորող Մարտինա Բերգման-Էստերբերգի հետ միասին Samfundet De Nio գրական միության հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոտտեն ֆոն Կրամերը Ուփսալայի նահանգի նահանգապետ Բարոն Ռոբերտ Ֆրեդրիկ ֆոն Կրամերի և Մարիա Շառլոտ (Լոտտեն) Սյոդերբերգի դուստրն է, գրող, գիտնական և քաղաքական գործիչ Ռոբերտ ֆոն Կրամերի քույրը։ Մեծացել է Ուփսալա ամրոցի նահանգապետի նստավայրում և մասնավոր կրթություն ստացել Ուփսալայի համալսարանի պրոֆեսորներից։
Լոտտեն ֆոն Կրամերը ներգրավված է եղել Ուփսալայի մշակութային և մտավոր հասարակական կյանքում։ Նրա ծնողների շրջապատում էին այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Գեյզերը և Ատերբոմը։ Լոտտեն ֆոն Կրամերն իր տաղանդը դրսևորել է տարբեր գեղարվեստական բնագավառներում, ինչպիսիք են գրական երեկոները, պարահանդեսները, սիրողական թատրոնում հանդես եկել դերերով։ 1847 թվականի ամռանը նա ընտանիքի հետ այցելել է Գերմանիա, Ավստրիա և Իտալիա։ 1847 թվականից, այնուամենայնիվ, նրա լսողությունը դանդաղորեն վատթարացել է քութեշի հետևանքով, և նա, ի վերջո, խլացել է, ինչը վերջ է տվել նրա հասարակական կյանքին և խորապես ազդել նրա վրա։ 1855 թվականին Լոտտեն ֆոն Կրամերը նշանադրվել է պահպանողական ուսանող Ստեն Յոհան Ստենբերգի հետ, բայց վատթարացող լսողության և Լոտտենի արմատական գաղափարներն ու գրական հավակնությունները Ստենբերգի չընդունելու պատճառով նշանադրությունը չեղարկվել է, և Լոտտենը երբեք չի ամուսնացել։
1880 թվականին Լոտտեն ֆոն Կրամերի հայրը մահացել է, և նա ժառանգել է մեծ հարստություն, տեղափոխվել է Ստոկհոլմ, որտեղ տարիների ընթացքում ապրել է սպարտական կյանքով։ Հարստության մեծ մասը ծախսել է բարեգործական նպատակներով[5]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dikter, 1863
- Hemresan, song, 1864
- Fantasi-klängväxter kring verklighets stam, 1865
- Tankar i religiösa ämnen, 1866
- Strid' svenskt original, 1869
- Ackorder (poems), 1870
- Bland skotska berg och sjöar, 1870
- "Tout pour la patrie" (poems), 1872
- Nya dikter, 1882
- Felicia: svensk familjedram i tre akter, 1882
- Sånger och bilder, 1886
- En kämpande ande: religiösa dikter, 1886
- Florence Nightingale: poesi, 1886
- Poesiens vandring (illustrated by Jenny Nyström), 1888
- Karins bröllop, novel, 1890
- Hermes och Diotima: skådespel i fem akter, 1892
- Den kämpande anden: religiösa väckelser och religiöst liv: några sånger och tidsbilder, 1892
- Hägringar och luftslott (poems), 1895
- Skogsblommor: idyller och ballader (poems), 1896
- Eterneller (poems), 1896
- Två dikter, 1896
- Till Ingeborg och andra dikter, 1897
- Fama: skådespel i tre akter, 1902
- Fragment jämte andra dikter, 1902
- Nästa gång - : berättelser och skisser, 1902
- Testamente, 1913
- Samlade skrifter (published by Samfundet De Nio, with a biography by John Landquist), 1918
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ekman, Kerstin (2003). ”Tänk inte så mycket”. Litterär kalender (2003-) 2003,: sid. 15-43. 1652-0998. ISSN 1652-0998. Libris 9166215
- Holmgren, A. M. (1916). ”Några ord om kvinnorörerlsen i Sverige under Lotten von Kræmers livstid”. Vår tid : literär månadsskrift 1916, 143-167. Libris 10526013
- Landquist, John (1916). ”Lotten von Kræmer”. Ord & bild (Print) 25, 1916,: sid. 361-377, 423-431. 0030-4492. ISSN 0030-4492. Libris 9266802
- Lotten von Kræmers Testamente: dokument. Stockholm: Sv. andelsförl. 1915. Libris länk
- Stenberg, Lisbeth (2007). ”Att väcka känslor och förändra världen: Lotten von Kræmer och Selma Lagerlöf i Sophie Adlersparres skrivarskola”. Litterär kalender 2007,: sid. 57-73. 1652-0998. ISSN 1652-0998. Libris 10614087
- Tidningskvinnor 1690-1960. Lund: Studentlitteratur. 2000. Libris länk. ISBN 91-44-01045-1
- Öhman, Anders R. (2003). ”"... Mitt livs hela resultat så att säga ..."”. Litterär kalender (2003-) 2003,: sid. 45-68. 1652-0998. ISSN 1652-0998. Libris 9166234
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Charlotta (Lotten) L Kræmer, von (շվեդերեն) — 1917.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Engelbrekts kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/6003/F I/2 (1911-1914), bildid: 00017526_00063, sida 60
- ↑ http://www.svenskagravar.se/gravsatt/94341937 — Svenskagravar.se.
- ↑ Lotten von Kræmer 1828–1912. Författare, filantrop. — Church of Sweden.
- ↑ Charlotta (Lotten) L Kræmer, von, urn:sbl:11739, Svenskt biografiskt lexikon (art av Ragnar Amenius)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոտտեն ֆոն Կրամեր» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 6 ծնունդներ
- 1828 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 23 մահեր
- 1912 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Ուփսալայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Շվեդ բանաստեղծուհիներ
- 19-րդ դարի շվեդ կին գրողներ
- Շվեդիայի ազնվականություն
- Շվեդ բարեգործներ
- Շվեդ նկարչուհիներ
- Շվեդ սուֆրաժիստներ
- Շվեդ ֆեմինիստներ
- Կանանց իրավունքների ակտիվիստներ